Վեհափառի հետ միշտ էլ լինում է հանդիպում. տարօրինա՞կ է. Բագրատ սրբազան Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արած հայտարարությունը
12
Եկող շաբաթվա ընթացքում, շատ կարևոր գործեր կա, որ պետք է անենք.Գառնիկ Դանիելյան Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագին (ուղիղ) Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է նոր թափով. մայիսի 12-ին, ժամը 17-ին՝ երթ Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքում «Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք» «Uարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժով բերման են ենթարկում Երեւանի կենտրոնում ակցիա իրականացնողներին (տեսանյութ) էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Պատերազմ Արցախում
Վեհափառի հետ միշտ էլ լինում է հանդիպում. տարօրինա՞կ է. Բագրատ սրբազան «Եթե այսպես շարունակվի՝ ընդդիմադիր ցուցարար սպանելու համար Նիկոլը ոստիկանության ղեկավարությանը պարգևավճար և կոչումներ է տալու»,-Արտակ Զաքարյան Եկող շաբաթվա ընթացքում, շատ կարևոր գործեր կա, որ պետք է անենք.Գառնիկ Դանիելյան Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ. Վահե Հովհաննիսյան Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագին (ուղիղ) Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է նոր թափով. մայիսի 12-ին, ժամը 17-ին՝ երթ Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Գնացքից ուշացած պսեւդոլիբերալները. Ստեփան Դանիելյան Սրբազանը հայ ժողովրդի մեջ արթնացնում է նրա իրական հատկանիշները՝ բարոյականությունն ու պատիվը, աստվածասիրությունն ու հայրենասիրությունը. Աշոտյան Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին Իլհամը Նիկոլից անվերապահ կապիտուլյացյա է պահանջում՝ ոչ թե խաղաղություն Փաշինյանը այլ պայքարի մեթոդ չի թողել, քան փողոցայինը. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արած հայտարարությունը Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքում Ադրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Եթե իշխանափոխություն չեղավ՝ հայրենիք ունենալու մասին մոռացեք. Արարատ Շեգունց Բագրատ Սրբազանի դեմ հակաքարոզը հիմնված է ստի ու կեղծիքի վրա. Աստղիկ Սարգսյան Չի կարող անօրակարգ իշխանությունը հարատևել․ անխուսափելի է այդ իշխանության ձախողումը․ Վիկտոր Սողոմոնյան «Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք» «Uարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժով բերման են ենթարկում Երեւանի կենտրոնում ակցիա իրականացնողներին (տեսանյութ) Փաշինյանն անձամբ ստուգել է, որ առաստաղը հատակից բարձր լինի (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ» Գործի է դրվել Հայկազ Ջոմարդյանը. Տեսանյութ «Էջմիածին» դաշինքի ղեկավարի մոտ հայտնաբերվել է մեկ բաժակ «Դուետ» սուրճ. Կոչուբաև Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին Բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ղեկավարն ու այլ անդամներ Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել Ի՞նչ է քննարկել սրբազանը պատգամավորների հետ Էջմիածնեցիները Փաշինյանին «սուրճի են հրավիրում» էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք

Փաշինյանը հող պահո՞ղ է, դե թող պահեր. Արցախը հանձնելուց հետո Հայաստանն էլ չի կարողանում պահել. Աննա Գրիգորյան (տեսանյութ)

Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիքի մարզ. նա Կապանում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման գործարկմանը նվիրված միջոցառմանը, ապա շրջել Կապանի թիվ 10 մանկապարտեզում, հիացել նոր հիմնանորոգված մանկապարտեզով, ստուգել մանկապարտեզի սանհանգույցի ծորակների աշխատանքը և պատերի գույնը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության» պատգամավոր Աննա Գրիգորյանը, որ պատգամավոր է ընտրվել հենց Սյունիքի մարզից, մանկապարտեզ այցելած Նիկոլ Փաշինյանին կոչ արեց գնալ Կապան համայնքում գտնվող Ներքին Հանդ գյուղ և տեսնել ադրբեջանական զորքի կողմից երեք ուղղությամբ շրջափակված այդ գյուղն ու Սյունիքի մարզի իրական վիճակը։
«Օրինակ՝ այն ճանապարհը, որով Փաշինյանն անցել է, գտնվում է Կապանի օդանավակայանի կողքին, որը գտնվում է ադրբեջանցիների դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա, ուստի ծիծաղել կարելի է, անվտանգային նման խնդիրների առկայության դեպքում՝ այն ամենը, ինչը ցուցադրում են… Խնդրահարույց է, որ այս իրականությունն է նա փորձում հրամցնել ժողովրդին, ցույց տալ, թե իբր մեր երկրում ամեն ինչ նորմալ է»,- ասաց Գրիգորյանը։
Պատգամավորը մանկապարտեզի ծորակների որակն ու վարագույրի գույնը ստուգող Փաշինյանին հիշեցրեց՝ Սյունիքի քթի տակ ադրբեջանա-թուրքական տանդեմը օրերս ավարտեց հերթական զորավարժությունները՝ F-16 կործանիչների ներգրավմամբ, իսկ նման սպառնալիքների դեպքում հասարակության ուշադրությունը մանկապարտեզի ծորակով կամ նորոգված պատով շեղելն ուղղակի դիվերսիա է սեփական ժողովրդի նկատմամբ։
«Սա հատուկ դիվերսիա է մեր ժողովրդի նկատմամբ, որպեսզի մարդիկ ամբողջությամբ չընկալեն այն անվտանգային խնդիրները՝ ռիսկերը, որոնք կան»,- ասաց Գրիգորյանը՝ շեշտելով՝ երկրի իշխանության ղեկավարի թիվ մեկ խնդիրը պետության տարածքային ամբողջականության պահպանումն է, հակառակ պարագայում, մի սովորական ցեխի պետն էլ կարող էր մանկապարտեզ կամ դպրոց նորոգել։
Ինչ վերաբերում է փաշինյանական նոր հայեցակարգին, որով, ինչպես հայտարարում է Փաշինյանը, պետք է լուծենք մեր առջև ծառացած խնդիրները՝ հայրենիքը՝ պետությունն է կոնցեպտով, Աննա Գրիգորյանն այդ կոնցեպտը համեմատեց պատմական և իրական հայրենիքների միջև փաշինյանական ջրբաժանների հետ։
«Իրական, փաստացի գոյություն ունեցող Արցախը դարձրել է պատմական հայրենիք, հիմա եկել ասում է՝ եկեք չմտածենք պատմական հայրենիքի մասին։ Ինքը այդ հայրենիքը հանձնել է, հիմա եկել խոսում է, որ պետք է մտածենք միայն այն ամենի մասին, ինչը կարող ենք պահել։ Փաշինյանն իրավունք չունի հայրենիքի մասին խոսել։ Փաշինյանը հետևողականորեն մտածել է, որ Արցախը բեռ է և պետք է ազատվել Արցախից, և դա արել է իր քայլերով»,- ասաց Գրիգորյանը։
«Դե հող պահող էիր, պահեիր։ Փաստ է, որ չի՛ կարողանում. նա ոչ Արցախն է կարողացել պահել, ոչ Հայաստանն է կարողանում պահել»,- ասաց Գրիգորյանը՝ շարունակելով՝ Փաշինյանը ոստիկանությանը, դատավորներին, քննիչներին բարձր աշխատավարձեր է տալիս՝ իր համար հաճելի որոշումներ ու գործողություններ ստանալու համար, բայց Արցախը հանձնելուց հետո նա հանգիստ չի ապրելու։
«Փաշինյանը հանգիստ չի ապրում։ Իր իշխանությանը սպառնացող վտանգներ է տեսնում. տեսեք, թե ինչպիսի անվտանգային համակարգ է ստեղծել իր շուրջ։ Գիտեք՝ պետք է լինել ԱԺ-ում, երբ նա գալիս է պատգամավորների հետ հարցուպատասխանի. անվտանգության այնքան աշխատող կա։ Այդ պատկերը Փաշինյանի վախերի արտացոլումն է։ Փաշինյանի վախերն օբյեկտիվ են. ինքը հո լա՞վ գիտի, թե ինչ է արել, ինքն այդ ճակատագրից պրծում չունի, ինքն այդ ճակատագրով է ապրելու»,- ասաց Գրիգորյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan