«Զվեզդա» հեռուստաալիքն ընդունել է, որ եղել է ոչ կոռեկտ
Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ «Զվեզդա» հեռուստաալիքի ղեկավարությունը պաշտոնական նամակով դիմել է հայկական կողմին, որում ընդունել է, որ հանդես է եկել ոչ կոռեկտ գնահատականներով: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտնեց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով ՀՀԿ-ի գնահատականին, Շարմազանովը հայտարարեց, որ հեռուստաեթերի ընթացքում ՀՀԿ-ի ու Նժդեհի մասին, մեղմ ասած, ոչ կոռեկտ գնահատականները չեն համապատասխանում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների տրամաբանությանը:
«Նման հայտարարությունները հարիր չեն դաշնակցային հարաբերություններին ու պետությունն իր խողովակներով իր կարծիքը արտահայտել է», — ասաց նա:
Zham.am