Իլհամ Ալիևի հիմնավոր կասկածներն իրենց զգացնել են տալիս (տեսանյութ) Մենք պետք է հասնենք նրան, որ ինքը որևէ կերպ մեզ չներկայացնի. Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի մասին Անհայտ անձը կրակել է Սլովակիայի վարչապետին. նա վիրավորվել է.Տեսանյութ
16
Խաբեբաներ, հարբեցողների տակ ծառայության եք մտել ու ձեռքով չխոսենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկաններին Քաղաքացիներն ամոթ վանկարկումներով են ճանապարհում Փաշինյանին պաշտպանող ոստիկաններին Դուք այլեւս իշխանություն չունեք, բասկետբոլի շիթ ստուգող ունեք. Բագրատ Սրբազան Բագրատ Սրբազանը համակիրների հետ Օպերայի մոտակայքում է. ոստիկանական մեծ ուժեր են բերվել Իշխանությունները տագնապի մեջ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ Ոստիկանությունը յուրովի «միացավ» հայ ժողովրդին ու որոշեց իր նախաձեռնությամբ «փակել» Օպերայի տարածքը Բացարձակ անհիմն ձերբակալվել են «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանն ու ևս 4 մարդ Ի՞նչ անենք մայիսի 15-ին (այսօր). «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» «Մայր Հայաստանը» հրաժարվել է մաս կազմել Տիգրան Ավինյանի՝ Փարիզ մեկնող պատվիրակությանը Պատերազմ Արցախում
«Լեգիտիմը» խայտառակ եղավ. «Կարճ ասած» Իլհամ Ալիևի հիմնավոր կասկածներն իրենց զգացնել են տալիս (տեսանյութ) Դատախազությունը Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի դեմ հաղորդմանն ընթացք է տվել 101 գիտնական պահանջել են մարդու հրաժարականը. Բագրատ սրբազան Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Մենք պետք է հասնենք նրան, որ ինքը որևէ կերպ մեզ չներկայացնի. Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի մասին Խաբեբաներ, հարբեցողների տակ ծառայության եք մտել ու ձեռքով չխոսենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկաններին Քաղաքացիներն ամոթ վանկարկումներով են ճանապարհում Փաշինյանին պաշտպանող ոստիկաններին Անհայտ անձը կրակել է Սլովակիայի վարչապետին. նա վիրավորվել է.Տեսանյութ 5 ամսով երկարացվել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «դավաճան և հողատու» վանկարկումներով Դուք այլեւս իշխանություն չունեք, բասկետբոլի շիթ ստուգող ունեք. Բագրատ Սրբազան Հաստատվեց իշխանության փաստացի կորուստը, մնաց դրա սահմանադրաիրավական ձևակերպումը. Ա.Ղազինյան Մհեր Մկրտչյան. Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է Ազատություն Բաքվի և Երևանի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին». Ակցիա՝ Երևանում Բագրատ Սրբազանը համակիրների հետ Օպերայի մոտակայքում է. ոստիկանական մեծ ուժեր են բերվել «Մեկ էլ 1988-ին խորհրդային բանակը շրջափակեց Ազատության հրապարակը». Գեղամ Մանուկյան Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու. Կիրանցի վարչական ղեկավար Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց. թույլ չեն տալիս, որ սպասարկեն. Տեսանյութ Իշխանությունները տագնապի մեջ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Ոստիկանությունն արգելել է Օպերայի շենքի հարակից սրճարաններին աշխատել. «Փաստինֆո» Երևանում բիրտ ուժ է կիրառվում ցուցարարների դեմ, մասսայական ձերբակալումներ են, սակայն Արևմուտքին կարծես անջատել են, լռություն է․ Զախարովա Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում Օպերայի շրջակայքում. Ուղիղ «Սրանք վտանգ են զգում առավել քան երբևէ». Սևակ Հակոբյան Փաշինյանին հեռացնելու վերջին կարևոր քայլը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք Ուռուցքաբանության կենտոնի տնօրենին հեռացրել են, քանի որ թքած ունեն երեխաների կյանքերի վրա. Քրիստինե Վարդանյան Կոտայքի փոխմարզպետը գեստապոյա-ֆաշիստական տրամադրություննե՞ր ունի հայ ժողովրդի նկատմամբ Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ Ոստիկանությունը յուրովի «միացավ» հայ ժողովրդին ու որոշեց իր նախաձեռնությամբ «փակել» Օպերայի տարածքը

Նիկոլ Փաշինյանը մեր երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիքներից է. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

«Այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանք է: Նա պաշտոնապես հանձնել էր Արցախը 2022թ. հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում: Պրահյան համաձայնությունը հնարավորություն էր տվել Ալիևին հանցավոր կերպով պաշարել Արցախն ու դրանից հետո իրականացնել հայերի էթնիկ զտում»,- ԱԺ հայտարարությունների ժամին ունեցած ելույթի սկզբում նշեց պատգամավոր Արեգնազ Մանուկյանը («Հայաստան» խմբակցություն): 
Շարունակելով խոսքը՝ Արեգնազ Մանուըյանն ասաց.
Արցախի կորուստը դավաճանության հետևանք է, ուրիշ ոչինչ:
Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն և միտումնավոր Արցախը հանձնեց Ադրբեջանին՝ մինչև այդ քանդելով մեր երկրի անվտանգային ճարտարապետությունը:
Պաշտոնական Երևանի կողմից հայ-իրանական և հայ-ռուսական հարաբերությունների փչացումը ձեռնտու էր միայն Թուրքիային ու Ադրբեջանին: Վերջիններս շտապեցին օգտվել այդ իրավիճակից, ու հիմա մենք ունենք համազգային ողբերգություն:
Եթե որոշ ժամանակ առաջ կար բանավեճ, թե Փաշինյանը հակապետական քաղաքականություն է վարում անգրագիտությա՞ն, թե՞ դիտավորության արդյունքում, ապա հիմա այդ վեճն այլևս ավարտվել է: Քանզի հնարավոր չէ այդքան սխալ իրար հետևից կատարել ու չանել հետևություններ: Խոսքն այլևս դիտավորության մասին է:
Փաշինյանն իր իշխանության պահպանման ու անձնական անվտանգության ապահովման տարբերակը տեսնում է Հայաստանը թուրքական ազդեցության տակ մտցնելով: Դա է պատճառը, որ նա հակառուսական ու հակաիրանական քաղաքականություն է վարում և սպասարկում թուրք-ադրբեջանական օրակարգը:
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ռուսական հարաբերությունների փչացումն այս փոթորկալից ժամանակներում: Հաստատ ո՛չ Հայաստանին:
Հակառուսական քաղաքականության դրսևորումներից է Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը: Դա ուղղակի հարված է հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին: Այդ գործընթացն ուղղված է անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի դեմ:
Թե ինչ է շահելու այդ ստատուտի վավերացումից Հայաստանը, հայտնի չէ: Հայտնի են, սակայն, վնասները: Ու չնայած այս ամենին, Փաշինյանն ու իր թիմակիցները գնում են այդ քայլին: Սա ևս մեկ անգամ ապացուցում է միտումնավորությունն ու դիտավորությունը: Ինչն էլ ևս մեկ անգամ հաստատում է, որ Նիկոլ Փաշինյանը մեր երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիքներից է, և մեզանում ամբողջական իշխանափոխությունն այլընտրանք չունի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan