Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Կարո Փայլանին
Դիտել նաև
Մենք տեսանյութ ենք ցուցադրել, ստի մասին տեսանյութ, շատ եմ ուզում, որ հերքեն. Բագրատ սրբազան
Հանդիպում Բագրատ սրբազանի հետ Սուրբ Աննա եկեղեցում, օրվա ամփոփոում (ուղիղ)
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Բագրատ սրբազանը խոնարհվեց երթին միացած վաստակաշատ գիտնական, մանկավարժ Գուրգեն Մելիքյանին
«Գյուղը բաժանում է երկու մասի, գյուղի մեջ բերում, նստացնում է ադրբեջանցիներին՝ առանց բնակիչներին անվտանգության երաշխիքներ տալու»․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցի հետագա ճակատագրի մասին
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հյուրընկալել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանին:
Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Նա նաև նշել է. «Զրույցը հիմնականում վերաբերել է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին: Այդ նպատակներին հասնելու համար, որպես առաջնահերթ քայլ, երկուստեք կարևորվել է Հայաստանի ներքաղաքական լարվածության հաղթահարման հրատապ անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը»:
Մեր կողմից հիշեցնենք, որ թուքական խորհրդարանի արդեն նախկին պատգամավոր Փայլանը հայտնի է նրանով, որ հայտարարել է, թե խորապես սգում է 1992թ. մարտին Խոջալուում «սպանված հարյուրավոր ադրբեջանցիների համար», ապա հավասարության նշան է դրել այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» և 1988թ. փետրվարին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում իրականացված հայկական ջարդերի միջև:
Լուսանկարը՝ news.am-ի կայքից