Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արած հայտարարությունը Չի կարող անօրակարգ իշխանությունը հարատևել․ անխուսափելի է այդ իշխանության ձախողումը․ Վիկտոր Սողոմոնյան
12
Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է նոր թափով. մայիսի 12-ին, ժամը 17-ին՝ երթ Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքում «Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք» «Uարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժով բերման են ենթարկում Երեւանի կենտրոնում ակցիա իրականացնողներին (տեսանյութ) էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան Պատերազմ Արցախում
Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է նոր թափով. մայիսի 12-ին, ժամը 17-ին՝ երթ Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Գնացքից ուշացած պսեւդոլիբերալները. Ստեփան Դանիելյան Սրբազանը հայ ժողովրդի մեջ արթնացնում է նրա իրական հատկանիշները՝ բարոյականությունն ու պատիվը, աստվածասիրությունն ու հայրենասիրությունը. Աշոտյան Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին Իլհամը Նիկոլից անվերապահ կապիտուլյացյա է պահանջում՝ ոչ թե խաղաղություն Փաշինյանը այլ պայքարի մեթոդ չի թողել, քան փողոցայինը. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արած հայտարարությունը Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքում Ադրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Եթե իշխանափոխություն չեղավ՝ հայրենիք ունենալու մասին մոռացեք. Արարատ Շեգունց Բագրատ Սրբազանի դեմ հակաքարոզը հիմնված է ստի ու կեղծիքի վրա. Աստղիկ Սարգսյան Չի կարող անօրակարգ իշխանությունը հարատևել․ անխուսափելի է այդ իշխանության ձախողումը․ Վիկտոր Սողոմոնյան «Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք» «Uարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժով բերման են ենթարկում Երեւանի կենտրոնում ակցիա իրականացնողներին (տեսանյութ) Փաշինյանն անձամբ ստուգել է, որ առաստաղը հատակից բարձր լինի (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ» Գործի է դրվել Հայկազ Ջոմարդյանը. Տեսանյութ «Էջմիածին» դաշինքի ղեկավարի մոտ հայտնաբերվել է մեկ բաժակ «Դուետ» սուրճ. Կոչուբաև Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին Բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ղեկավարն ու այլ անդամներ Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել Ի՞նչ է քննարկել սրբազանը պատգամավորների հետ Էջմիածնեցիները Փաշինյանին «սուրճի են հրավիրում» էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև «Լեգիտիմին» ասեք՝ մի միտինգ էլ դու արա. «Կարճ ասած» (տեսանյութ) Հիմա գործը պիտի ԱԺ ընդդիմությունն անի. Ստեփան Դանիելյան Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան

Ժնջիլներով կապված են իրար, կողպեքի բանալին Նիկոլի ձեռքին է. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի «Կարճ ասած» հաղորդաշարի հեղինակ և վարող Սևակ Հակոբյանն այս թողարկմանն անդրադարձել է գլխավոր դատախազի ու ՄԻ պաշտպանի գործունեությանը:
Նոյեմբերի 6-ին, բանտից ազատվեց ակնհայտ քաղաքական պատվերով բանտարկյալ, բայց նրա տեղը թափուր չմնաց․ Լևոն Քոչարյանի ազատ արձակումից հետո իմացանք՝ կալանավորվել է նախկին պատգամավոր, հասարակական քաղաքական գործիչ։ 5 ամիս առաջ Ֆեյսբուքում հակաիշխանական գրառում է արել, Նիկոլի անունն էլ է մեջը գրել ու լիքը մարդ լայքել է։ Հունիսի 8-ին գրել է, նոյեմբերի 6-ին կալանավորում են։ Էսօր դատական նիստ էր ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի վերաբերյալ։ Էլի ֆեյսբուքում գրառման համար, գրել էր․ «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Հեբելսի ճակատագիրը»։ Սա համարել են բռնության կոչ։ Սաղ ոստիկանությունը, դատախազությունը, քննչական մարմինները խոշորացույցն առած՝ ընկել են միայն, իհարկե, իշխանությանը ընդդիմադիրների ֆեյսբուքի էջերի վրա։ Երեկ բերեցի Ավետիք Իշխանայան օրինակը, «մահ դավաճաններին» ֆեյսբուքյան գրառման համար գործ են հարուցել։ Դեռ կալանքի տակ է Տաթև Վիրաբյանը․ պատերազմում եղբայր կորցրած Տաթևին, մանկահասակ երեխաների մորը 50 օր է՝ վստահ կարող ենք լինել՝ ապօրինի պահում են կալանքի տակ։ Ոստիկանները զանգվածային անկարգություն կազմակերպեցին՝ բերման ենթարկելով և ուղիղ եթերում ծեծելով Լևոն Քոչարյանին։ Երեկ նա ազատ արձակվեց, լրիվ այլ գործընթացի արդյունքում, ո՛չ իրավական, ո՛չ արդարադատական․ այդ իրավականը չի աշխատում, արդարադատությունը չի աշխատում։ Ապօրինությանը վերջ չկա․ ակցիաների ժամանակ 500-ից ավելի մարդ են նույն բռի մեթոդներով, ոչ իրավաչափ բերման ենթարկվել, շուրջ 40-ը 2 ամիս անց դեռ կալանավորված են, ու դրանից հետո էլ եղան կալանավորվողներ։

Իհարկե՝ այդ ամենը անում են վճիռները կայացրած դատավորները, տարբեր ատյանների դատարանների մասիսմելքոնյանները, միջնորդությունը տալիս է քննիչը, պաշտպանում դատախազը․ սա դարձել է, եթե հանենք հայրենիք հանձնելը թշնամուն, այս իշխանության հիմնական թիմային աշխատանքը։

Հրահանգը, կարծում եմ, գալիս է վերևից՝ օղակ առ օղակ։ Աննա Վարդապետյանը դատախազի օրվա առթիվ, ԱԺ ամբիոնից իր տարբեր ելույթներում ճարտար լեզվով ասում է, որ ապրում ու մեռնում է արդարադատության, օրիականության համար․ հիմա էս ապօրինությունները արդյո՞ք իր անմիջական ցուցումով չեն, իր ցուցումով չե՞ն տարվում կալանքի։ Ուզում եմ հարցնել՝ տիկին դատախազին, ձեր կարծիքով, այս ամենը ինչի՞ համար եք անում՝ արդարադատության իրականացմա՞ն, օրենքի գերակայությա՞ն, թե Փաշինյանի՝ ընդդիմադիրներին պատժելու պատանեկան երազանքի համար։ Ուզում եք ասել ցուցումներ չե՞ք ստանում վերևից․ բա ի՞նչ, հաճույքի համա՞ր եք անում․ ուզում եք ասել, որ երկրում էլ հանցագործություն չկա, ընկած ֆեյսբուքյան գրառումից, մատից ծծած, կամ ոստիկանի զոռով-շառով ցուցմունքների հիման վրա կալանքի միջնորդություններ եք պաշտպանո՞ւմ, որ ի՞նչ։ Դա՞ է, ձեր հայտարարած ու դավանած իրավաբանությունը, արդարադատությունը, լու՞րջ։ Այդ արցախցի՝ նույն ձեզ պես երիտասարդ կնոջը պարտադիր կալանք տա՞լն է, ձեր պատկերացրած օրենքի գերակայությունը։ Չգիտեմ, դժվար է պատկերացնելը, բայց այդտեղ հիշում եմ, թե ինչպես էր նույն Աննա Վարդապետյանը ասում, որ առանձին գործերով զեկուցում է Նիկոլ Փաշինյանին․ իսկ եթե զեկուցում է, ցուցումներ էլ է ստանում, չէ՞։ Կարծես ամեն բան պարզվում է, հենց իրար կողք ես դնում։ 

Նույն Վարդապետյան Աննա դատախազի կառույցը կույր է, չգիտեմ, երևի փակ է բոլոր այն դեպքերում, երբ ակնհայտ ապօրինություն է անում իշխանության ներկայացուցիչը, իսկ ընդդիմադիրների ամեն շարժի հետևից գնում է, ավելին՝ առավելագույն խափանման միջոցը թևի տակ դրած։

Գլխավոր դատախազի գործունեության մասին լուրերն ենք կարդում՝ դատախազների է պաշտոնանկ արել՝ դատի են տվել, դատախազներին ազատում է աշխատանքից թոշակ գնալուց առաջ, որ թոշակ չստանան, մեկ անձից լիքը գնումներ է արել, մտել է ԱԺ՝ ընդդիմադիրների անձեռնմխելիությունից զրկելու համար։ Մտածում եմ, լավ էդ անտեր պաշտոնին որ ձգտել եք, երիտասարդ եք, ձգտում եք, որ մնաք, լավ, բայց սենց գնո՞վ, օքեյ ա՞, այսինքն տարբերություն չկա՞, թե ոնց եք ընկալվելու հասարակության մեջ, շրջապատում, հետագայում, ապագայում․ չէ՞, չկա՞։ Չէ՞ որ բոլորը ամեն բան շատ լավ հասկանում են, էն որ մարդկանց քշում-բերում են Ավինյանի հանրահավաքին, ցուցակներով, աշխատանքի ժամին, ուղղորդված՝ ոչ մի ծպտուն, որ իշխանական գործիչները սպառնում ու հայհոյում են՝ ոչ մի ծպտուն, որ ՔՊ-ականները հարստանում են ժամ առ ժամ, չեն էլ կարողանում անգամ լրագրողին նորմալ բացատրեն, դուք՝ ոչ մի ծպտուն, ու այ էս մնացած դեպքերով ձեր կներեք՝ «վիզ դնելը», դա նորմալա՞, լուրջ եմ հարցնում։

Աննա Վարդապետյանը ամեն հաշվետվության ժամանակ արձանագրում է, որ հանցագործությունները շատացել են, հատկապես ծանր հանցագործությունները․ կարող ա՞ պատճառն էն ա, որ իրական հանցագործներին թողել եք մի կողմի վրա ու ընկել եք միայն ընդդիմադիրներին չեզոքացնելու ու լռեցնելու հետևից։ Որ ամեն անգամ, այդտեսակ հնչեղ գործ են ուղարկում, բա չե՞ք ասում, դե լավ էլի, հերիք ա, գնացեք ձեր հարցերը ուրիշ կերպ լուծեք, ի՞նչ եք մեր ձեռքերով, ձեր քաղաքական հարցերը լուծում։ Չէ, իրոք էլի, հեչ չեք ասել, թողեք մեր գործերով զբաղվենք, տենց հավեսով այդ ամենը անում եք, օֆ էլ չե՞ք անում։

Սա մեկ հոգու հարց էլ չէ, իրականում, սա մեկ՝ այս իշխանական թիմի որակի մասին է՝ իր տարաբնույթ կառույցներով․ բայց մեկ է՝ անողները կոնկրետ մարդիկ են։ Նույնը կարող ենք ասել, այն դատախազի տեղակալի մասին, որն իբր ընտրվեց մարդու իրավունքների պաշտպան։ Ո՞ւր ա էդ կինը, վերջին անգամ ո՞վ է տեսել։ Պատկերացնու՞մ եք, այն էլ այսպիսի օրերին, մարդու իրավունքների իրական պաշտպանը պետք է օր ու գիշեր չունենար, միշտ ակտիվ լիներ, երբ կան այսքան ահազանգեր, էսքան գլխից դուրս քրեական գործեր, որոնք քաղաքական երանգներով են, էսքան կալանավորումներ, պետք է գիշերը ցերեկ սարքած՝ վազի էս բանտից էն բանտ, պահանջներ ներկայացնի տարբեր պետական մարմինների, ելույթներով, հայտարարություններով, ասուլիսներով հանդես գա։ Այդ տիկնոջից շաբաթներով խաբար չունենք։ Մեկ-մեկ հինգշաբթի օրերին կառավարության շենքում բռնացնում են լրագրողները, լավ հարցեր տալիս քաղբանտարկյալների, մարդու իրավունքների խախտումների մասին․ 20 րոպե խոսում է, չես հասկանում ինչ ասաց՝ չեմ կարող կարծիք հայտնել, իրավասու չեմ, ուսումասիրում ենք և այլն։ Լու՞րջ, դա էր ձեր պատկերացրած մարդու իրավունք պաշտպանելը, պրոֆեսիոնալ եք կոչվու՞մ, լու՞րջ։ Պրոֆեսիոնալը, բուհում հինգեր ստացածը չէ, կամ օրենքներին լավ տիրապետելը, պրոֆեսիոնալը կլիներ, այ իմ ներկայացրածը, որ այս բռնապետ իշխանությանը օր ու արև չտայիք, որ ուզում եք իմանալ՝ սա ձեզ համար բացառիկ հնարավորություն կլիներ դրսևորվելու, ապացուցելու, թե ինչ ունակություններ ու հմտություններ ունեք, իրոք պայքարելու մարդու իրավունքների համար, ոչ թե հակառակը, ամեն բան անել, որ պարտակեք, չնկատեք, այդ իրավունքերի նկատմամբ խախտումները։  

Մարդու իրավունքների պաշտպանը ինստիտուտ է, որը Սահմանադրությունով ամրագրված է, մեծ դեր ունի իրավական պետության մեջ, սա ի՞նչ է, ու՞ր ա էդտեղ ինստիտուտ։ Կարծես գրասենյակ ունի, աշխատակազմ, իբր աշխատում է, նաև քաղկալանավորների վճարած հարկերի հաշվին վարձատրվում է։ Նախկին օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանի աչքի առաջ բերետները ծեծում էին զոհերի հարազատներին, ասում էր՝ տեսանյութերը պետք է ուսումնասիրենք, որ կարծիք հայտնեմ․ հետո մեկ է, ոչինչ էլ չէր հայտնում, նույնը էս մի կինն ա։ Ըստ երևույթին՝ ունի կարծիք․ ուղղակի բարձրաձայնելու իրավունքից է ինքն իրեն զրկել․ որովհետև վախենում է, որ իրեն նշանակողները հետ կկանչեն, այդքան թանկ է այդ պաշտոնը, հասկանու՞մ եք, կամ էլ, ինչ ասեմ, այդ կարծիքը չի տարբերվում Նիկոլի կարծիքից, հենա, նրա օրոք դատախազի տեղակալ էլ է աշխատել։ ՔՊ-ից մի հատ պատգամավոր կա որ նախկինի վախտ նախկին էր, ներկայի վախտ ՔՊ փոխնախագահը, էդ Պապոյանի սիրած զբաղբմոնքը գիտե՞ք որն է, կանանց հետ լեզվակռիվը, այդ որակի է․ ՄԻՊ-ի ներկայությամբ կնոջը վիրավորում էր, Մանասյանը չնկատեց, դե հետո տեսանյութերն էլ աչքով չընկավ, դե աշխատակազմն էլ չտեսավ ու այդպես։ Ու այդ կինը, որը նաև ինստիտուտ է, պետք է մի օր ասի՝ ես ՀՀ մարդու իրավունքներ եմ պաշտպանե՞լ․ լու՞րջ, ո՞վ էր այդ մարդը, Պապոյանը՞, Փաշինյանը՞։

Արցախում իր հողն ու տունը կորցրած Մխիթար Օհանջանյանին,  անչափահաս Սամվել Միրզոյանին ու այլ արցախցիների այս իշխանությունը կալանքի էր տարել․ ո՞ւր է օմբուդսմենի խիստ գնահատականը, մեկը տեսե՞լ է։ Մեր երկրում քաղաքական կալանավորը բանտում մահանում է, վարչապետի շարասյունը մարդ է սպանում, զինվորներ են զոհվում հոլիկում հրդեհից, ՊԵԿ-ի քննչական վարչության պատուհանից ձեռնաշղթայով քաղաքացի է ընկնում կամ գցում են, ո՛չ դատախազ կա, ո՛չ օմբուդսմեն։

Ուզում եմ հարց տալ օմբուդսմենին․ տիկին Մանասյան, բռնությանը կո՞ղմ եք, թե՝ դեմ։ Եթե դեմ եք, ի՞նչ դիրքորոշում հայտնեցիք, երբ նահատակ հերոսների հայրերին ու մայրերին ծեծող բերետավորին ոսկե մեդալ տվեց քաղաքապետ Ավինյանը։ Այդ ոստիկանը, ուրիշ ոչ մի հերուսությամբ աչքի չէր ընկել, իսկ մեդալ ստացավ, որպես մեսիջ, մնացած ոստիկանների համար, որ արխային, մեդալ էլ կտանք․ դուք բան չունե՞ք ասելու, նորմալ ա՞։

Պետական պաշտոնյան, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հայտարարում է, որ եթե պետք լինի՝ կկրակեն քաղաքացիների վրա։ Ո՛չ դատախազն արձագանքեց, ո՛չ օմբուդսմենը։ Սա ոչ միայն բռնության կոչ կարող է լինել, սա նաև հրահանգ կարող է դիտարկվել, օրինակ նույն Ջոմարդյան Հայկազը, հաջորդ իսկ քաղաքական ակցիայի ժամանակ, անհամաչափ բռնությունը կիրառելու պահին, մտածի՝ իսկ կարողա՞ մի քանիսին գլխից խփեմ, մի մեդալ էլ Ալենը կարողա տա, հենա, ոնցոր ուզածներն էդ ա։ Հը՞, տիկնայք, չի կարո՞ղ։ Չե՞ք ուզում, քննեք, գուցե կալանքի տանե՞ք, այ չէ է, մոռացել էի, ՔՊ-ական է, իրենց չի կարելի, բա որ գործից հանեն։

Իսկ մարդիկ կան, որ դեռ զարմանում են, լավ այսպիսի՞ ապօրինություն․ այո՛, ու ավելին, այդ ապօրինությունը հո չեն անում եսիմ ովքեր, որոնց չեք ճանաչում․ նրանք կան, հայտնի են, մեզ պես մարդիկ են, բայց այ իրենք պատրաստ են այդ ամենն անելու, դուք՝ ոչ։ Ապօրինի կալա՞նք, քրգո՞րծ, ոչ մի հիմնարկ մյուսին չի հակաճառում, դա նշանակում են, որ ապօրինությունը անում են միասին, համագործակցաբար։ Այդ մարմիններն ակնհայտ անկախ չեն, ղեկավրներն առաջին հերթին, դրանք ժնջիլներով կապված են իրար ու կողպեքի բանալին նույն Նիկոլի ձեռքին է։ Իզուր չէ, որ արդարադատության փոխնախարարը Նիկոլին դիմում էր «պարոն դատավոր»-ով․ կթվա՝ շփոթվեց, բայց ոչ, իրենց ընկալման մեջ այդպես է։

Նիկոլինը պարզ է, նա ուզում է իր դեմ դժգոհությունները վերացնել այս ձևով, մարդկանց պատժելով՝ ի տես մյուսների, բայց նա իր համար հեշտ ձև է գտել, այդ ամենը նա անում է, այլոց ձեռքերով, ամբողջ ուժային-իրավական համակարգով, քանի կան ձեզ պես չակերտներում, պրոֆեսիոնալներ։ Ո՛չ էդ գրառումներն են վերջ ունենալու, ոչ էլ տարբեր փուլերում ու տարբեր ելքերով ակցիաները․ մարդիկ չեն կարող ու չեն ներելու իրենց հողն ու հայրենիքը հանձնելը, իրենց հարազատների մահը և այլն։

Կարճ ասած՝ մի հայտնի ձայնագրություն կա, որտեղ Գագիկ Ջհանգիրյանը ասում է, թե իր վզին դրված է այսինչ բանը անել։ Հիմա ի՞նչ, բոլորի վզերին բանե՞ր են դրված ու նրանց համար նորմա՞լ է․ դրա համա՞ր եք կրթություն-դաստիարակություն ստացել, որ մի օր մեկը իր հարցերը ձեզանով լուծի՞։ Չէ՞ որ, այդ մարդը վաղը իր աթոռին չի լինի․ դուք ո՞րտեղ կլինեք։ Դուք մտածեք։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan