Լեհաստանի Սեյմը միաձայն հայ համայնքին առնչվող բանաձև է ընդունել
Լեհաստանի Սեյմը միաձայն 435 կողմ ձայներով բանաձև է ընդունել է հայ համայնքին շնորհած արտոնությունների 650-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է News.am-ը:
Բանաձևում պատգամավորները կարևորել են հայ համայնքի դերը Լեհաստանի պատմության մեջ և հարգանքի տուրք մատուցել նրանց, որոնք տվել են իրենց կյանքը Լեհաստանի անկախության համար, հաղորդում է Լեհաստանի Սեյմի պաշտոնական կայքը:
Փաստաթղթում համոզմունք է հայտնվում, որ լեհերի և հայերի համատեղ եղբայրական կյանքը Լեհաստանում համատեղ պատմության նոր գեղեցիկ էջեր կբացի:
Քվեարկությանը ներկա են եղել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը և հայ համայնքի ներկայացուցիչներ։