Ձկնորսների ցանցերն են... որսում
Դիտել նաև
Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ)
Փաշինյանի «խռխռոցը» լսվեց․ եկեղեցու դեմ նոր հարձակումը պատահական չէ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)
Տեղի կունենա «Մայր Հայաստանի» դատական նիստն՝ ընդդեմ Տիգրան Ավինյանի
Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
«Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե»
Ինչպես հաղորդում է Փաշինյանի շրջակա միջավայրի նախարարությունը, սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության միջոցառումների շրջանակում «Սևան» ազգային պարկի տարածքում շարունակում են ապօրինի որսագործիքները լճից դուրս բերմելու միջոցառումները։ Ըստ այնմ՝ դեկտեմբերի 29-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի, Ջրային պարեկային ծառայության և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների համատեղ իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել 18 ձկնորսական ցանց, որոնցում առկա է եղել 23 կգ սիգ տեսակի ձուկ:
67 հատ ձուկ կենդանի վիճակում վերադարձվել է լիճ: Միջոցառումները շարունակվում են:
Թվային տվյալները հետաքրքրական են այնքանով, որ ստացվում է, 1 ապօրինի ուռկանի (ցանցի) մեջ եղել է միջինը՝ 3,7 ձուկ: Խիտ չէ: