Ցանկացած միջանցք, որը մեր օրենսդրությամբ չէ, կարմիր գիծ է, ուզու՞մ են ճանապարհ՝ մենք էլ ենք ուզում. Տեսանյութ
Դիտել նաև
Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia
Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Այլեւս կասկած չկա, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին
Հայաստանը դեմ չէ Հորադիրզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ երկաթուղու վերաբացմանը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Կարծում եմ, որ դա Հայաստանի համար շատ կարևոր նախագիծ է»,- նշեց նա:
Վարչապետն ասաց, թե Հայաստանը դեմ չէ տարածաշրջանի տրանսպորտային երթուղիների բացմանը, կողմ ենք, որ ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի տարածքով, այնպես էլ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի տարածքով հաղորդակցվեն:
«Արդյո՞ք մենք դեմ ենք, որ Հայաստանի տարածքով անցնեն տարածաշրջանային գազամուղեր, նավթամուղեր, էլեկտրական հաղորդման գծեր, ոչ, մենք դեմ չենք, ընդհակառակը, շահագրգռված ենք այդ ծրագրերով: Այդ ամենը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ու իրավազորության սահմաններում, նաև`մյուս երկրների»,- ընդգծեց Փաշինյանը:
Նա հայտարարեց, թե Հայաստանի համար անընդունելի է ՀՀ ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որևէ կերպ կասկածի տակ դնող հայտարարություն:
«Դա մեզ համար կարմիր գիծ է»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նախատեսված է միայն Լաչինի միջանցքը:
«Հայաստանի տարածքով միջանցք նախատեսված չէ, բայց, ընդհանուր առմամբ, ուզում եմ ասել, որ մենք միջազգային հանրության ականջին շփոթ չստեղծենք, որովհետև շատ դեպքերում, օրինակ Եվրոպայում, միջանցք ասում են` հասկանալով տրանսպոտային հաղորդակցություն»,- նշեց Փաշինյանը:
«Ուզում են ճանապարհ, մենք էլ ենք ուզում ու պատրաստ ենք բացել այդ ճանապարհները ՀՀ ինքնիշխանության ու իրավազորության շրջանակներում»,- հավելեց Փաշինյանը:
Նա ասաց, որ երկար ժամանակ ՀՀ կառավարության օրակարգում Հայաստան-Ադրբեջան սահմանին երեք անցակետ բացելու վերաբերյալ նախագիծ: