Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում է Փաշինյանի հետ բանակցել ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին
Դիտել նաև
Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար
Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia
Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Այլեւս կասկած չկա, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այս մասին Թուրքիայի ղեկավարը խոսել է G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։
Էրդողանը նշել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ուստի մտադիր է հեռախոսազրույց ունենալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Խոսելով Արցախում ընտրությունների մասին, Էրդողանը նշել է, որ այդ հարցի շուրջ բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո, հնարավոր է, վաղը բանակցություններ ունենա Փաշինյանի հետ։
Աղբյուր՝ 24news.am