Փաշինյանը խոստացել է Ադրբեջանին վերադարձնել անկլավները․ ադրբեջանական ԶԼՄ
Դիտել նաև
Ղարաբաղի էթնիկ զտումը հնարավոր դարձավ մեր ամոթալի լռության պատճառով. Եվրախորհրդարանի պատգամավոր
Սոցապ նախարարությունը արցախցիների համար երկու լուր ունի, մեկը լավ, մյուսը՝ վատ
Արցախի հայաթափումից մեկ տարի է անցել
Արցախի տեղահանությունն էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր, որ տեղի ունեցավ ՄԱԿ ԳԱ նստաշրջանի ընթացքում․ ԱԳՆ
«Սեպտեմբերի հարձակումը եղավ Բերձորը, Աղավնոն, Սուսը հանձնելու պատճառով»․ Հովհաննես Իշխանյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է Ադրբեջանին վերադարձնել Հայաստանի տարածքում գտնվող անկլավները, գրում է ադրբեջանական News.az-ը: Նշվում է, որ Գրանադայում ԵՄ, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների հետ հանդիպման արդյունքներով երեկ տեղի հայտարարություն է ստորագրվել, որով Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը։
«Կողմերը հակված են բոլոր ջանքերի կատարմանը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ Հայաստանի (29,8 հազար քառակուսի կիլոմետր) և Ադրբեջանի (86,6 հազար քառակուսի կիլոմետր) ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման հիման վրա»,- ասվում է հայտարարության մեջ։