Թուրքերը մտել են այն տարածք, որոնք Սովետական Միության ժամանակ իրենցն է եղել. «Մեր ժամանակների հերոսը»
Դիտել նաև
ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին
ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն
Այս իշխանությունները հանձնառություններն են իրականացնում արևմտյան և թուրք-ադրբեջանական իրենց տերերի հանդեպ․ Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)
Թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի լուծարումն ու հայաթափումն է
Նիկոլի «կարմիրբերետները» խմբովի հարձակվեցին հայուհու վրա (տեսանյութ)
«Ես չեմ ուզում խորանալ, Դուք արդեն սկսել եք ինձ քննել, ես բացատրեցի, թե ինչու եմ ասել՝ նոր-նոր սկսել ենք պետություն դառնալ։ Թուրքերը մտել են այն տարածք, որոնք Սովետական Միության ժամանակ իրենցն է եղել, Հայաստանի տարածք չէ։ Օրինակ, Շուռնուխի ճանապարհի կեսը եղել է Ադրբեջանինը»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է «Մեր ժամանակների հերոսը - 2023» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացած մաթեմատիկայի ուսուցիչ, գորիսեցի Սևադա Խոջաբաղյանը։
Հարցին, իր համար նորմա՞լ է, որ թուրքերը Սյունիքի մարզում են, ուզում եք ասել՝ իրենց հողո՞ւմ են, նա արձագանքել է. «Նրանք պատերազմում հաղթել են, իրենց տարածքներին տեր են կանգնել։ Պատերազմը միշտ էլ ունեցել է իր զոհերը, եթե ամեն զոհի ծնողներ` որոշ ծնողների նման, սարքեն ողբերգություն, երկիրը չի կարող ոտքի կանգնել»։