Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ)
18
Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ. փաստաբան Փաշինյանի ՊՆ-ի թույլիկ արձագանքը ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ)

«Ալիևը մեր «դժբախտ ու դժգույն» Շուշիում է, թուրքերն արգելել են՝ մեր ավտոբուսը հասնի Ստեփանակերտ». Մեծ Շենի գյուղապետ

223-րդ օրն է՝ Արցախը շարունակում է մնալ ադրբեջանական շրջափակման մեջ, 120 հազար արցախահայեր պարզապես մատնված են սովի։ Մայրաքաղաք Ստեփանակերտի ու տարբեր գյուղերի միջև կապը գրեթե կտրված է, կան բուժման կարիք ունեցող հիվանդներ, նորածիններ, հղի կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք չեն կարողանում ստանալ պատշաճ դեղորայք ու բուժում։

168.am-ի հետ զրույցում կրկնակի շրջափակման մեջ գտնվող Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի ղեկավար Դավիթ Դավթյանն ասաց, որ շրջափակման պայմաններում գյուղերում ու մայրաքաղաք Ստեփանակերտում կյանքը որոշ չափով տարբեր է, քանի որ գյուղերում մարդիկ հող են մշակում, և հողից ստացած բերքով գոյատևում են՝ բանջարեղեն, կարտոֆիլ և այլն։

«Հիմնական խնդիրն ալյուրի խնդիրն է լինելու մոտակա ժամանակներում, նույնիսկ չգիտեմ, թե այդ հարցն ինչպես ենք լուծելու։ Կարելի է ասել, իրավիճակը գրեթե նույնն է, ուղղակի դեռ մեզ մոտ մահվան դեպքեր չկան, բայց ցանկացած օր հնարավոր է՝ նման բան լինի։ Այս պահին գյուղում հղի կանայք չունենք, սակայն կան հիվանդ մարդիկ, որոնք բուժման ու դեղորայքի խնդիրներ ունեն։ Այդ մարդիկ դեղորայքով են ապրում, սակայն վիճակը շատ վատ է, օրեցօր դեղորայքը պակասում է։ Նույնիսկ այն մարդիկ, որոնք դեռ ունեն 5-10 օրվա դեղ, մտքից, որ հնարավոր է՝ դեղերը վերջանան, արդեն վատանում են վախից»,-նշեց Դավիթ Դավթյանը։

Նրա խոսքով՝ հունիսի 15-ին, երբ ադրբեջանական կողմն արգելեց Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների մեքենաների մուտքը գյուղեր, որպեսզի նրանք չկարողանան հումանիտար օգնություն հասցնել բնակիչներին, Արցախի Կառավարությունը տրամադրել էր մեկ ավտոբուս, որը մի քանի գյուղերի բնակիչների շաբաթը երկու անգամ հասցնում էր Ստեփանակերտ և վերադարձնում գյուղեր, սակայն երեկ ավտոբուսի մուտքը Ստեփանակերտ ադրբեջանցիները Շուշիի մոտ արգելել են։

«Երեկ վերջին ավտոբուսը, որ պետք է գնար Ստեփանակերտ, Շուշիից հետ եկավ գյուղ, թուրքերն արգելել են։ Դե, Ալիևը Շուշիում էր, մեր «դժբախտ ու դժգույն» Շուշիում էր, բայց այնտեղ իրեն շատ լավ էր զգում, որովհետև Շուշին նրա համար ո՛չ դժբախտ է, ո՛չ դժգույն։ Քանի որ նա հայկական Շուշիում է, թուրքերն էլ Շուշիի տակ մեր ավտոբուսին արգելել են անցնել Ստեփանակերտ, ասել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Նախկին վախն արցախահայությունից դեռ Ալիևի մեջ մնացել է»,-շեշտեց Մեծ Շենի գյուղապետը։

Նա չգիտի՝ երբ Ալիևը Շուշիից գնա, արդյոք կթողնե՞ն, որպեսզի բնակիչներին տեղափոխող ավտոբուսը հասնի Ստեփանակերտ։ Կա նաև դիզվառելիքի խնդիր։

Ինչ վերաբերում է հայտարարություններին՝ Աղդամի ճանապարհով Արցախ հումանիտար բեռներ հասցնելու վերաբերյալ, Մեծ Շենի գյուղապետն ասաց.

«Մեր ժողովուրդը դրան դեմ է, որպեսզի Աղդամի ճանապարհով հումանիտար բեռ հասնի այստեղ, մեզ դրանք պետք չեն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan