Մահացել է երգիչ Արա Մարտիրոսյանը
Մահացել է երգիչ Արա Մարտիրոսյանը:
Ըստ տեղեկությունների` Մարտիրոսյանը գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնում: Երգչի մոտ սրտի կանգ է գրանցվել: Նա 46 տարեկան էր։ Երգիչը մինչ այս մի քանի վիրահատություն էր տարել:
Երգչի մահվան կապակցությամբ նրա մենեջերը գրառում է կատարել. «Արոս մահացավ, սրտի կանգ, էս անտեր աշխարհից գնաց»:
Վերջին շրջանում հատկապես շատ հայտնի ու սիրված էր դարձել Արա Մարտիրոսյանի «Սեր կա» տեսահոլովակը: