Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
19
Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան Պատերազմ Արցախում
Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Վահագն Չախալյանն ազատ է արձակվել Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը

Երբ «գրանդիոզ ծրագրերի» մասին խոսքերին հաջորդում են «գրանդիոզ» աղետները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը ներկայացնող ձայնակիցները վերջերս նոր «երգ» են բարձրաձայնում: Այն կոչվում է «խաղաղության խաչմերուկ»: Փորձագետները, ոչ իշխանական մեկնաբանները պարզորոշ նշում են, որ դա ընդամենը «գեղեցիկ» փաթեթավորված շեղող մանևր է՝ լավագույն դեպքում: Թե ինչ են կանխատեսում վատագույն դեպքում, կարծում ենք, առանց մեր ասելու էլ ընթերցողները տեղյակ են: Այստեղ մեզ այլ բան հետաքրքրեց: Մասնավորապես այն, որ հենց Նիկոլ Փաշինյանն սկսում է ինչ-որ «գրանդիոզ ծրագրերից» խոսել, դրան հաջորդում են «գրանդիոզ աղետներ», տապալումներ, լրջագույն ձախողումներ:
Փոքր-ինչ հեռվից գանք: Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, բանակցային գործընթացի վերաբերյալ հայտարարեց (2020-ի փետրվարին Մյունխենում), թե՝ այդտեղ պիտի հեղափոխություն անեն, այսպես ասած՝ միկրոհեղափոխություններ, որոնք ինքն է նախաձեռնել: Դրա փաստացի հետևանքը եղավ «բանակցային գործընթացը» խուլ փակուղի մտցնելը: Բայց դա դեռ այնքան էլ «գրանդիոզ» չի հնչում:
Շատ ավելի տպավորիչ էր «Հայաստան2050»-ի պրեզենտացիան: Սա, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի «մտքի թռիչքն» է, որի վկայության հղումը մինչև հիմա էլ կա վարչապետի պաշտոնական կայքում:
Ի՛նչն է հատկանշական. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն – 2050», այսպես ասենք՝ գրանդիոզագույն ծրագրի ներկայացում Նիկոլ Փաշինյանը արեց 2020 թվականի սեպտեմբերի 21-ին: Իսկ 6 օր անց սկսվեց պատերազմը: Այն պատերազմը, որի սկսվելու մասին Փաշինյանը, մեծ հաշվով, գիտեր, առավել ևս, որ ամեն ինչ արել էր, որպեսզի այն սկսվի: Արժե հիշեցնել նաև, այդ՝ «Հայաստան-2050» ծրագրի նախազդը Նիկոլ Փաշինյանն արեց դրանից 1 տարի առաջ` 2019 թվականի օգոստոսին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, Վերածննդի հրապարակում, Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման առիթով ունեցած ելույթում:
Հիշո՞ւմ եք, սա այն ելույթն ու այն ծրագիրն է, որով Փաշինյանը նպատակադրվում էր 2050ին ՀՀ բնակչությունը հասցնել 5 միլիոնի, ունենալ 10 միլիարդ դոլար արժեքը գերազանցող հայկական 5 տեխնոլոգիական ընկերություն և էլի շատ ու շատ բաներ, հա՛, Հայաստանը պիտի մինչև 2050 թիվը ֆուտբոլի աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն դառնա: Հիշեցի՞ք: Ճիշտ է, մեզ կհակադարձեն, թե՝ մինչև 2050 թիվը դեռ ինչքա՜ն ժամանակ կա: Բայց... Այդ ելույթում Փաշինյանը հայտարարեց. «Համոզված եմ՝ հիմա ձեզնից շատերը հարցնում են՝ իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ (նկատի ունի՝ 2050-ի ծրագրում-թղթ.) Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է և վերջ»: Ընդամենը 4 տարի է անցել: Արցախը հայաթափվել է, Նիկոլի կողմից ճանաչվել Ադրբեջանի մաս: Ընդամենը 4 տարի է անցել: Փաշինյանն ասում է՝ «խաղաղության խաչմերուկ»: Ի՞նչ նոր աղետ է նախատեսել՝ ավելացնելու համար արդեն 3 տարուց ավելի շարունակվողին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan