Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «դավաճան և հողատու» վանկարկումներով Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում Օպերայի շրջակայքում. Ուղիղ Փաշինյանին հեռացնելու վերջին կարևոր քայլը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
15
Դուք այլեւս իշխանություն չունեք, բասկետբոլի շիթ ստուգող ունեք. Բագրատ Սրբազան Բագրատ Սրբազանը համակիրների հետ Օպերայի մոտակայքում է. ոստիկանական մեծ ուժեր են բերվել Իշխանությունները տագնապի մեջ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ Ոստիկանությունը յուրովի «միացավ» հայ ժողովրդին ու որոշեց իր նախաձեռնությամբ «փակել» Օպերայի տարածքը Բացարձակ անհիմն ձերբակալվել են «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանն ու ևս 4 մարդ Ի՞նչ անենք մայիսի 15-ին (այսօր). «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» «Մայր Հայաստանը» հրաժարվել է մաս կազմել Տիգրան Ավինյանի՝ Փարիզ մեկնող պատվիրակությանը Բագրատ սրբազանն այցելել է ոստիկանական բռնություների հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն Հոծ թվով վաղը՝ 17.00-ին, պետք է ներկա լինենք այն վայրում (օպերա), ուր ելույթ է ունենալու այս կառավարության ղեկավարը. Բագրատ Սրբազան Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «դավաճան և հողատու» վանկարկումներով Դուք այլեւս իշխանություն չունեք, բասկետբոլի շիթ ստուգող ունեք. Բագրատ Սրբազան Հաստատվեց իշխանության փաստացի կորուստը, մնաց դրա սահմանադրաիրավական ձևակերպումը. Ա.Ղազինյան Մհեր Մկրտչյան. Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է Ազատություն Բաքվի և Երևանի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին». Ակցիա՝ Երևանում Բագրատ Սրբազանը համակիրների հետ Օպերայի մոտակայքում է. ոստիկանական մեծ ուժեր են բերվել «Մեկ էլ 1988-ին խորհրդային բանակը շրջափակեց Ազատության հրապարակը». Գեղամ Մանուկյան Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու. Կիրանցի վարչական ղեկավար Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց. թույլ չեն տալիս, որ սպասարկեն. Տեսանյութ Իշխանությունները տագնապի մեջ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Ոստիկանությունն արգելել է Օպերայի շենքի հարակից սրճարաններին աշխատել. «Փաստինֆո» Երևանում բիրտ ուժ է կիրառվում ցուցարարների դեմ, մասսայական ձերբակալումներ են, սակայն Արևմուտքին կարծես անջատել են, լռություն է․ Զախարովա Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում Օպերայի շրջակայքում. Ուղիղ «Սրանք վտանգ են զգում առավել քան երբևէ». Սևակ Հակոբյան Փաշինյանին հեռացնելու վերջին կարևոր քայլը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք Ուռուցքաբանության կենտոնի տնօրենին հեռացրել են, քանի որ թքած ունեն երեխաների կյանքերի վրա. Քրիստինե Վարդանյան Կոտայքի փոխմարզպետը գեստապոյա-ֆաշիստական տրամադրություննե՞ր ունի հայ ժողովրդի նկատմամբ Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ Ոստիկանությունը յուրովի «միացավ» հայ ժողովրդին ու որոշեց իր նախաձեռնությամբ «փակել» Օպերայի տարածքը Բացարձակ անհիմն ձերբակալվել են «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանն ու ևս 4 մարդ Խորհրդարանի պաշարում կլինի՞․ ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով Կիրանցի բնակիչներն անհանգիստ են՝ չափագրողներ են գալու գյուղ Հիշեցնեմ, որ այս օրերի Հայաստանում ազգային պայքարի մասնակիցների հանդեպ կոպիտ ուժ կիրառելու կոչեր են անում նաև Ադրբեջանում և Թուրքիայում: Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն Ի՞նչ անենք մայիսի 15-ին (այսօր). «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» «Մայր Հայաստանը» հրաժարվել է մաս կազմել Տիգրան Ավինյանի՝ Փարիզ մեկնող պատվիրակությանը Բագրատ սրբազանն այցելել է ոստիկանական բռնություների հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն Խայտառակություն է, երբ Հայաստանի վարչապետը մեղադրվում է ցեղասպանությունը ժխտելու մեջ.Վահագն Մելիքյան (տեսանյութ)

«Խեղճ հարիֆ Նիկոլը» և «վատ բոյարները»

Նիկոլ Փաշինյանի քաղաքական իմիջի կարևորագույն բաղկացուցիչներից մեկը «խեղճ հարիֆի» կերպարն է։ Նրա քարոզչաթիմը պարբերաբար ընդգծում է նրա այդպիսին լինելը, որպեսզի հետագայում պողոսներն իրենց բառերով կրկնեն ու տարածեն «խեղճ հարիֆի» մասին հեքիաթները։
«Խեղճ հարիֆի» կերպարը Նիկոլին պարբերաբար պետք է գալիս։ Միայն այդպես է նա փորձում արդարացնել իր խայտառակ ձախողումները։ «Խեղճ հարիֆը» փրկօղակ է դարձել նրա համար։ Այդ կերպարի մեջ մտնելով է նա «արդարացնում» Արցախի հանձնումը, Հայաստանի փոքրացումը։
«Խեղճ հարիֆն ի՞նչ կարող էր անել, եթե մինչև իր վարչապետ դառնալն արդեն Ղարաբաղը ծախել էին, հանձնել էին»,– տարածում են նրա քարոզիչները և անձամբ Նիկոլը։
«Ղարաբաղը խեղճ Նիկոլի ջեբը գցեցին» բանաձևը Նիկոլին պետք է սեփական հանցավոր քայլերն արդարացնելու և այլոց մեղադրելու համար։
«Խեղճ հարիֆի» կերպարն այլ իրավիճակներում էլ է պետք գալիս Նիկոլին։ Ինքն ու իր թիմը թալանի ու կոռուպցիայի դեմ խոսելով են եկել իշխանության և հիմա մխրճված են թալանի ու կոռուպցիայի մեջ։ Արդարացումը կրկին «խեղճ հարիֆի» մասին հեքիաթն է։ Ասում են՝ խեղճ հարիֆն ի՞նչ անի, նախկինները չեն թողնում, որ թալանի դեմ պայքարի։
Օրերս էլ կրկին բեմադրվեց «Խեղճ հարիֆ Նիկոլին քցում են» թատրոնը, երբ Լոռվա մարզում «խեղճ հարիֆը» բարկանում էր «վատ բոյարների»՝ Լոռվա մարզպետի, բազմաթիվ ճամբարներ փոխած իր «զեմլյակ» չինովնիկի, իր քարոզիչ Պետրոս Ղազարյանի նախարար կնոջ վրա։ Առաջին երկուսին գործից հանեց Նիկոլը։ Բա «խեղճ հարիֆն» ի՞նչ աներ, որ չհաներ նրանց։ Չէ՞ որ «խեղճ հարիֆին» թատրոնի զոհեր են պետք պողոսներին կերակրելու համար։ Մի խոսքով, մարզպետ ջան, սիրո՛ւն չի։
Այդ «խեղճ հարիֆը» պատրաստ է իր թիմակիցներին ու ամբողջ երկիրն էլ «փուռը» տալ, միայն թե սեփական կաշին փրկի։
Թե քանի՞ ոչխար է հավատում «խեղճ հարիֆի» թեզին, թողնենք ոչխարագետների հաշվելուն։ Այստեղ այլ հարց կա։ Նիկոլն ամեն ինչ անում է, որ իր վրա փակցվի ոչ թե պետական դավաճանի ու հանցագործի, այլ հիմարի պիտակը։ Պետական կառավարման ոլորտում նա հիմարություններ, իրոք, անում է, բայց նաև կանխամտածված պետական դավաճանության է գնում։ Արցախը հանձնելն այդ դավաճանական քաղաքականության վառ դրսևորում էր։
Եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ Նիկոլն իրոք ոչ մի բանում մեղավոր չէ, ամեն ինչ նրա գրպանն են գցում ու նա իսկական «խեղճ հարիֆ» է, ապա ո՞ւմ է պետք նման հարիֆը պետության ղեկին։
Հայկ Ուսունց
7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan