Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Սա Տավուշի հարց չի, համահայկական է ու բոլորս պետք է պայքարենք. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձեր անտարբերությունը Հայաստանը կհանգեցնի Արցախի ճակատագրին․ Սոնա Աղեկյանի կոչը երևանցիներին (տեսանյութ)
29
Մի՛ լռեք, հանդես եկե՛ք հայտարարություններով՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած միակողմանի զիջումներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձեր հաղորդման մեջ Աշոտյանի գործով սուտ եք գրել… Տավուշում ինչի՞ են բողոքում. Մինասյանը՝ դատախազին Մեկնարկել են բողոքի, անհնազանդության ակցիաները (տեսանյութ) Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Պատերազմ Արցախում
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Կիրանց են այցելել դաշնակցական երիտասարդները Սա Տավուշի հարց չի, համահայկական է ու բոլորս պետք է պայքարենք. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Տավուշում լուծվում է Հայոց պետականության ճակատագիրը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ձեր անտարբերությունը Հայաստանը կհանգեցնի Արցախի ճակատագրին․ Սոնա Աղեկյանի կոչը երևանցիներին (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Ձեր անտարբերությունը Հայաստանը կհանգեցնի Արցախի ճակատագրին․ Սոնա Աղեկյանի կոչը երևանցիներին (տեսանյութ) Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի Մի՛ լռեք, հանդես եկե՛ք հայտարարություններով՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած միակողմանի զիջումներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Ադրբեջանն այս իշխանությանը մի տարածք կտա ու կասի՝ձեր իշխանությունն այդ տարածքում պահեք. Ռուստամյան Ձեր հաղորդման մեջ Աշոտյանի գործով սուտ եք գրել… Տավուշում ինչի՞ են բողոքում. Մինասյանը՝ դատախազին Առանց միջնորդների Ադրբեջանին հողեր հանձնելու վնասները․ Ոսկան Սարգսյան Մեկնարկել են բողոքի, անհնազանդության ակցիաները (տեսանյութ) Հանուն Հայաստանի ու Տավուշի․ «Մայր Հայաստանի» ակցիան ԲՈՒՀ-երում (ուղիղ) Վարչապետի տիկնոջը դավաճան, հողատու անվանելու համար մեկ քաղաքացու տանում են կալանքի Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Փաստաբան Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին Անչափահասների են Կիրանց գյուղից հրավիրել ոստիկանության բաժին․ Բագրատ Սրբազան Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին

Արցախի ու Հայաստանի կործանումը լավագույն գինը չէր «Սերժին մերժելու» դիմաց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բավականին հետաքրքիր մանրամասնություններ է պատմել ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Երեկ նա ասել է, որ 2018-ի ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին հայտարարությունից հետո, բարձր տրամադրությամբ երբ գնացել են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ, տեսել են, որ նա նստած է շատ լուրջ, անգամ դեմքի մռայլ արտահայտությամբ: Ասել են՝ պարո՛ն նախագահ, ամբողջ ժողովուրդը ցնծում է, ինչո՞ւ եք դուք այս տրամադրության մեջ: Ըստ Զուրաբյանի վկայության, Տեր-Պետրոսյանը նրանց ասել է. «Լսեք, դուք չե՞ք հասկանում, այսօր ես ամենադժբախտ մարդն եմ Հայաստանում, որովհետև իշխանության է գալիս մի մարդ, որը կործանելու է և՛ Արցախը, և՛ Հայաստանը»:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն, անկասկած, հրաշալի գիտեր, թե ինչ է ասում: Դա կանխատեսում էլ չէ, այլ «դիագնոզ»: Թեկուզ այն պարզ պատճառով, որ Հայաստանում շատ քիչ մարդիկ կան, որ կարող են իրապես շատ լավ ճանաչել Նիկոլ Փաշինյանին, իմանալ նրա, ինչպես ասվում է՝ ուղնուծուծը, հստակ գնահատել նրա ունակություններն ու հնարավորությունները: Այդ քչերից մեկը, պետք է ասել, հենց Լևոն ՏերՊետրոսյանն է: Այո, Տեր-Պետրոսյանը երիցս ճիշտ է ասել (կանխատեսել, ախտորոշել, ինչպես կուզեք): Ափսոս միայն, որ առաջին նախագահը դա ասել է միայն յուր քաղաքական մերձավորներին, այլ ոչ թե հրապարակավ ու հենց 2018 թվի ապրիլի 23-ին կամ գոնե մայիսի 1-ին, կամ թեկուզ՝ 8-ին: Գուցե այն ժամանակ ցնծացող «ժողովրդի», հասարակության մի մասն ականջալուր լիներ: Գուցե...
Ու խոսքը միայն Տեր-Պետրոսյանի մասին չէ, ի վերջո, էլի կային մարդիկ, որ գուցե այդքան մանրակրկիտ ծանոթ չէին Փաշինյանի բուն էությանը, սակայն ոչ պակաս հեռատեսություն ու կանխազգացում ունեին, թե Փաշինյանի վարչապետավարումը ինչ աղետների կարող է հանգեցնել: Չնայած, այնպես էլ չէ, որ ասողներ ընդհանրապես չկային: Բայց ո՞վ էր նրանց ականջ դնողը: Տիրապետող տրամադրությունների, եթե չասենք՝ էյֆորիայի մեջ սուզվում ու խլացվում էին ողջախոհության հատուկենտ ձայնարկումները, նույնիսկ՝ ոչ հրապարակային, այլ նեղ ընկերական, բարեկամական, հարևանային միջավայրերում: Եթե նպատակը միայն «Սերժին մերժելն» էր (այն օրերի հիմնական կարգախոսը), ապա Արցախը կամ(և) Հայաստանը կործանելը լավագույն գինը չէր դրա դիմաց: Ավելի ճիշտ, դա վատագույն, ամենից վատթար գինն է, որ կարող էր վճարել իր բուն հայրենիքի հազիվ 10 տոկոսի վրա ծվարած մի բազմահազարամյա ժողովուրդ: Բայց վճարեց, վճարեցինք, ու, ցավոք, շարունակում ենք վճարել այդ անընդունելի «գինը»: Մնում է հասկանանք՝ մինչև ե՞րբ...»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan