Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ) Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
3
ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Պատերազմ Արցախում
Ամենամեծ սուտը, որ հիմա հնչում է՝ «մենք պետական սահման ենք գծում». Արամ Օրբելյան (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. «Կարճ ասած» (տեսանյութ) ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ) «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) «Մայր Հայաստանը» պայքարի կոչնակ է հնչեցնում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Ծառ տնկեք, ծառը կկանգնի ու սաղիդ տները կպահի. Գառնիկ Դանիելյանը բորբոքվեց (տեսանյութ) Փաշինյանական ոստիկանությունը ցինիկաբար ծաղրում է հայերին Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հայը՝ ընդդեմ թշնամու շահերն սպասարկողին սպասարկողների... (լուսանկար) Խնդիրը Երևանում ոտքի կանգնելն է, հակառակ պարագայում երկրի կործանումը կանգնեցնել հնարավոր չէ. Աշոտյան (տեսանյութ) Արծվիկ Մինասյանի և Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ արևմտյան դեսպանների հետ հանդիպում ունենալու առաջարկի վերաբերյալ Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) Հրապարակվել է Արթուր Սուքոյանի՝ հայտնի դեպքի օրը հղած բացատրական ուղերձը ՀՅԴ-ական երիտասարդները բողոքի ակցիա կանեն «Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան. Տեսանյութ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Բերման ենթարկվածներին ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցեցի հայուհին՝ փաշինյանական «ոստիկաններին» (տեսանյութ)

Արցախցիների՝ ՀՀ քաղաքացիության «վերստացո՞ւմ», թե՞ քաղաքական «պարտադրանք»

Այնպիսի տպավորություն է, որ արցախցիների քաղաքացիության հարցը հատուկ է մտածվել՝ մարդկանց լրացուցիչ «նեղացնելու» և Հայաստանից դուրս մղելու համար:
168.am-ի գործընկերները այդ հարցի հետ կապված մասնագիտական պարզաբենումների համար դիմել է իրավաբանի: Կայքը գրում է. «Իշխանությունները հրատապ կարգով Արցախի Հանրապետությունը ճանաչեցին Ադրբեջանի կազմում, իսկ այժմ տպավորություն է, որ նույն հրատապությամբ փորձում են ազատվել «արցախցիների բեռից»՝ տրոհելով արցախցիների հավաքականությունը և դրանով կանխելով հավաքական պահանջատիրությունը:
Վերջինի համար, ըստ տարբեր դիտարկումների, գործի է դրվել մեխանիզմների փունջ. այդ մասին՝ առավել մանրամասն:
Կառավարությունը հոկտեմբերի 26-ի նիստում հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Նրանք արագացված կարգով կստանան ՀՀ քաղաքացիություն՝ դիմելու պարագայում, որովհետև կարող է լինեն մարդիկ, որ չեն ուզում, և որից հետո թոշակավորման և մնացած այլ հարցերը շատ արագ կլուծվեն»:
Թվում է՝ իսկապես անհրաժեշտ գործընթաց է, սակայն, երբ ծանոթանում ես գործընթացին, բաց է մնում հարցը՝ Արցախի քաղաքացիներին տրված «կապույտ անձնագրերն» արդյո՞ք չեն հավաստում իրենց քաղաքացիությունը:
Ապա նաև՝ որքանո՞վ է հիմնավոր տարբեր պաշտոնական շրջանակների հավաստիացումը, թե «Կապույտ անձնագրերը, թե՛ տարբեր միջազգային հարթակներում, թե՛ ներպետական ընթացակարգերում նշվել է, որ ԼՂ մեր հայրենակիցներին տրամադրվել են՝ որպես ճամփորդական փաստաթղթեր, որպեսզի տարածքից դուրս գալուց հետո խնդիրներ չառաջանան»:
Նկատենք՝ այդ, այսպես կոչված, «ճամփորդական փաստաթղթերով» Արցախից մեր հայրենակիցները ՀՀ-ում նախկինում ընդունվել են աշխատանքի, և, ինչպես նշում է իրավաբան Հովհաննես Խուդոյանը, մասնակցել ընտրությունների:

«ՀՀ դատարաններն արձանագրել են, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հովհաննես Խուդոյանը, ապա մանրամասնեց,- Եթե ՀՀ դատարաններն արցախցուն հնարավորություն են տվել մասնակցել համապետական ընտրությունների, ուրեմն ՀՀ-ն ճանաչում է նրանց ՀՀ քաղաքացիներ: Բարդ իրավաբանության կարիք չկա»:
Իրավաբանը չգիտի, թե ի՞նչ շարժառիթներ կան իշխանությունների կողմից արցախցիներին «պարտադրվող» ՀՀ քաղաքացիություն ստանալու ուղղորդման համար:
«Արդյո՞ք դա պայմանավորված է վախերով, Ադրբեջանի հետ համաձայնությամբ, կամ՝ քաղաքական շարժառիթներով՝ չգիտեմ: Գուցե ինչ-որ ադեկվատ պատճառաբանություններ էլ հնչեն, բայց դա հարցի իրավական կողմը չի փոխում,- նկատեց նա, ապա անդրադառնալով պաշտոնական հիմնական պարզաբանմանը, թե դա տրվել է որպես ճամփորդական փաստաթուղթ՝ արձագանքեց,- Իսկ այլ պետությունները, երբ այդ անձանց ընդունել են, այդ փաստաթղթերն ընդունել են՝ որպես «ճամփորդական փաստաթո՞ւղթ», թե՞ որպես «ՀՀ անձնագիր»։ Անկախ նրանից՝ ինչ պատճառաբանությամբ է տրվել՝ կա փաստ, որ գրված է՝ ՀՀ անձնագիր ու ՀՀ քաղաքացի: Այսինքն՝ արցախցին, որն այդ անձնագրով գնացել է օտար պետություն, իրեն չեն ընկալել՝ որպես չճանաչված պետության քաղաքացի, այլ ընդունել են՝ որպես ՀՀ քաղաքացի»:
Մեր զրուցակիցն արձանագրեց՝ այս եղանակով իշխանությունները մարդկանց երկընտրանքի առաջ են կանգնեցնելու՝«կամ ձեզ օգնություն ընդհանրապես չենք տրամադրելու, կամ՝ ընտրեք «փախստականի կարգավիճակ», որ ստանաք օգնությունը»:
Ըստ նրա՝ այս կերպ նաև փորձ է արվում տարրալուծել արցախահայությանը. «Միայն դա չէ. վերջին մեկ ամսվա բոլոր գործողությունները տանում են դրան, օրինակ, Արցախի պետական համալսարանը, որ չեն ցանկանում որևէ ֆորմատով պահպանել:
Ամեն ինչ մերժում են, իսկ նպատակը՝ չթողնել, որպեսզի կուռ համայնք մնա էստեղ, չթողնել, որպեսզի քաղաքական դաշտում ակտիվություն ունենան: Ամեն տեղ տարրալուծել, ատելության խոսք տարածել արցախցիների ուղղությամբ, իրենց համար գլխացավանքից հնարավորինս շուտ  բոլոր գործիքակազմերով ազատվել»,- ամփոփեց Հովհաննես Խուդոյանը:
Նշենք, որ իրավաբանն այս առնչությամբ արդեն սկսել է տարաբնույթ տեղեկություններ հավաքել, որոնք ավելի ուշ կամփոփի: Իսկ պահանջվող տեղեկությունները հետևյալն են. «Դեպքեր, երբ  արցախցին իր 070 կոդով անձնագրով ծառայության է ընդունվել ՀՀ զինված ուժերում, այլ ուժային կառույցներում,

մասնակցել է համապետական ընտրությունների

նշանակվել է ՀՀ քաղաքացիություն պահանջող պաշտոնի

ստացել է ՀՀ քաղաքացուն տրվող արտոնություն

ենթարկվել է ՀՀ քաղաքացուն բնորոշ տույժի /օրինակ, հետապնդվել է պետական դավաճանության մեղադրանքով/»:

Լուսանկարը՝ 168.am  կայքից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan