Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա
Դիտել նաև
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքում
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին
ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը` Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այցի ընթացքում Հասանովը «կմասնակցի մի շարք միջոցառումների՝ օգոստոսի 30-ի՝ Թուրքիայի հաղթանակի օրվա կապակցությամբ»։
Նախատեսվում է, որ այցի շրջանակներում նախարարը կմասնակցի նաև Թուրքիայի ազգային պաշտպանության համալսարանի հատուկ նշանակության ուսումնական հաստատություններում անցկացվող ավարտական արարողություններին։