Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
19
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

Նշաձողն իջեցված է․ արդեն շորերն է իջեցնում. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Երեկ՝ փետրվարի 1-ին, Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ գրավեց Հանրային ռադիոյի շենքը, այս անգամ՝ առանց դուռը կոտրելու։ Առաջին անգամվա գրավումը քանի որ մարսեց, այս անգամ արդեն, ռադիոյում ջարդեց մեր ազգային դռներն ու դարպասները։ Իր երեկվա ելույթը տարբերվում էր նախորդ բոլոր ելույթներից․ շուտով 4 տարին կլրանա «Կարճ ասած» հաղորդման, բայց ոչ մի հաղորդման տեքստ էսքան չեմ գրել-ջնջել․ ինձ չէի կարողանում ստիպել, որ էն էմոցիաները, որ ունեի Փաշինյանին լսելու ընթացքում, չարտահայտեմ թղթին․ ստացվում էր ոչ նորմատիվային բառապաշար։
Որ նախկիններն են մեղավոր ամեն ինչի համար, լսել էինք, որ ռուսներն են մեղավոր, լսել էինք, որ ՀԱՊԿ-ն է մեղավոր, լսել էինք, որ ՄԱԿ-ն էր մեղավոր, դա էլ էինք լսել․ բայց որ մեր էս վիճակի համար մեղավոր է անկախության հռչակագիրը, սա լրիվ նորություն է։ Մեզ համոզում են, թե 44-օրյա պատերազմի ժամանակ, որ Վրաստանը չէր թողնում իր տարածքով զենք բերել Հայաստան, ոչ թե մեղավորը Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարությունն էր, այլ մեր անկախության հռչակագիրը․ 27 տարի վրացիները չեն կարդացել մեր հռչակագիրը, Նիկոլի օրոք բացել-կարդացել են ու մտածել են՝ կարող ա Հայաստանը զենք է բերում, որ ոչ թե Ադրբեջանից պաշտպանվի, այլ հարձակվի Թուրքիայի ու Վրաստանի վրա։ Սա Հայաստանի վարչապետի տրամաբանությունն է։ Պագոնի տակ ծառայող մարդիկ, Նիկոլն ասում է, որ մեզ պետք է թույլ տան, որ մենք զինվենք, եթե թույլ չտան, չենք զինվելու։ Սա ասում է ձեր գերագույն հրամանատարը, որին դուք պատվի եք առնում․ Էդ երդումը, որ կարդացել եք, դրա մեջ գրված էր, որ ինչ-որ մեկը պետք է թողի, որ զինվե՞ք։ Բա մենք 30 տարի ո՞նց ենք զինվել նույն հռչակագրով։ Նիկոլն ինքը ասում է, իբր միլիարդավոր դոլարների զենք է բերել, բայց չի ասում որ հանձնել է, հանձնել՝ իհարկե, Ադրբեջանին։ Բա դրանք ո՞նց է բերել, եթե հռչակագիրը խանգարում էր։
Մենք չենք ասում չէ՞, Հայաստանի բանակ, ասում ենք հայոց բանակ կամ հայկական բանակ․ բայց Նիկոլի տեսանկյունից դա էլ է սխալ․ ինքը չի է սխալը, սխալմունքը, այլ որ մեր բանակին ասում ենք հայոց բանակ, ասում է՝ մի բան էլ ավել՝ շատ մեծ վտանգ է, որովհետև հայոց նշանակում է հայ ժողովրդի, իսկ հայեր ապրում են Վրաստանում, Իրանում, Թուրքիայում, ԱՄՆ-ում, ուրեմն նշանակում է էնտեղ հայերը բանակ ունեն, ուրեմն Ամերիկայի նկատմամբ տարածային պահանջ ունենք։ Մարդ կցնդի։ Ժողովուրդ, սա ասել է ՀՀ վարչապետը, ինքն իրեն չի խոսել, խմածի խոսակցություն չէ, պետական ռադիոյի եթերում հարցազրուց է տվել, դեմը մարդ է նստած եղել, ու հա, էդ կտորները չեն հանել, եթեր է գնացել, աշխարհը տեսել ա, դեմի մարդն էլ հանգիստ նստել-լսել է։

Ասում է՝ մեր հիմնը սխալ է, որովհետև էնտեղ թշնամի բառ կա գրված։ Տող կա, չէ՞, «Թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»։ Թշնամի բառ կա, ուրեմն Ադրբեջանն էլ մեզ թշնամի կպատկերացնի։ Ադրբեջանի հիմնում 4 տեղ գրված է հանուն հայրենիքի կյանքը տալու մասին, մի տեղ էլ՝ արյուն թափելու մասին։ Ավանդական հարցը տամ՝ պատկերացնում ե՞ք, Ալիևը կամ որևէ երկիր, հլը Ադրբեջանը մի եսիմինչ չի, բայց անգամ նա, կանգնի-ասի պետք է փոխենք մեր հիմնը, էս ինչ ախմախություն ա, ի՞նչ զոհվել․ որ մոտակա ո՞ր ցլի պոզերին կհայտնվեն։ Էն մի ՔՊ-ականն ասում է՝ գերբը պետք է փոխենք, որովհետև Հայաստանը ջրի տակ է։ Արա նույն Ադրբեջանի գերբը տեսել ե՞ս. կրակ է ու ութաթև աստղ․ անգամ քո կոլեգա Ադրբեջանի ԱԺ նախագահը չի ասի գերբը փոխենք, որովհետև հիմարություն ա, նշանակում է՝ մեր երկիրը կրակի մեջ ա, վրան էլ գողական восьмиконечник։ Անգամ նրանք չեն ասի, էլ ուր մնաց նորմալ երկրների պաշտոնյա տենց բան ասի։
Ասում է՝ ինձ մեղադրում են, թե սահմանադրությունը փոխում ես, որովհետև Ադրբեջանն է պահանջում։ Ու պատասխանում է, որ այո․ մեր ճամփեքին ցլեր են, մենք էլ կարմիր շորով ենք։ Իր պատկերացումով, էդ կարմիր շորը մեր սահմանադրությունն է, մեր անկախության հռչակագիրն է, մեր իղձերն են դարավոր․ առաջարկում է էդ շորերը փոխել, շորերներս հանել, ժողովուրդ, ուրիշը հագնել․ հետն էլ ասում է, թե՝ գիտե՞ք, էդտեղ էլ չեմ երաշխավորում, որ էդ ցլերը թույլ կտան էդ ճանապարն անցնենք։ Ալիևին իսկի իր կինը ցուլ չի ասում, իսկ Նիկոլի համար Ալիևը ցուլ ա․ մեզ՝ հազարավոր տարիների պատմություն ունեցող ազգին ասում ա Ալիևը քո համար ցուլն ա։ Դե եթե քո, ձեր, համար Ալիևը ցուլն ա, ասեմ իմանաս՝ ցլերը գույները չեն տարբերում․ էնպես որ՝ շորերներդ՝ դու՛ք, ոչ թե փոխեք, այլ առհասարակ հանեք, հետը հանդիպելուց, եթե էդքան ուզում եք, ազգին հանգիստ թողեք, հերիք ա ծաղրվենք ձեր երեսից։  
Պատերազմ չլինելու համար էլ մի բան պետք է անես, որը դեռ շուտվանից պետք է արած լինեիր՝ թողնես-գնաս։ Էդ բեղավոր հորթին դու ես սարքել ցուլ, նա մենակ քո աչքին ա ցուլ երևում ու քո թիմի։ Էս տարիների ընթացքում քո արածը եղել ա պրավալ տալ ու ֆռռացնել, իբր հիմնավորել, արդարացնել ինքդ քեզ։ Սերիական մարդասպանն էլ 15 սպանությանը արդարացում է գտնում․ բայց մեկ է՝ ինքն է սպանել։ Ինչպես որ դո՛ւ ես այս ամենի մեղավորը, պռավալ տվողը, վտանգը, ոչ թե մեր հռչակագիրը։

Ինչ արդարացում էլ բերես, վերջում մեկ նախադասություն կա՝ սահմանադրության փոփոխություն պահանջում է Ալիևը․ և քանի որ այդպես է, մնացած ասածներդ ոչ թե հիմնավորում է, այ արդարացում, թե ինչու ես հլու-հնազանդ ուզում անել Ալիևի առաջադրանքը։ Երեկվանից հետո դու ու քո թիմ կոչվածը ինձ համար Ալիևի աշխատողներ եք Հայաստանում, այլ տարբերակ չկա ուղակի։ Մնացածը լոլոներ են, գնացեք դուք ձեզ պատմեք։ 2020թ․ դեկտեմբեր՝ Սյունիքից զորքերը քաշեմ, որ պատերազմ չլինի, 2021թ․ մայիս՝ Սև լճի կեսը թողեմ իրանց, որ պատերազմ չլինի։ 2022 թվականի ապրիլ՝ Արցախի նշաձողը իջեցնեմ, որ պատերազմ չլինի։ Արցախին խփում են, զոհեր ունենք, պատերազմ է սկսել՝ չենք խառնվում, որ պատերազմ չլինի։ 2024 թվական՝ Սահմանադրություն փոխեմ ու էդպես բերիր էդ քոչվորների ցեղին սարքիր գլխներիս կատաղած ցուլ, հիմա էլ հասել ես շորերդ իջեցնելուն։

Բոլոր պետությունների պահպանման թիվ 1 պայմանը պայքարն է, ամենօրյա պայքարը․ հլը պատկերացրեք՝ ինչ-որ պետություն մի օր չպայքարի․ կուտեն։ Սրանք ասում են՝ սաղ տանք, ոչ մեկի համար վտանգ չներկայացնենք, որ յան տան։ Ի՞նչը յան տան, բա խի՞ յան չեն տալիս, Ղարաբաղն էլ տվիր, խի՞ յան չեն տալիս։ Որովհետև երբեք էլ ոչ մեկ հեշտ հանձնվողից յան չի տալիս ու չի տալու․ գիրք չեք կարդացել, գոնե կինո նայեք, մեռաք «Կարգին հաղորդում»-ից ցիտատ ասելով։ Ասում են՝ գառն էլ է վտանգավոր, եթե դու խոտ ես։ Պետք է քեզնից վախենան, բան ներկայացնես քեզանից, էդ ժամանակ դաշնակից էլ ու գործընկերներ էլ  կունենաս, որ միայնակ տաշեղի նման չմնաս ծովի մեջտեղը ու բողոքես։ Էդ սաղ Արևմուտքը մեռավ հայտարարելով, որ Հայաստանի ինքնինիշխանությունը չի թողնի կասկածի տակ դնեն․ որ Ալիևը պահանջում է սահմանադրություն փոխեք, դրա ի՞նչն ա ինչքնիշխանություն, եկել մտել ա մեր տարածք, հարտ հայտարարում ա, որ հետ չի գնալու, դրա ի՞նչդ ա ինքնիշխան։ Ինքնիշխան էն ժամանակ էր, որ թշնամին, այո՛, թշնամին լավ գիտեր, որ հենց կրակեց մեր կողմը, տասնապատիկն է ստանալու ու իրեն խելոք էր պահում, ոչ թե հիմա։ Եկել-մտել, ինչ ուզում անում է, մի բան էլ հայտարարում է՝ էլ ինչ պտի անես, որ դեռ չես արել։

Հայաստանի վարչապետը գնացել է Ղազախստան, 5 երկրի վարչապետ էնտեղ է․ ինձ հետաքրքրում է՝ երեկվա ելույթից հետո, որտեղ հրաժարվում էր ՀՀ սահմանադրությունից ու ինքնիշխանությունից, անկախության հռչակագրից․ իրեն ո՞նց են վերաբերվել, հետը սեղան են նստե՞լ։ Վստահ եմ՝ տեսել են, դա սկանդալ էր, աշխարհում չկար նման այլ դեպք․ անգամ ադրբեջանական մամուլը գրել էր՝ «մեր ագենտը բացահայտվեց»։ Երկրների ղեկավարները ո՞նց են վերաբերվել մի երկրի ղեկավարի, որը 4 տարի խոսում է հանձնումների մասին՝ հանուն ինչ-որ վերացական պայմանագրի։ Չե՞ն ասել, որ դու էդ խաղաղության պայմանագիրը չես ստանալու, անգամ սահմանադրության փոխելով․ անգամ եթե ՔՊ գրասենյակում Հեյդար Ալիևի արձան կանգնեցնես, Վահագն Ալեքսանյանն էլ ամեն օր փոշիները սրբի․ մեկ է՝ չես ստանալու էդ պայմանագիրը։ Ու ինձ հետարքրքրում է՝ Նիկոլ Փաշինյանն իր հակազգային մտքերը պետք է դարձնի սահմանադրություն, ու «այո» քվեարկող լինի՞։ Ուզում եմ էդ հայի դեմքը տեսնել։

Դուք ձերոնցականներին, ձեզ հավատացողներին ասել եք, թե մեզ չի թողնում լավ ապրենք Արցախը։ Հիմա միտքդ փոխել ես, ասում ես՝ չէ, կներեք, բացի Արցախից, նաև հռչակագիրը, ուրեմն նաև Սահմանադրությունը, ուրեմն նաև պողոս-պետրոսը․ բա եթե էդ սաղ պահում էր Արցախը, որ ո՛չ հռչակագրի, ո՛չ բանակի, ոչ էլ սահմանադրության հարց էր առաջանում, բա ինչի՞ տվիր։

Կարճ ասած՝ այսքան ազնիվ ու բացահայտ երբեք Նիկոլ Փաշինյանը չէր խոստովանել Ադրբեջանին իր հավատարմության մասին։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Հայաստանի քաղաքացիներ, դուք ինձ հանձնել եք երկրի կառավարումը, ձեր անվտանգության ապահովումը․ հայ ժողովուրդ, դուք ինձ հանձնել եք հայրենիքը ներկայացնելը, պահելը․ ի՞նչ ասեմ, ես էլ ձեզ հանձել եմ Ադրբեջանին, հանկարծ սրանից հետո չասեք թշնամի։ Էդ եմ կարողանում։ Բայց ո՛չ գնում եմ, ո՛չ ինքնասպան եմ լինում․ մնում եմ ու անեմ, թեկուզ որպես Ալիևի աշխատող։ Որովհետև էս պահին ժողովուրդը իրեն չի պահում, պահում է նույն Ալիևը, այ դրա համար»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan