Ալիևին ճնշում են, նա չի շեղվում. Ստեփանակերտը հանդիպման է հրավիրում Բաքվին. Տեսանյութ
Դիտել նաև
Ալիևն ու Լուկաշենկոն օկուպացված Արցախում են
5 ամսով երկարացվել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը
«Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են
Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները
Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան
«Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու պատճառով Բաքվի վրա ճնշումներ են գործադրվել»: Այսօր Բերձորի շրջանում խոստովանել է Ադրբեջանի նախագահը: Ալիևն ասել է, թե այսօր էլ իր երկրի նկատմամբ ճնշումները շարունակվում են, բայց ոչինչ չի կարող Ադրբեջանին շեղել իր ճանապարհից:
Իր ճանապարհի այս հատվածում Ալիևը փորձում է արցախցիներին ինտեգրել Ադրբեջանին: Իսկ նրանց, ովքեր չեն ցանկանում ինտեգրվել, Ադրբեջանի նախագահը առաջարկում է լքել Ղարաբաղը, ինչի համար պատրաստ է միակողմանի բացել Լաչինի ճանապարհը: