Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
19
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

Իրանական բանակը գտնվում է լիարժեք պատրաստվածության գագաթնակետին․ ինչի՞ է պատրաստվում Իրանը

«Այսօր իրանական բանակը գտնվում է լիարժեք պատրաստվածության գագաթնակետին և հաստատակամորեն դիմակայում է ցանկացած սպառնալիքի»,-IRNA-ի փոխանցմամբ՝ կիրակի օրը հայտարարել է ցամաքային զորքերի համակարգման գծով գլխավոր հրամանատարի տեղակալ, դերծովակալ Հաբիբոլլա Սայարին։
Ըստ դերծովակալի, իրանական բանակին բարդ առաքելություն է սպասվում։
«Տարածքային ամբողջականության պաշտպանությունը, երկրի անկախությունը և հասարակարգի անկախությունը երեք կարևոր խնդիրներ են բանակի համար, որը միշտ պետք է պատրաստության վիճակում լինի»,-ասել է Սայարին։
Նա ընդգծել է, որ այսօր զինված ուժերի մարտական, պաշտպանական և կանխարգելիչ կարողությունները շատ բարձր մակարդակի վրա են՝ լավ պատրաստված և որակյալ անձնակազմի, ինչպես նաև տեղական արտադրության նորացված տեխնիկայի շնորհիվ, և պատրաստ են դիմակայել թշնամու ցանկացած սպառնալիքի։ Ուշագրավ է, որ այս հայտարարությունից օրեր առաջ Իրանն աննախադեպ հարվածներ էր հասցրել Իրաքի, Սիրիայի և Պակիստանի հակաիրանական ուժերին։ Սրան հաջորդեց ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռաիսիի այցը Թուրքիա, որտեղ Ռաիսի-Էրդողան բանակցությունների հիմնական թեման իրավիճակն էր Մերձավոր Արևելքում և ահաբեկչության դեմ պայքարը։ Ռաիսին ասել էր, որ տարածաշրջանային համագործակցությունը տարածաշրջանում ահաբեկչության խնդրի միակ լուծումն է։ «Ահաբեկչության դեմ պայքարում Իրանի և Թուրքիայի համագործակցությունը մեծ նշանակություն ունի»,-հավելել էր Ռաիսին։
168am-ի հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին բացատրեց, թե ինչ նկատի ունի իրանցի դերծովակալ Սայարին՝ ասելով՝ տարածքային ամբողջականության պաշտպանություն։
Նրա խոսքով՝ Իրանում շատ լավ են հասկանում, որ Արևմուտքի ներկայիս թիրախը նաև Իրանն է, որին թիրախավորելու համար Արևմուտքն օգտագործելու է բազմաթիվ ուղիղ և անուղղակի միջոցներ։
Նա գտնում է, որ Մերձավոր Արևելքում Իրանի աճող դերը հատկապես Իսրայել-«ՀԱՄԱՍ» պատերազմի ֆոնին ԱՄՆ-ը պետք է մի շարք խնդիրների կիրառմամբ սահմանափակի՝ ներքաշելով Իրանին ավելի լայն դրամատիկ գործընթացների մեջ։ Ըստ վերլուծաբանի, Իրանի ամենախոցելի խնդիրը բազմազգ բնակչությունն է և ժամանակ առ ժամանակ գլուխ բարձրացնող անջատողական տրամադրությունները։
«Այս խնդիրն Իրանի թշնամիների կողմից անհրաժեշտության դեպքում ակտիվացվում է։ Իրանն այս հայտարարությամբ զգուշացնում է այդ երկրներին և բոլոր նրանց, ովքեր կփորձեն խաթարել Իրանի կայունությունը։ Այս խնդրին էր ուղղված նաև Պակիստանի տարածքում բելուջների թիրախավորումն օրերս Իրանի կողմից։
Ավելի վաղ բելուջական «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումն Իրանի հարավ-արևելքում՝ Աֆղանստանի և Պակիստանի հետ սահմանամերձ շրջանում՝ Սիստան և Բելուջիստան նահանգում, հարձակում իրականացրեց ոստիկանական բաժանմունքի վրա, որի հետևանքով զոհվեց 1 տասնյակից ավելի մարդ։ Իրանը նման խնդիր ունի Իրանում բնակվող ադրբեջանցիների հետ, որով պայմանավորված ցնցումներն Իրանում կրում են գրեթե մշտական բնույթ, այդ հանգամանքն օգտագործում են Ադրբեջանն ու Թուրքիան։ Եվ սա ողջ պատկերը չէ, Իրանը հասկանում է, որ պետք է գնալ զսպման ճանապարհով՝ պատրաստ լինելով Արևմուտքի սադրանքներին»,-ասաց արևելագետը։

Նրա որակմամբ, Մերձավոր Արևելքը՝ որպես ռեգիոն, բարդ համակարգ է։
«Եվ, այո՛, իրադարձություններն Իրանի շուրջ կարող են խտանալ և բարդանալ, բայց չի բացառվում նաև, որ Իրանին հաջողվի ռեգիոնալ կոնսոլիդացիայի միջոցով չեզոքացնել իր «գլխին կախված» վտանգը։ Հարևանությամբ գտնվող Հայաստանի ու Ադրբեջանի համար ևս Իրանի մասնակցությամբ գործընթացները չափազանց կարևոր են, քանի որ Իրանը Հարավային Կովկասում առանցքային խաղացողներից մեկն է ներկայումս, այսօր ավելի ակտիվ, քան Ռուսաստանն է»,-ասաց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan