Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ)
18
Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Պատերազմ Արցախում
Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ)

Ձևակերպել հստակ խնդիր՝ Ն. Փաշինյանի իմպիչմենտ։ նա պետք է հեռացվի. Վահե Հովհաննիսյան

«Ձևակերպել հստակ խնդիր՝ Ն. Փաշինյանի իմպիչմենտ։ նա պետք է հեռացվի։ Ստեղծել այդ նպատակի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ողջ երկրով։ Համառ և գրագետ երկխոսություն հասարակության հետ՝ թե ինչո´ւ է դա պետք. Համառորեն, համբերատար, գրագետ բացատրել։ Երկրում պետք է ձևավորվի անխուսափելի իմպիչմենտի մթնոլորտ։ Սա մեծ թվով մարդկանց, ու մասնագետների աշխատանքի դաշտ է»,- նշել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: 
Նա գրում է. «Արտակարգ քայլեր՝ արտակարգ իրավիճակում. Ինչո՞ւ է պետք պայքարի նոր ձևաչափ և որն է ճիշտ ճանապարհը
Անունը դնենք կոմիտե, հարթակ, դաշինք. միայն թե՝ սկսենք։
Շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանում սկսվի պետականության անզուսպ փլուզում՝ Արցախի դատարկման ինտենսիվությամբ։ Շատ մեծ է անվերահսկելի զարգացումների հավանականությունը։ Արտաքին գործոնները և իշխանության որակն ու քայլերը դրան են տանում։ Հանրային նոր ձևաչափը չափազանց կարևոր է՝ պետականության անկման անկառավարելի, անզուսպ խուճապ թույլ չտալու և փոփոխությունների լայն պլատֆորմ ստեղծելու համար, որը կբերի տրամաբանական իշխանափոխության՝ միակ հնարավորությունը՝ պետությունը պահելու։
Ինչո՞ւ է պետք հատկապես սոլիդ հարթակ
Նիկոլի իշխանության և հայ ժողովրդի համատեղ կյանքն անհնար է։
Այս իշխանությունները հեղինակն են 1915-ից ի վեր ամենամեծ ողբերգության, և նրանք տանում են երաշխավորված նոր աղետի։ Սոլիդ հարթակը սոլիդ պրոցեսներ տանելու համար է, այս դժոխքը կանգնեցնելու և արդյունքի հասնելու համար է։ Նիկոլը, կոպիտ ասած, իշխանության մնալու մի տարբերակ ունի՝ պետությունը տանի արհեստական, ձեռակերտ ծանր ճգնաժամերի. չլինի պետություն՝ ինքը մնա «դաչաների վարչապետ»։ Սոլիդ հարթակի խնդիրը հենց սա թույլ չտալն է։

Ինչպես է պետք կազմել նոր ձևաչափը։
Կազմել, համաձայնեցնել և հնչեցնել 20-30 գործիչների նախնական ցանկ՝ բացառապես իրական գործիչներից, ոչ թե սրա-նրա դրածները, առավել ամբիցիոզները կամ «քվոտավորվածները»։ Իրական գործիչներ, որոնց թվում կարող են լինել նաև ներկայիս Աժ պատգամավորներ, եկեղեցու ներկայացուցիչներ։ Միակ պայմանը՝ իրական, խելքի ու ու գործ անելու հմտության տիրապետող մարդիկ։ Իրար ու հասարակության հետ լինել ազնիվ, կազմել գործունեության սոլիդ ծրագիր։
Ինչպես օգնել, որ ձևաչափը կայանա
Պետք է հասկանալ, որ նախկին կուսակցությունները՝ իրենց նախկին տեսքով ու բովանդակությամբ, այլևս անելիք չունեն, սկսած խոշորներից՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, մինչև այլևայլ ձևականները (ՔՊ մասին չենք խոսում, այն հետագայում արգելվելու է օրենքի ուժով)։ Ողջ հարգանքով հանդերձ, բայց սա օբյեկտիվ վիճակ է։ Այն, ինչը եղել է այդ կուսակցությունների գաղափարական ու բովանդակային առանցքում՝ Արցախ ու ՀՀ երրորդ հանրապետություն, այլևս չկա։ Սա թույլ կտա այդ կուսակցությունների հազարավոր ազնիվ անդամներին, ազդեցիկ դեմքերին ու համակիրներին՝ ազատվել կուսակցական կաշկանդվածությունից, դառնալ նորի անդամ, նորը ստեղծող։ Հակառակ դեպքում ձևաչափային գերությունը դանդաղեցնելու է նոր առողջ պրոցեսի ձևավորումը։ Արտակարգ իրավիճակ է, ուրեմն քայլերը ևս պետք է լինեն արտակարգ։ Հին թշնամանքը, հին պատկերացումներն ու մեղադրանքներն այլևս անիմաստ են ու խանգարելու են նոր հարաբերությունների ստեղծմանը։
Դադարել հարցնել, թե «ինչ կասեն նրանք»
Ցանկացած նոր պրոցես սկսելիս (ու հանկարծ մեկը չասի, թե դա այդպես չէ) առաջին հարցը, որ միշտ ծագել է՝ ի՞նչ կասեն նախկին նախագահները։ Ժամանակն է գիտակցելու, որ նրանք կա´մ չեն ասում, կա´մ հաճախ ասում են սխալ բաներ։ Ժամանակն է հասկանալու, որ նրանք կիսաստվածներ չեն, ու պետք է ազատվել նաև նրանց հոգևոր գերությունից։ Կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ՝ առնվազն 2020-ից հետո, նախկին նախագահների ոչ ճիշտ որոշումներից։ Ողջ հարգանքով հանդերձ՝ ճիշտը այդպես շարժվելն է։ Ի վերջո, նրանց կյանքի առանցքը ջարդվել է, իսկ նրանց ընկերները Բաքվի բանտում են։ Ուրեմն՝ ինչ-որ շատ կարևոր բաներ նրանք սխալ են արել։
Ի՞նչ պետք է անի նոր հարթակը. հիմնական ուղղությունները
1. Ձևավորել միասնական տեղեկատվական շտաբ՝ ազդեցիկ խմբագիրներից, լրագրողներից, մեդիա-մասնագետներից, քաղտեխնոլոգներից։ Հայ ժողովուրդը գտնվում է թուրքական գործակալական ցանցի անասելի մեդիա-տեռորի տակ, որի պատճառով կորցնում է խելամիտ դատելու ունակությունը։ Սա ազգային անվտանգության թիվ 1 խնդիրներից է, այդ տեռորը հասարակությանը հասցնում է խելագարության, իսկ դրանից մինչև պետության փլուզում մեկ քայլ է։
2. Ձևակերպել հստակ խնդիր՝ Ն. Փաշինյանի իմպիչմենտ։ նա պետք է հեռացվի։ Ստեղծել այդ նպատակի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ողջ երկրով։ Համառ և գրագետ երկխոսություն հասարակության հետ՝ թե ինչո´ւ է դա պետք. Համառորեն, համբերատար, գրագետ բացատրել։ Երկրում պետք է ձևավորվի անխուսափելի իմպիչմենտի մթնոլորտ։ Սա մեծ թվով մարդկանց, ու մասնագետների աշխատանքի դաշտ է։
3. Ձևավորել մարդկային և այլ ռեսուրսների բազա։ Դադարել բողոքել, թե «ռեսուրս չեն տալիս»։ Այլևս չպետք է խնդրել այդ ռեսուրսը ու ձևացնել, թե «երևի չկա այդ ռեսուրսը», այլ՝ ուղղակի պահանջել. և´ ռեսուրսը կա, և´ դրա տերերն են հայտնի, և´ կորսված Արցախն է փաստ, և´ Բաքվի բանտերում հայ գործիչների առկայությունը, և´ ուրիշների՝ նույնանման հեռանկարի հավանականությունը։ Խոսքը մեր հայրենիքի և մեր ընտանիքների փրկության մասին է, ու սեթևեթելու ժամանակը չէ։ Այդ «ռեսուրսը», որն այսօր չգիտես ինչու չի դրվում հայրենիք փրկելու համար, վաղը առգրավվելու է Բաքվի կողմից՝ որպես հերթական ռազմավար։
4. Նոր հարթակը՝ հանրային ճնշումները մեծացնելուն զուգահեռ, պետք է սկսի կոնտակտները, շփումները իշխանության տարբեր օղակների հետ, առաջին հերթին՝ ուժայինների՝ բացատրելով, թե ինչ է մեզ սպասում, և ինչ կարող ենք անել, որ աղետը կասեցվի։ Հեշտ չի լինի խոսակցությունը, մեկ անգամվա չէ խնդիրը, բայց այն պետք է սկսել ու համառորեն շարունակել։ Երկխոսություն՝ պետական համակարգի հետ, անգամ՝ իշխող խմբակցության հետ (10 հոգի հրաժարվեց քվեարկել Ստատուտի օգտին, ուրեմն՝ հնարավոր է մոտիվացնել 20-ին, 30-ին՝ չլինելու համահեղինակ պետության վերջնական ոչնչացմանը)։
5. Երկխոսություն՝ ընդդիմադիր խմբակցությունների հետ՝ համատեղ աշխատելու, նրանց էֆեկտիվ, ունակ դեմքերին որպես ակտիվ գործընկեր տեսնելու, ռացիոնալ, լավագույն աշխատելաոճը հասկանալու, օգնելու, որ նրանք չդառնան Նիկոլի, Ալենի տափակ վիրավորանքների թիրախ։ Խմբակցությունները հանրությանն են պատկանում, մեր ձայներով են ձևավորված, և չպետք է լինի նրանց կառավարման ստվերային մոդել։
6. Նոր հարթակը պետք է սկսի ինտենսիվ երկխոսությունը աշխարհի ազդեցիկ հայերի հետ՝ փոփոխությունների մեծ պլատֆորմ ձևավորելու համար (խոշոր բիզնեսից մինչև ոլորտային և այլ հայտնի դեմքեր)։
7. Նոր հարթակը պետք է ձևակերպի իր հստակ հարցադրումները Ռուսաստանին և Արևմուտքին։ Առանց ցավոտ հարցադրումների հնարավոր չէ վերականգնել առողջ հարաբերություններ։ Հարգել տանք մեզ, որ հետո փոխհարգալից հարաբերություններ ձևավորենք թե´ Ռուսաստանի, թե´ Արևմուտքի հետ։
Նորից արձանագրենք. հայ ժողովրդի և Փաշինյանի համատեղ գոյությունն այլևս հնարավոր չէ։ Հաճելի լուծումներ չկան. կան միայն շատ բարդ, բայց ճիշտ լուծումներ, և նոր հարթակը պետք է գնա այդ ճանապարհով։ Նոր հարթակը նոր վերնախավի էմբրիոնն է, որը պետք է հեռացնի այս իշխանությանը, կասեցնի Հայաստանի վերջնական ոչնչացումն ու սկսի առողջ պետության կառուցումը»։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid032QbJ55Yi4xx4fMnZtyaRD2iAcG2ck3qNP9Lyp4X3XKmPoQrHWifqDtCB2mi491Uwl&id=100039674918005

 
 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan