Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայը՝ ընդդեմ թշնամու շահերն սպասարկողին սպասարկողների... (լուսանկար) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
2
Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցեցի հայուհին՝ փաշինյանական «ոստիկաններին» (տեսանյութ) Ոստիկանության կողմից «պատանդառված» կիրանցեցի հայերն ազատության մեջ են Պատերազմ Արցախում
Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Ծառ տնկեք, ծառը կկանգնի ու սաղիդ տները կպահի. Գառնիկ Դանիելյանը բորբոքվեց (տեսանյութ) Փաշինյանական ոստիկանությունը ցինիկաբար ծաղրում է հայերին Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հայը՝ ընդդեմ թշնամու շահերն սպասարկողին սպասարկողների... (լուսանկար) Խնդիրը Երևանում ոտքի կանգնելն է, հակառակ պարագայում երկրի կործանումը կանգնեցնել հնարավոր չէ. Աշոտյան (տեսանյութ) Արծվիկ Մինասյանի և Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ արևմտյան դեսպանների հետ հանդիպում ունենալու առաջարկի վերաբերյալ Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) Հրապարակվել է Արթուր Սուքոյանի՝ հայտնի դեպքի օրը հղած բացատրական ուղերձը ՀՅԴ-ական երիտասարդները բողոքի ակցիա կանեն «Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան. Տեսանյութ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Բերման ենթարկվածներին ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցեցի հայուհին՝ փաշինյանական «ոստիկաններին» (տեսանյութ) Ոստիկանության կողմից «պատանդառված» կիրանցեցի հայերն ազատության մեջ են Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում Արթուր Սուքոյանը կալանավորվեց՝ դառնալով «ժողովրդավարության բաստիոնի» հերթական քաղբանտարկյալը Վաղ առավոտյան փաշինյանական սևաբերետները հարձակվեցին Կիրանցի վրա. բերման են ենթարկել ճանապարհը փակած հայ տղամարդկանց Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման Հատուկ միամիտների ու հիմարների համար արտադրված կտերի մասին. «Կարճ ասած» (տեսանյութ) Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին

Իշխանությունները փոխում են գործելաոճը․ քրեական հետապնդումներին զուգահեռ փորձում են նաև ֆինանսական բեռ ստեղծել ԶԼՄ-ների և ընդդիմախոսների համար

Ընդդիմախոսներին լռեցնելու, «վախը բռնելու» իշխանական ռեպրեսիաների գործելաոճում փոփոխություններ են մտցվում։ Եթե նախկինում՝ ՀՀ-ում 2018թ իշխանափոխությունից հետո հիմնականում գործ ունեինք աղմկահարույց ձերբակալությունների, «մասկի շոուների» հետ , ապա այժմ դրան զուգակցված «ՔՊ»-ականները լծվել են նաև քաղաքացիական հայցերով ընդդիմախոսներին ֆինանսապես ճնշելու փորձերին։ Հատկապես վերջին երկու-երեք տարիներին նկատելի է ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների և որ առավել մտահոգիչ է՝ ԶԼՄ-ներին և ԶԼՄ ներկայացուցիչերի դեմ ներկայացվող հայցերի աճ։
«Փաստինֆո»-ն առանձնացրել է իշխանության այն «թոփ» ներկայացուցիչներին, որոնք զգալիորեն հայցեր ունեն ներկայացրած՝ ընդդեմ տարբեր գործիչների, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների և ԶԼՄ-ների։ Այսպես, առաջին տեղում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է, որը 2020թ․ սկսած թվով 17 հայց է ներկայացրել՝ հերքման, վիրավորանքի համար ներողություն խնդրելու և ֆինանսական փոխհատուցման պահանջների մասին։ 2020թ Ալեն Սիմոնյանը հայցեր է ներկայացրել ակտիվիստ Գարեգին Պետրոսյանի, երկու հայց՝ Աննա Գևորգյանի, Նարեկ Մանթաշյանի, Անի Հովհաննիսյանի, «Իրավունք» թերթի, Գեղամ Սիմոնյանի, 2021թ․-ին՝ լրագրող Անի Գևորգյանի, Արեգնազ Մանուկյանի, 2022թ․՝ պատգամավոր Աննա Մկրտչյանի, պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանի, «Վ․Ի․Վ Այսօր և վաղը» ՍՊԸ-ի, որն «Ankakh.com»-ն է, 2023թ․-ին՝ «Մեդիահաբ» լրատվականի, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի, Նաիրի Հոխիկյանի, «Հայելի» կայքի խմբագիր Անժելա Թովմասյանի, ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ։

Բավականին մեծ թվով հայցեր ունի ներկայացրած նաև Խաչատուր Սուքիասյանը։ 2021թ սկսած Խաչատուր Սուքիասյանը ներկայացրել է թվով 11 հայց, որից 9-ը՝ ԶԼՄ-ների դեմ։ Մասնավորապես, 2021թ Խաչատուր Սուքիասյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ «Փաստինֆո»-ի, «168 Ժամ»-ի, Սպարտակ Սեյրանյանի, «Արմդեյէյէմ»-ի, «Ասեկոսե»-ի, «Նյուզ Էս էմ»-ի, «Մեդիա Պլյուս»-ի, 2022թ․-ին՝ «newsmwdia.am»-ի, Վազգեն Սաղաթելյանի, 2023թ․-ին՝ «Այլընտրանք Մեդիա»-ի, «Մեդիա Պլյուս»-ի, Տաթևիկ Այվազյանի։
Իշխանություն դառնալուց հետո գրեթե նույնքան հայցեր ունի ներկայացրած նաև ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, կրկին 11 հայց՝ մեծամասամբ՝ ընդդեմ ԶԼՄ-ների, սակայն հանուն արդարության պետք է նշել, որ հայցերի մեծ մասը Սարգսյանը ներկայացրել է շատ ավելի վաղ՝ 2019թ․ և 2020թ, իսկ 2021թ ներկայացրել է միայն մեկ հայց։ Մասնավորապես, 2019թ Հայկ Սարգսյանը հայց է ներկայացրել «Իրավունք» թերթի և թերթի լրագրողի, երկու հայց՝ «Անդրադարձ մամուլի ակումբի», երեք հայց՝ «Հրապարակ օրաթերթի», մեկ հայց՝ «Արմդեյ էյ էմ»-ի, մեկ հայց՝ «Իրատես» թերթի, 2020թ․-ին՝ «5-րդ ալիք» ՀԸ լրագրողի, «Արմդեյլի էյ էմ»-ի, 2021թ․-ին՝ «Ժողովուրդ օրաթերթի» դեմ։

Հաջորդ «ՔՊ»-ականը, որը հատկապես վերջին երկու տարում գումարային բավականին մեծ չափի փոխհատուցման պահանջով հայցեր է ներկայացնում ԶԼՄ-ների դեմ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է, որը դատական կարգով պահանջում է հերքել ըստ իրեն զրպարտություն հանդիսացող տվյալները։ Ընդ որում, Ավինյանը հայցեր հիմնականում սկսել է ներկայացնել ԶՄՊԿ-ում աղմկահարույց առերևույթ կոռուպցիոն գործարքների մասին հայտնի դառնալուց, ինչպես նաև՝ ԱՆԻՖ-ում և Երևանի փոխքաղաքապետի՝ անհամատեղելի պաշտոններում, դրանից բխող՝ կոռուպցիոն ռիսկերին իր հնարավոր առնչության վերաբերյալ հայտնի դառնալուց հետո։ Տիգրան Ավինյանն անվանական հայցեր սկսել է ներկայացնել 2023թ․-ին, երբ բարձրացվեց աղմուկը՝ անհամատեղելի պաշտոններ զբաղեցնելու և հնարավոր կոռուպցիոն դրսևորումների մասին։ 2023թ․ Տիգրան Ավինյանն անվանապես հայց է ներկայացրել «Փաստինֆո»-ի (ԱՆԻՖ-ի հետ համատեղ հայց), «168 Ժամ»-ի և լրագրող Դավիթ Սարգսյանի, «Օրագիր Մեդիայի», հասարակական գործիչ Սոնա Աղեկյանի դեմ, իսկ ԱՆԻՖ ընկերության՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի անունից ներկայացվել է 8 հայց (այդ թվում՝ Տիգրան Ավինյանի հետ համատեղ հայցը), որոնք բոլորը ԶԼՄ-ների դեմ են։ 2021թ․ ԱՆԻՖ-ը հայց է ներկայացրել Օլեգ Սաֆոնովի և «168 ժամ»-ի, մեկ հայց՝ «168 Ժամի», 2021թ․ երկու հայց «Հրապարակ օրաթերթի», մեկ հայց՝ Հրանտ Բագրատյանի և «Հրապարակ օրաթերթի», 2022թ․՝ «Փաստինֆո»-ի, 2023թ․՝ «Հրապարակ օրաթերթի» և «Փաստինֆո»-ի դեմ։

Թե նշված գործերից որն ինչ փուլում է, քանիսն է կարճվել՝ հայցային վաղեմության և այլ հիմքերով, ինչ վճիռներ կան կայացված՝ կներկայացնենք առաջիկայում։ Հատկանշական է, սակայն, այն հանգամանքը, որ առնվազն ԶԼՄ-ների դեմ ներկայացված հայցերի դեպքում հայցվոր կողմը հաճախ ինքը չի պահպանում օրենքով սահմանված պահանջները և մինչ դատարան դիմելը՝ չեն դիմում ԶԼՄ-ին հերքման կամ պատասխանի իրավունքով, ավելին, կան մի շարք օրինակներ, այդ թվում՝ հենց գործերից մեկով՝ Երևանի արդեն փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի՝ «Փաստինֆո»-ի դեմ ներկայացված հայցի վերաբերյալ, երբ մինչ հայց կներկայացվեր, «Փաստինֆո»-ն, համոզված լինելով մեր հրապարակման ճշմարտացիության վրա, որպես բարեխիղճ ԶԼՄ, հարգելով օրենքի պահանջը, սեփական նախաձեռնությամբ ներկայացրել էր անձի հերքման տեսքով դիրքորոշումը՝ մեկ այլ ԶԼՄ-ի հրապարակման՝ հղմամբ տեղադրման տեսքով, իսկ ավելի ուշ նաև Գևորգ Սիմոնյանի փաստաբանի հետ հարցազրույցներով ներկայացվել է նաև դիրքորոշումը, այդ թվում, Սիմոնյանի կողմից վիճարկվող հարցի կապակցությամբ։ Այդուհանդերձ, գործն այժմ դատարանի վարույթում է և պարզ չէ, թե ՔՊ-ական արդեն նախկին պաշտոնյան ինչ հերքում է պահանջում, եթե արդեն հերքում հրապարակվել է, ակներև է, որ խնդիրն ամենևին էլ հերքումը չէ, այլ՝ հավելյալ ֆինանսական բեռը՝ ԶԼՄ-ների նկատմամբ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Աղբյուր` Փաստինֆո

 
facebook sharing button 38
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan