ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ)
18
Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան Մեր դիմաց կանգնած է համակարգային հրեշը. առաջիկա մեծ հանրահավաքին կասենք մեր քայլերը. Բագրատ Սրբազան Պատերազմ Արցախում
Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ. փաստաբան Փաշինյանի ՊՆ-ի թույլիկ արձագանքը ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ) Կիրանցի բնակիչները դժգոհ են Տավուշի մարզպետի հետ հանդիպումից Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Այս իշխանությունները հանձնառություններն են իրականացնում արևմտյան և թուրք-ադրբեջանական իրենց տերերի հանդեպ․ Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Ի՞նչ անել, եթե ուժայինները փորձում են հասանելություն ձեռք բերել Ձեր հեռախոսին Գուրգեն Արսենյանը պատրաստ է քննարկել Բագրատ սրբազանի հետ հանդիպման առաջարկը «Կիրանցի դպրոցը ադրբեջանական զինյալներից գտնվելու է 35-50 մետր հեռավորության վրա»․ Ոսկան Սարգսյան Նիկոլ Փաշինյանը նոր կադրային նշանակում է արել Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Ինչու՞ եք 1988թ. քարտեզը գաղտնի պահում, հրապարակե՛ք. Արթուր Խաչատրյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչով դիմել է միջազգային հանրությանը

3+2. Հայաստանը՝ որպես «Նատաշա». քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

Yerkir.am-ը հրապարակել է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի՝ բանտից գրած նոր հոդվածը.
«Դեռևս ամիսներ առաջ եվրոպական ԶԼՄ-ներից մեկին տված իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել էր մի թեզ, ըստ որի Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություն պետք է դառնա «ռեգիոնալիզմը»: Այս հնարքով նա փորձեց, մի կողմից, սվաղել խոշոր գեոպոլիտիկ խաղացողների ոտքի տակ ընկնելու փաստը, մյուս կողմից՝ լեգիտիմ փաթեթավորում ստեղծել Անկարայի հետ անթաքույց սիրախաղի համար:
Փաշինյանի պատկերացումների մեջ ակնհայտ է, որ Ռուսաստանը չի դիտարկվում Հարավային Կովկասի մաս, ինչն, անշուշտ, ոչ միայն չիմացության արդյունք է, այլև խոշոր գեոպոլիտիկ բացթողում:
Անկախ Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության ճակատագրից և Գյումրիի ռազմաբազայի հեռանկարից, Ռուսաստանն այս տարածաշրջանի մի մասն է, և այստեղից դուրս գալ չի կարող, անգամ եթե դուրս գա Հայաստանից: Ռուսաստանը սահմանակից է մնում Վրաստանին և Ադրբեջանին, Սև ծովի և Կասպից ծովի «տերերից» մեկն է, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի քաղաքական, միջազգային պատրոնը:
Ուստի, տարածաշրջանի անվան տակ Անկարայի և Բաքվի հետ մերձեցումը քողարկել չի ստացվի, քանզի միանգամից հորիզոնում երևում են Մոսկվան և Թեհրանը, որոնց հետ Փաշինյանը՝ արևմտյան վեկտորի ազդեցության ներքո, ջերմացնող կապեր, մեղմ ասած, չի զարգացնում:
Այս համատեքստում ակնբախ էր Թեհրանում կայացած 3+2 ձևաչափով հանդիպմանը նիկոլական ԱԳ նախարարի դիսկոմֆորտը:
Փաստորեն, Արարատ Միրզոյանը արարողակարգային շփում ունեցավ ընդունող երկրի՝ Իրանի հետ, հանդիպեց Թուրքիայի նախարարին, ոչ ֆորմալ շփում ունեցավ Ադրբեջանի գործընկերոջ հետ, և, ըստ բաց աղբյուրների, որևէ աշխատանքային կոնտակտ չհաստատեց ռուսաստանյան իր վիզավիի հետ: Հաշվի առնելով Ռուսաստանի հետ ձնագնդիի պես աճող խնդիրների ծավալը, նման հանդիպման բացակայությունը ոչ թե տարօրինակ է, այլ օրինաչափ:
Փաշինյան-Պուտին հարթակում պահպանվող դիվանագիտական պոլիտեսից այն կողմ այլևս անթաքույց են բոլոր մակարդակներում տարիների ընթացքում ձևավորված կապերի սառեցումը, եթե ոչ խզումը:
Հայաստանի նման դիրքավորումը կտրուկ լայնացնում է Ադրբեջանի դիվանագիտական դաշտը: Ալիևը, մի կողմից, «լավամարդ» է լինում Մոսկվայի մոտ՝ էլ ավելի ամրապնդելով իր դիրքերը, մյուս կողմից՝ խաղի պայմաններ է թելադրելու Արևմուտքին՝ վերջինից ստանալով փաստացի երաշխիքներ, որ իր հանդեպսանկցիաներչեն կիրառվելու՝ անգամ Արցախի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուց հետո:
Ուստի, նա կորող է թե՛ կրկին բոյկոտել ԵՄ հարթակը և չգնալ Բրյուսել, թե՛ գնալու դիմաց նոր զիջումներ կորզել Հայաստանից, և/կամ Եվրամիությունից:
Նիկոլի քաղաքականության շնորհիվ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Ալիևի աստեղային ժամը միջազգային ասպարեզում ոչ միայն չի ավարտվում, այլև նոր թափ է ստանում:
Փաշինյանը նմանվել է ամբողջ գիշերը խաղատանը միևնույն թվի վրա անընդմեջ և ապարդյուն դրույք կատարող խաղամոլի, որի հիվանդագին մոլուցքը միայն կորուստներ է բերում:
Իրականությունն այնպիսին է, որ Թեհրանի հանդիպումից բացակայող Վրաստանը շատ ավելի սուբյեկտային էր և ներկա, քան ֆիզիկապես մասնակցած, բայց վաղուց իր կշիռը զրոյացրած նիկոլական Հայաստանը:

Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
24.10.2023թ.»
Լուսանկարը՝ «Երկիր.ամ»-ի կայքից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan