Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը
6
Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ (տեսանյութ) Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Մենք ուզում ենք, որ դուք ոտքի կանգնեք և վերացնեք այս խարանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Պատերազմ Արցախում
Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ (տեսանյութ) Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ կրկին հայ զինծառայող է պայթել ականի վրա «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից Սոցցանցերում Բագրատ սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ սրբազանի հետ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Մենք ուզում ենք, որ դուք ոտքի կանգնեք և վերացնեք այս խարանը Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան Մեր պահանջն արդար է. սա հայի ապրել-չապրելու խնդիրն է. Աստղ Գալեյան (տեսանյութ) Բագրատ սրբազանը շնորհակալություն է հայտնում կին պարեկին՝ ծառայության համար, իսկ նա էլ սրբազանին՝ գնահատելու համար (տեսանյութ) Բագրատ Սրբազանին Դիլիջանի կենտրոնում դիմավորում են աղուհացով եւ ծափողջյուններով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Շարունակեք օգնել ազգային շարժմանը և Բագրատ սրբազանին կապել մեր պատմական վերելքների հեղինակների հետ․ Սևակ Հակոբյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը «Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ սրբազանը` իշխանություններին Թշնամական մամուլն ու իշխանական մամուլը մեկին մեկ նույն քարոզն են անում Ընդդեմ Փաշինյանի հրեշավոր երկընտրանքի․ բունկեր՝ առանց Ալիևի հետ ուղիղ կապի Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն «Հավաքվենք, մեր հաշտ չլինելը հայտնենք». պատերազմի մասնակից Իշխան Գևորգյան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը Մեր ուժերն ի սպաս «Տավուշը հանուն հայրենիքի» համահայկական շարժման. Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն անվերապահ աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը Սա Աշոտ Երկաթի տնկած ծառն է՝ ի նշան արաբների դեմ տարած հաղթանակի. Բագրատ սրբազան (տեսանյութ) Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան

Մենք գտնվում ենք ազգային խոր փլուզման մեջ՝ պատկերացումների ու նպատակների շատ փոքր հորիզոնով

Որպես սկիզբ՝ հրաժարվել բոլոր իմիտացիաներից Որպեսզի սկսենք ճիշտ պատասխաններ գտնել խեղդող հարցերին՝ ի՞նչ է լինելու, ի՞նչ պետք է անենք և սկսենք ճիշտ հասկանալ իրականությունը և ապագան, առաջարկում եմ մտքում պատկերացնել հետևյալ սցենարը։

Մի օր Նիկոլը հանդես է գալիս ուղերձով և հայտարարում է, որ ԼՈՒԾԱՐՈՒՄ է Հայաստանի Հանրապետությունը։ Իր ոճի մեջ տալիս է ձևակերպում, թե «Հայրենիքը պետությունն է, իսկ պետությունը պարտադիր չէ, որ լինի քարտեզի վրա, այն մեր մտքերում է, հոգում։ Եվ եթե մենք չունենք պետություն, հետևաբար ոչ ոք չի կարող հարձակվել մեր պետության վրա, և հետևաբար մենք ամենահաղթած ու խաղաղ պետությունն ենք»։ Վերջում կասի՝ «Պետությունը դու ես, դու ես, դու ես... ու հետևաբար մենք ունենք 3 մլն պետություն»։ Համարենք՝ մի օր նման բան է լինում. ո՞րը կլինի շարունակությունը։ Նույնը, ինչ եղավ Արցախի Հանրապետությունը կորցնելուց հետո՝ մի փոքր ընդվզում, ՔՊ-ն մի պահ կանցնի ջրի հատակը, հետո մի քանի օրից կվերակենդանանա ու կսկսի Նիկոլ պաշտպանել, խորհրդարանական ընդդիմությունը կմասնակցի հերթական քառօրյային, սուր հարցեր կտա, իշխանությունից ոչ մեկը հրաժարական չի տա՝ անհամաձայնություն դրսևորելով, Պեսկովը կասի՝ Պրահայից հետո դա տրամաբանական էր, Ալիևը կասի, որ վերջնական խաղաղության համար Հայաստանը դեռևս քայլեր ունի անելու և նոր պահանջների ցանկ կհնչեցնի։

Հ1-ի հայտնի տաղավարում էլ կհավաքվեն «արևմտամետները» և կասեն, որ «եթե ռուսական ազդեցությունից ազատվելու գինը պետության լուծարումն է, ապա մենք դա ողջունում ենք»։ Ինչո՞ւ եմ ես առաջարկում մտովի պատկերացնել այս, հուսամ, ֆանտասմագորիկ սցենարը. որպեսզի ճիշտ հասկանանք՝ ինչ ունենք այսօր և ինչ չունենք, ինչ վիճակում ենք, ինչ պետք է կառուցենք և ինչպես։ Իրականությունն այն է, որ մենք գտնվում ենք ազգային խոր փլուզման մեջ՝ պատկերացումների ու նպատակների շատ փոքր հորիզոնով։ Սա երկիր է, որտեղ իշխանության սխալների պատճառով ռեալ հայրենիք ենք կորցնում ու ռեալ ճանապարհ՝ Լաչինի միջանցքը, ու անմիջապես հետո ժողովրդին կերակրում են միֆական «խաղաղության խաչմերուկով»։ Գտնվում ենք լուրջ մեդիատեռորի ազդեցության տակ, որը թույլ չի տալիս ինքնուրույն մտածել, լսարանին սարքում է հոտ. չունենք նոր իրականությանը համարժեք բանաձևեր և չունենք քիչ թե շատ ունակ կառույցներ, միավորներ, որոնք հույսի և նոր գաղափարների կրող են, որոնք այլ բան են առաջարկում, քան՝ կազմաքանդումը, որոնք այլ հայ են ձևակերպում, քան՝ այսօրվա նվաստացած հայն է։

Պետք է դուրս գալ այս իրականությունից, որը կազմված է Նիկոլից ու անհասկանալի կոնգլոմերատից՝ իբր պայքարողներից, իբր մի բան իմացողներից, իբր՝ Մոսկվայի հետ մոտիկներից, իբր կառույցներից, իբր ազգայնականներից, իբր ազնիվներից, իբր այս ամենը ծանր տանողներից և այլն և այլն։ Ժամանակն է դառնալ իրական, որը կարողանանք վերականգնվել որպես իրական ժողովուրդ՝ իրական արժանապատվությամբ, իրական նպատակներով, իրական ապագայով։ Մեր մտածողության հորիզոնը պետք է մեծացնել։ Իրական խելոք ու սրտացավ մարդիկ են պետք, և լուրջ աշխատանք կազմակերպելու համար պետք են ռեսուրսների տիրապետող իրական հայրենասերներ, ոչ թե այնպիսիք, որոնց ուշքն ու միտքն իրենց կուտակած գույքն է և Հայաստանից թռնելու երազանքը։ Պետք է սկսել գրագետ աշխատել, ու այս գործում ամեն հետաքրքիր առաջարկ ու գաղափար և անհատ կարևոր է։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan