Բաքուն Լաչինի միջանցքում անցակետը տեղադրել է «միջազգային իրավունքի» համաձայն. Ալիև
Դիտել նաև
«Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ)
Օգոստոսի 1-ից «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանում բացվելու է. Հայկ Նահապետյան (տեսանյութ)
Վերջերս Փաշինյանի կողմից դրական ուղերձներ են հնչել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ. Թուրքիայի տրանսպորտի նախարար
Ալիեւը հստակ բացահայտել է, թե ի՞նչ միջանցք է պահանջում Փաշինյանից (տեսանյութ)
Տարածաշրջանում երկրների շահերը բավականին խճճվել են
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն Լաչինի միջանցքում անցակետը տեղադրել է «միջազգային իրավունքի» համաձայն՝ միաժամանակ նշելով, որ այդ քայլի պատճառով Ադրբեջանը ճնշումների է ենթարկվել։
«Մենք դա արեցինք՝ ևս մեկ անգամ ցույց տալով կամք, քաջություն, ինքնավստահություն»,-Լաչինի շրջանում ելույթ ունենալով՝ հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ անցակետի բացման պատճառով Ադրբեջանը բախվել է ուժեղ ճնշումների ու սպառնալիքների։
«Սա շարունակվում է այսօր. տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանն ու դրա նմանները տարբեր դավադրություններ են հյուսում մեր դեմ։ Բայց ոչինչ չի կարող մեզ ստիպել շեղվել մեր ճանապարհից»,-ասել է Ալիևը։
Աղբյուր՝ tert.am