Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ)
18
Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Պատերազմ Արցախում
Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ)

Բաքուն հիմա էլ Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»․ Արթուր Խաչատրյանը՝ Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանում

 Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանում հունվարի 22-ին ստորագրվել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի և ՀՀ Սյունիքի մարզի միջև համագործակցության հաստատման վերաբերյալ հուշագիր։

Կարևոր այդ արարողությանը ներկա են գտնվել տեղական օրենսդիրներ, Հայ դատի Ամերիկայի կենտրոնական և Կալիֆոռնիայի նահանգային հանձնախմբերի պատասխանատուները, ՀՀ ԱԺ դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենկակից հայտնում են, որ Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի ջանքերի արդյունքում՝ Կալիֆոռնիայի և ՀՀ Սյունիքի մարզի միջև նահանգային-մարզային հարաբերությունների համագործակցության վերաբերեյալ աշխատանքները սկսվել են դեռևս 2022թ․ սկզբից, երբ փետրվարի 10-ին Կալիֆոռնիայի նահանգային Սենատն ընդունել էր համապատասխան բանաձև։

Հետագայում Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանն ընդունել էր նաև մեկ այլ հայանպաստ բանաձև՝ դատապարտելով Արցախի դեմ Ադրբեջանի շրջափակումն ու ագրեսիան, պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և Արցախի բարձրաստիճան ղեկավարներին, վերահաստատելով Արցախի ինքնորոշման իրավունքը և կոչ անելով գործուն քայլերով դատապարտել Հայաստանի դեմ Ադրբեջանի թշնամական քաղաքականությունը։ Հունվարի 22-ի ձեռնարկը կազմակերպվել էր նահանգային օրենսդրի անդամ և հիշյալ բանաձևերի ընդունումն առաջնորդած Քրիս Հոլդենի, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների կողմից։

Իր խոսքում ՀՀ ԱԺ անդամ Արթուր Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Քրիս Հոլդենին՝ հայամետ բանաձևերն առաջ մղելու համար, ինչպես նաև երախտագիտություն հայտնեց Կալիֆոռնիայի օրենսդիրներին և Հայ դատի հանձնախմբին՝ Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև կապերն ամրապնդելու այս պատմական ջանքերին աջակցելու համար: Խաչատրյանն ընդգծել է, որ բանաձևերի ընդունումը «շատ կարևոր քաղաքական ուղերձ է աշխարհին, Ադրբեջանին և նրա հովանավոր Թուրքիային։ Չնայած Ադրբեջանի ագրեսիային, Արցախի վերաբերյալ էջը փակված չէ, Արցախի ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ճակատագիրը, ինչպես աշխարհի ցանկացած այլ ժողովուրդ»։ Խաչատրյանը նաև անդրադարձել է Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիային և թշնամական գործողություններին․ «Կան մարդիկ, ովքեր կարծում էին, թե Ադրբեջանը հայի արյան ծարավը հագեցրել է Արցախի ցեղասպանական էթնիկ զտումներով և օկուպացիայով, բայց, ինչպես մենք կանխատեսել էինք, և տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, դա ակնհայտորեն այդպես չէ: Առաջադրելով նոր նպատակակետեր՝ Բաքուն այժմ մարտահրավեր է նետում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին, որն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», սպառնում է Սյունիքի միջանցքով ցամաքային կապ հաստատել Թուրքիայի հետ, ինչպես նաև բացահայտորեն պահանջում է վերաշարադրել Հայաստանի Սահմանադրությունը»։ Խաչատրյանը բարձր է գնահատել նորաստեղծ հարաբերությունները Կալիֆոռնիայի և Սյունիքի հետ՝ նշելով, որ դա կօգնի տնտեսական և մշակութային ավելի ամուր կապերի զարգացմանը, ինչն օգտակար կլինի Սյունիքի համար, որը, ադրբեջանական կողմից սահմանամերձ գյուղերի շարունակվող ռազմական օկուպացիայի և վերսկսման սպառնալիքների պայմաններում, շարունակում է մնալ վտանգի տակ։

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաև Քրիս Հոլդենը, Հայ դատի Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հանձնախմբի անդամ Աիդա Դիմեջյանը, և կալիֆոռնիացի բազմաթիվ խորհրդարանականներ։ Հայ դատի հանձնախմբի հրավերով Արթուր Խաչատրյանը Կալիֆոռնիայից մեկնել է մայրաքաղաք Վաշինգտոն՝ ԱՄՆ Սենատում և Ներկայացուցիչների պալատում քաղաքական հանդիպումներ անցկացնելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan