Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
19
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

Ազատ գյուղում զոհվածի պապը պնդում է, որ եղելությունը «քննում են Փաշինյանի սուտ վարկածով». «Հրապարակ»

Ազատ գյուղում որպես զորանոց ծառայող կացարանում միանգամից 15 զինվորների այրվելու ողբերգական եղելությանը վերաբերող հարցերով հետաքրքրվել է «Հրապարակի» թղթակիցը և զրուցել զոհվածներից՝ վանաձորցի Արամ Մանուկյանի պապիկի` Արտյոմ Գրիգորյանի հետ: Նա, որպես տուժողի իրավահաջորդ, պնդում է, որ տղաները չեն վառվել` նրանց վառել են:
Նրա խոսքով` բանակում անտերություն է տիրում, եւ իրենք չեն պատրաստվում ներել մեղավորներին։ Դեպքից գրեթե մեկ տարի անց ի՞նչ ընթացքում է Ազատ գյուղի գործը: Ինչի՞ հետևանքով 15 ժամկետային զինծառայող ողջ-ողջ այրվեց զորանոցում։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Հրապարակը» զրուցել է Ազատ գյուղում զոհված Արամ Մանուկյանի պապիկի` Արտյոմ Գրիգորյանի հետ:

- Դեպքից համարյա մեկ տարի է անցել: Չարաբաստիկ հրդեհից մեկ տարի անց ի՞նչ է բացահայտվել:

- Մեկ տարի անց` ոչ մի բան: Դատարանը զուտ հետաքննություն է անում: Հարցաքննում են մեղադրյալներին: Եղիշե Հակոբյան, Գոռ Մարգարյան: Կան նաեւ ազատության մեջ գտնվողներ, որոնք հարցաքննվում են: Դեկտեմբերի 1-ին հերթական նիստն է: Տուժողներիս են հարցաքննելու, այսինքն` հիմա նոր ուզում են մեր կարծիքը լսել: Խառը վիճակ է:

- Ճի՞շտ եմ հասկանում, որ դուք` տուժողների իրավահաջորդներդ, դժգոհ եք գործի ընթացքից:

- Դժգոհ եմ: Ո՞նց կարող եմ գոհ լինել: Քննիչներից էլ եմ շատ դժգոհ: Ստից-մտից քննում են, նույնիսկ էնպիսի բաներ կան, որ մենք ենք գլխի գցում` որն է սխալ, որը՝ ճիշտ: Քննիչների ասածներն իրար չեն բռնում: Կարճ ասած` չեն տիրապետում մանրամասներին: Մի տեղ ասում են` հրդեհը ժամը 11:30-ին է եղել, մի տեղ ուրիշ բան են ասում: Հատ-հատ նշել եմ, որ քննիչների ասածներն իրար չեն բռնում: Հրդեհն իրականում տեղի է ունեցել 00:40-ին: Դա էլ չեն կարողանում պարզել:

- Իսկ ինչո՞ւ են նման կերպ` այդքան անփույթ քննել գործը:

- Վատ են աշխատում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի վարկածով են ուզում շարժվել: Փաշինյանի սուտ վարկածով: Մենք պահանջում ենք, որ դատախազն ու վարչապետը գան բացատրեն, թե ինչու են սուտ վարկած առաջ քաշում, ի՞նչն է իրենց նպատակը:

- Ըստ Ձեզ` ինչո՞ւ հենց դեպքի օրը Նիկոլ Փաշինյանն այդ վարկածն առաջ քաշեց, Ձեր ասելով էլ` փաստորեն, ուղղորդեց իրավապահներին:

- Նրա ասածը լրիվ սուտ է: 80 տոկոսով համոզված եմ, սա թուրքի ձեռքով կազմակերպված դիվերսիա է: Զորանոցը տրաքացրել են, լիքը ասկոլկեք ենք գտել զորանոցում, դիվերսիա են արել: Ասկոլկեքն արդեն քննության ենք ուղարկել: Գետնից, պատից ասկոլկեք ենք հավաքել, անգամ՝ անցքերի միջից: Փաստ է, որ զորանոցը տրաքացրել են: Սրանք էլ թաքցնում են, ասում են` հանգամանքները պարզվում են, բայց հանգամանքներն արդեն ի հայտ են եկել: Նույն օրը տագնապ են հայտարարել պոստերից, որ տղերքը զգույշ լինեն: Ուրեմն մարդիկ իմացել են, չէ՞ որ դիվերսիա է մտել: Դրանից ուղիղ 5-6 րոպե հետո կացարանը տրաքել է:

- Բայց իշխանություններն ինչո՞ւ են շահագրգռված՝ թաքցնել դիվերսիայի փաստը:

- Ազատ գյուղում 10-15 տնտեսություն է մնացել: Եթե իրականությունն ասեն, վիճակն ավելի կվատանա, կամ էլ թուրքի հետ համաձայնեցված են արել….

- Փաստաբան Նորայր Նորիկյանի աշխատանքից գո՞հ եք:

- Գոհ ենք, մեզ հետ է, ամեն ձեւով իր գործն անում է: Փաշինյանը մի անգամ նույնիսկ մեզ չընդունեց, ասաց` եթե Նորիկյանը գալիս է, ձեզ չեմ ընդունում: Նորիկյանին չեն ուզում սրանք, բայց նա լավ փաստաբան է:

- Վերջին նիստում դատարանում միջադեպ տեղի ունեցավ: Տուժողների ներկայացուցիչները հարվածեցին մեղադրվող կողմի ներկայացուցչին: Ինչո՞ւ: Մանավանդ՝ եթե ասում եք, որ իրական մեղավորը նա չէ:

- Եղիշե Հակոբյանը հենց սկզբից ամեն ինչ իր վրա է վերցրել, բայց սուտ է: Եղիշե Հակոբյանը մոլորություն է առաջացնում: Երեխեքը նախքան հրդեհը նստած զրուցելիս են եղել, զապիսներ էլ կան, թե ժամը քանիսին են տղաները զանգել ծնողներին, խոսել…. ո՞նց կլինի նման բան: Եղիշե Հակոբյանն ասում է` 10:40 հրդեհը եղավ, այդ դեպքում ո՞նց եղավ, որ փոքր սենյակի մեջ կրակը երեխեքին հասավ ժամը 1-ին:

- Ձեր կարծիքով՝ ո՞վ է այս ողբերգության պատասխանատուն, մի քանի զինվորականներ հեռացվեցին աշխատանքից:

- Պաշտպանության նախարարը եթե մարդ է, պիտի ասեր՝ էսքան երեխա մահացավ, առանց թուրքի հետ կռվելու, ավելի լավ է՝ ես հրաժարական տամ: Չտվեց: Ալեն Սիմոնյանն ասում է՝ պատժել ենք մի քանիսին: Ի՞նչ եք արել, տեղակալներին հանե՞լ եք, չհասկացա՝ տեղակալներին հանելը եղավ պատի՞ժ: Մի երկուսին նստացրեք, չէ՞ որ 15 հոգի սպանվեցին: Էդ ի՞նչ եք խոսում, նստել եք տեղներդ: Մինչեւ Եվրոպական դատարան դիմելու եմ: Սրանք արդեն ծածկադմփոց արեցին: Ծածկադմփոցը եղավ էն ժամանակ, երբ Փաշինյանն ասաց՝ կանիստրը շփոթել են…

Հրապարակման հղումը՝ https://hraparak.am/post/ea02e19d1e485467d48fc085b492327c

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan