Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ) Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
3
ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Պատերազմ Արցախում
Ամենամեծ սուտը, որ հիմա հնչում է՝ «մենք պետական սահման ենք գծում». Արամ Օրբելյան (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. «Կարճ ասած» (տեսանյութ) ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ) «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) «Մայր Հայաստանը» պայքարի կոչնակ է հնչեցնում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Ծառ տնկեք, ծառը կկանգնի ու սաղիդ տները կպահի. Գառնիկ Դանիելյանը բորբոքվեց (տեսանյութ) Փաշինյանական ոստիկանությունը ցինիկաբար ծաղրում է հայերին Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հայը՝ ընդդեմ թշնամու շահերն սպասարկողին սպասարկողների... (լուսանկար) Խնդիրը Երևանում ոտքի կանգնելն է, հակառակ պարագայում երկրի կործանումը կանգնեցնել հնարավոր չէ. Աշոտյան (տեսանյութ) Արծվիկ Մինասյանի և Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ արևմտյան դեսպանների հետ հանդիպում ունենալու առաջարկի վերաբերյալ Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) Հրապարակվել է Արթուր Սուքոյանի՝ հայտնի դեպքի օրը հղած բացատրական ուղերձը ՀՅԴ-ական երիտասարդները բողոքի ակցիա կանեն «Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան. Տեսանյութ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Բերման ենթարկվածներին ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցեցի հայուհին՝ փաշինյանական «ոստիկաններին» (տեսանյութ)

ՄԱԿ-ի ԱԽ նիստը լավատեսություն և հույսեր էր առաջացրել, սակայն ավարտվեց հուսախաբությամբ․ Օսկանյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որը մեր հասարակության մոտ լավատեսություն և հույսեր էր առաջացրել, ավարտվեց հուսախաբությամբ։ Չընդունվեց որևէ բանաձև կամ հայտարարություն, և հարցական է, արդյոք երբևէ միջազգային իրավունքի ուժով որևէ բանաձև կլինի, որը Ադրբեջանին կպարտադրի բացել Լաչինի միջանցքը։ Գրում է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

«Համենայն դեպս, այս ամենի միջից ես ուզում եմ լավատեսության մի հատիկ վերցնել, որի իրականություն դառնալու հնարավորությունը կախված է միայնումիայն Հայաստանի իշխանությունների դիրքից ու գործելակերպից կամ նրանց հրաժարականից։

Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից որևէ մեկն իր ելույթում հատուկ շեշտադրում չարեց այն փաստին, որ Հայաստանն Արցախը վաղաժամկետ ճանաչել է Ադրբեջանի մաս։ Ներկայի բանակցություններում հիմնական միջնորդներից Եվրամիության ներկայացուցիչը հղում արեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզին, ինչը, կարծում եմ, պատահականություն չէ։ Միջազգային հանրությունը թերևս բաց է պահում այսօրվա բանակցային օրակարգը փոխելու հնարավորությունը։

Օրինակ, ճիշտ կլիներ, որ Անվտանգության խորհրդի նիստում արտգործնախարարը հնչեցներ առնվազն հետևյալը․

«Ադրբեջանի վերջին գործողություններն ու հայտարարությունները մեզ ստիպում են եզրակացնել, որ նրանք ոչ միայն անպատժելիորեն խախտում են պայմանավորվածություներն ու ստորագրած փաստաթղթերը, այլև չարաշահում են հայկական կողմի բարի կամքի դրսևորումները։

Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունում ներառված արտահայտությունը ոչ այլ ինչ էր, քան Հայաստանի փորձը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելու Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում։

Սակայն, ինչպես հայտնի է, դիվանագիտության և բանակցությունների մեջ ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ։ Ինչպես գիտեք, մենք դեռ շատ բան ունենք համաձայնեցնելու։ Հայաստանը պարզապես պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե խաղաղ բանակցությունները հանգեցնելու են արդար և երկարատև խաղաղության մեր երկու ժողովուրդների միջև:

Ադրբեջանն այսօր չի կարող անտեսել և մոռացության տալ այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը, երբեք չլինելով անկախ Ադրբեջանի կազմում, խորհրդային տարիներին ունեցել է ինքնավար կարգավիճակ, ինչը և պետք է լինի նվազագույն այն հենքը, որի վրա կկառուցվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի և կարգավիճակի վերաբերյալ ցանկացած քննարկում»։

Իհարկե, մենք չենք կարող իրադարձությունները հետ պտտել։ Հայկական կողմն այդ հնարավորությունը կորցրել է, բայց ես մնում եմ համոզված, որ վերոնշյալ մոտեցումները, դիրքորոշումները, քաղաքականությունը՝ թեկուզև էությամբ մինիմալիստական, բայց մնում են հնարավոր ճանապարհներից մեկը՝ փոխելու այսօրվա շատ վտանգավոր և փակուղու ու պատերազմի տանող բանակցային նարատիվը։ Այս մոտեցումներով միայն հնարավոր կլինի բանակցային ճանապարհով հասնելու արդար և երկարատև խաղաղության երկու ժողովուրդների միջև»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan