Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
18
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ)

Հունիս ամսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը էապես նվազել է․ «Լույս» հիմնադրամ

«Լույս» հիմնադրամն ուսումնասիրել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից հրապարակված հերթական (2023թ. օգոստոսի) ամսական մակրոտնտեսական վերլուծությունը (обзор)։ Այդ վերլուծությունները հանդիսանում են միջանկյալ հրապարակումներ առավել ընդգրկուն մակրոտնտեսական կանխատեսումների միջև և պարունակում են վիճակագրական տեղեկատվություն ԵԱԶԲ անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ։

Ստորև ներկայացվում են վերլուծության Հայաստանին վերաբերող մասի առավել ուշագրավ դրույթները։

· 2023թ. հունիս ամսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը էապես նվազել է և կազմել 6.8%՝ մայիսի 13.7%-ի դիմաց։ Ամսական տվյալները ցույց են տալիս, որ վերջին շրջանում ՀՀ տնտեսական աճին առավել մեծ նպաստում ունեցած երկու ոլորտներում՝ ծառայություններում և առևտրում, աճը զգալիորեն դանդաղում է։ Թերևս դա է պատճառը, որ ԵԱԶԲ փորձագետները 2023թ. համար կանխատեսում են ՀՀ տնտեսական աճի դանդաղում մինչև 7.5%։ Ընդ որում, նշվում է, որ այդ տեմպը կապահովվի հիմնականում շնորհիվ առաջին կիսամյակում արձանագրված տնտեսական ակտիվության բարձր տեմպերի։ Հիշեցնենք, որ 2022թ. ՀՀ տնտեսական աճը կազմել էր 12.6%։ Համաձայն կանխատեսման, փաստացի ստացվում է, որ Հայաստանում տնտեսական աճի բարձր տեմպերով ժամանակաշրջանն ավարտվում է։

· Մարդկանց և կապիտալի ներհոսքի կտրուկ աճի հետևանքով ՀՀ դրամը 2022 թվականի երկրորդ եռամսյակի սկզբից առևտրային գործընկեր երկրների արժույթների նկատմամբ արժևորվում է: 2022թ. սկզբի համեմատ 2023թ. հուլիսին դրամի արժևորումը կազմել է. դոլարի նկատմամբ՝ 19.8%, եվրոյի նկատմամբ՝ 21.7%, ՌԴ ռուբլու նկատմամբ՝ 32.4%։ Իրական արդյունավետ փոխարժեքի առումով դրամը 2022թ. արժևորվել է 33.6%-ով, իսկ 2023թ. հունիսին՝ 2022թ. սկզբի համեմատ` 40%-ով։ Դրամի արժևորումը կարող է բացասաբար ազդել արտահանման մրցունակության վրա՝ առաջացնելով այսպես կոչված «հոլանդական հիվանդություն» (իրավիճակ, երբ արտարժույթի ներհոսքի կտրուկ աճի հետևանքով արձանագրվող ազգային արժույթի գերարժևորումը հանգեցնում է արտադրողների մրցունակության և, ի վերջո, արտահանման նվազման)։ Սպառողների եկամուտների կտրուկ աճն ավելացնում է պահանջարկը «ոչ արտահանելի» ոլորտներում (ներառյալ շինարարությունը և ծառայությունների ու առևտրի զգալի մասը), ինչի հետևանքով ժամանակի ընթացքում ռեսուրսները (ինչպես նյութական ու աշխատանքային, այնպես էլ ֆինանսական) տնտեսության «արտահանելի» ոլորտներից աստիճանաբար տեղափոխվում են «ոչ արտահանելի» ոլորտներ։ Արդյունքում, ժամանակի ընթացքում «արտահանելի» ոլորտների դերը տնտեսությունում կարող է նվազել, իսկ դա որպես կանոն տնտեսական աճի դանդաղման կարևոր պատճառ է (Magud, Sosa, 2010)։

Վերլուծությունն ամբողջությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan