Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
19
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

Ի՞նչ նպատակ ունի նման հակադրությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մի նոր «գյուտ» է արել: Սահմանադրության, ասֆալտի, կախիչ-ցնցուղի հարցերը լուծեց-պրծավ, անցավ խոր փիլիսոփայական հարցադրումների առ այն, թե ինչի համար գոյություն ունի... բանակը: Դե, հանճարեղ է, էլի, հո զոռո՞վ չէ: Ասում է, թե՝ բանակը այն բանի համար գոյություն ունի, որ պաշտպանի պետության տարածքային ամբողջականությունը, այլ ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու համար է բանակը:
Բացի այն, որ Փաշինյանի ասածն ակնհայտ մանիպուլ յատիվ բնույթ ունի, մասնավորապես «պատմական արդարության վերականգնումն» ու երկրի անվտանգությունը հակադրության մեջ դնելու առումով, ի լրումն՝ նրա արտահայտած «գաղափարը» խոցելի է ու կոնկրետ պարագայում անընդունելի-անընկալելի:
Սարկազմը դնենք մի կողմ ու ամենայն լրջությամբ դիտարկենք մեկ-երկու փաստացի հանգամանք: ՀՀ-ն ունի բանակ: Այդ բանակի «գերագույն գլխավոր հրամանատար» համարվում է ինքը՝ Փաշինյանը, բանակային ղեկավարությունը ենթարկվում է նրա, կամ նրա նշանակած նախարար Սուրեն Պապիկյանի հրամաններին:
Թշնամին, օգտվելով Նիկոլ Փաշինյանի վարած արկածախնդիր ու անպատասխանատու քաղաքականությունից, կարողացել է ոչ միայն զինված ագրեսիայի միջոցով ներթափանցել բուն ՀՀ տարածք, այլև ահա արդեն քանի տարի է, ինչ զավթած (օկուպացրած) է պահում ՀՀ տարածքի մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր: Ավելին, սպառնում է նոր հարձակումներով, հայտարարում է, որ ոչ էլ հետ է քաշվելու օկուպացրած ՀՀ տարածքներից:
Փաստացի, արդեն գրեթե 3 տարի է, ինչ խախտված է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ավելին, 2020 թ. նոյեմբերի 9-ից մինչև օրս թշնամին մի քանի անգամ նախահարձակ է եղել ու խախտել ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Հիմա. ինչի՞ համար գոյություն ուներ և գոյություն ունի Փաշինյանի ենթակայության ներքո գտնվող բանակը. ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելո՞ւ, թե՞ ՀՀ խախտված տարածքային ամբողջականությունը, այն է՝ «պատմական արդարությունը» վերականգնելու:
Կարելի է նաև բազմաթիվ օրինակներ բերել թե՛ պատմությունից, թե՛ համաշխարհային ընթացիկ իրողություններից առ այն, թե ինչի՛ համար գոյություն ունի այս կամ այն պետության բանակը և ինչեր է անում: Ընդ որում, հենց նույն՝ «պատմական արդարության» ու երկրի անվտանգության կոնտեքստում: Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, բայց Փաշինյանի նման վարչապետ ու նրա գլխավորած կառավարության նման իշխանություն ունենալու պարագայում ավելորդ է հարցադրումը, թե ինչի համար է բանակը, եթե տիրապետող է մտայնությունը, որ կարող է գոյություն ունենալ հայկական աշխարհ առանց Արցախի, եթե կարելի է հայրենիքի մի զգալի մասը, իսկ հետո՝ անընդհատ, կտոր-կտոր զիջել թշնամուն՝ իբր «խաղաղության» հասնելու «արդարացմամբ»: Ըստ այդմ, նույնիսկ արտերկրյա լրատվամիջոցներն ու փորձագետներն են հռետորական հարց բարձրացնում՝ իսկ Նիկոլ Փաշինյանի ինչի՞ն է պետք բանակը: Իրականում վաղուց հասունացած է ոչ թե այդ, այլ բացարձակ այլ հարց, թե ինչի՞ համար է կամ մեր ինչի՞ն է պետք նման իշխանությունը, որ միայն աղետ ու կորուստ է բերում»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan