Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան Արմեն Ջիգարխանյանին շտապ տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: Ինչպես տեղեկացնում է eg.ru-ն, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի վիճակն այնքան ծանր է, որ բժիշկները դեռևս ոչ մի կանխատեսումով հանդես չեն եկել:
Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ջիգարխանյանի ոտքերը չեն շարժվում:
«Դա տեղի է ունեցել շաքարային դիաբետի ֆոնի վրա, նրան հիվանդանոց է տեղափոխել ռեժիսոր Յուրի Կլեպիկովը»,-ասել է թատրոնի պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Կորնեևան:
Zham.am