ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ)
18
Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան Մեր դիմաց կանգնած է համակարգային հրեշը. առաջիկա մեծ հանրահավաքին կասենք մեր քայլերը. Բագրատ Սրբազան Պատերազմ Արցախում
Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ. փաստաբան Փաշինյանի ՊՆ-ի թույլիկ արձագանքը ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ) Կիրանցի բնակիչները դժգոհ են Տավուշի մարզպետի հետ հանդիպումից Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Այս իշխանությունները հանձնառություններն են իրականացնում արևմտյան և թուրք-ադրբեջանական իրենց տերերի հանդեպ․ Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Ի՞նչ անել, եթե ուժայինները փորձում են հասանելություն ձեռք բերել Ձեր հեռախոսին Գուրգեն Արսենյանը պատրաստ է քննարկել Բագրատ սրբազանի հետ հանդիպման առաջարկը «Կիրանցի դպրոցը ադրբեջանական զինյալներից գտնվելու է 35-50 մետր հեռավորության վրա»․ Ոսկան Սարգսյան Նիկոլ Փաշինյանը նոր կադրային նշանակում է արել Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Ինչու՞ եք 1988թ. քարտեզը գաղտնի պահում, հրապարակե՛ք. Արթուր Խաչատրյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Ինչո՞ւ է Ադրբեջանն ուզում ուղիղ բանակցել Հայաստանի հետ. Քաղաքագետի պարզաբանումը

Պաշտոնական Երևանը նոյեմբերի 21-ին ադրբեջանական կողմին փոխանցեց հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի իր՝ թվով 6-րդ խմբագրությունը։ Դրան հետևեց Ադրբեջանի ԱԳ նախարարության մեղադրանքը՝ ուղղված Հայաստանին գործընթացը ձգձգելու համար։ Ադրբեջանը, որ նախ նախընտրում էր բանակցել Արևմուտքի, ապա Ռուսաստանի միջնորդությամբ, հետո՝ 3+2 ձևաչափով, երեկ հայկական կողմին կոչ արեց սկսել երկկողմ բանակցություններ՝ առաջարկելով հանդիպման վայր դիտարկել նաև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանը։
Բաքվի այս հայտարարությունների բովանդակության փոփոխության, ցուցաբերած շտապողականության, համաձայնագրի խմբագրումների վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է  քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

Panorama.am -Պարոն Դանիելյան, արդեն վեցերորդ անգամ խմբագրվում է խաղաղության համաձայնագիրը։
Ստեփան Դանիելյան-Գիտե՞ք ինչ, համաձայնագրերը կարող են միլիոն անգամ խմբագրվել։ Համաձայնագրերն իրավիճակ են փոխում։ Բայց քանի որ  հարցն աշխարհքաղաքական է, իսկ աշխարհում տեղի են ունենում վերաձևավորվման գործընթացներ ու միգուցե մոտակա երկու-երեք  տարին շարունակվեն, մինչև նոր աշխարհակարգ ձևավորվի։ Թեժ կետերում՝ Արցախ, Ուկրաինա, Մերձավոր Արևելք և այլն, և այլն, այդ պրոցեսները երկար են տևելու, այդ պատճառով ֆիքսացիա հնարավոր չէ, քանի որ պայմանագիրն իրավիճակի ֆիքսում է նշանակում։

Panorama.am -Ինչպե՞ս եք մեկնաբանում Ադրբեջանի հայտարարությունների փոփոխությունը՝  նախընտրելի բանակցությունների մասին։
Ստեփան Դանիելյան-Ամեն բան բավականին պարզ է։ Արցախի խնդիրն  աշխարհքաղաքական է։ Ամբողջ հարցը ռեգիոնի ազդեցության փոփոխությունն է։ Հենց այդ պատճառով էլ Արցախի պատերազմը սկսկեց, և ամեն կողմ, նկատի ունեմ Ռուսաստանն ու Արևմուտքը, իրենց հաջող սցենարն ունեին։ Հիմա հաջող սցենարը կախված է նրանից, թե պայմանագիրը կամ բանակցությունները որ հարթակում են տեղի ունենալու՝ Ռուսաստանո՞ւմ, թե՞  Արևմուտքում։
Կա նաև երկրորդ խնդիրը։ Արցախում հիմա հայ չկա, բայց բոլորը խոսում են հայերի վեադարձի մասին, իսկ հայերի վերադարձը պետք է ապահովի ինչ-որ միազգային ուժ։ Ո՞վ է լինելու այդ ուժը, այսինքն, Ադրբեջանի տարածքում ո՞ւմ զորքերն են կանգնած լինելու։ Այստեղ գալիս է աշխարհքաղաքական խնդիրը, թե բանակցությունները որ հարթակում կլինեն։ Տարածաշրջանում բեկտորների փոփոխությունէ  եղել, Հայաստանը  գնացել է դեպի արևմտյան վեկտոր, Ադրբեջանն էլ  արդեն ռուսական հարթակում է հայտնվել, տեղի է ունեցել դերերի փոփոխություն։
Հիմա Ադրբեջանը շատ մտահոգված է, որ Արցախի հարցը բաց է մնացել, Ացախի հայերի իրավունքների հարց կա, իսկ դրա հետևում կանգնած է հարցը, թե ով է ապահովեու այդ իրավունքները և ում զինված ուժերն են լինելու այնտեղ։ Այստեղից հետևում է, թե ում ազդեցության գոտի կլինի։ Ադրբեջանի համար կարևոր է, որ այդ հարցը փակվի, իսկ հարցը կարող է փակվել, երբ Հայաստանն է ընդունում։ Պայմանագրի պայմանների հիմնական խնդիրը դրա մեջ է։ Քանի որ արդեն Արևմուտքից ճնշում կա Ադրբեջանի վրա, իսկ Ռուսաստանի համար Ադրբեջանը կարևոր է Իրանի հետ կապն ապահովելու համար, այս առումով Ադրբեջանը հայտնվում է Իրան-Ռուսաստան ազդեցության գոտում, ինչն իրենք չեն ուզում, քանի որ ռեգիոնում Թուրքիայի թուլացում է  գնում, Ադրբեջանն ուզում է, որ լինեն ուղիղ բանակցություններ, որպեսզի կարողանան նաև իրենց պայմանները պարտադրել։

Panorama.am -Կարծեք, ռուս-ուկրաինական հակամարտությունը մոտ է ավարտին, շատերն են խոսում, որ իրավիճակը փակուղում է, պետք են բանակցություններ։ Այդ հակամարտության հնաարավոր ավարտից հետո ինչպիսի՞ զարգացումներ են հնարավոր Հարավային Կոցկասում։
Ստեփան Դանիելյան- Ես Ձեզ ուրիշ բան ասեմ։ Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, Իսրայելում, Թայվանում, Հայաստան-Ադրբեջանում, բոլորը պետք է դիտարկել մեկ ընդհանուր փաթեթի մեջ։ Եթե մի կողմը մի տեղ ինչ-որ բան է ձեռք բերում, այլ տեղում  գնում է զիջման։ Ենթադրենք, եթե Ուկրաինայի մի մասը զիջեն Ռուսաստանին, կարող է Ռուսաստանը զիջի Հարավային Կովկասը։ Այսինքն, այս խնդիրների լուծումը փաթեթային է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan