Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
18
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ)

Ադրբեջանն արդեն ազատորեն մտնում է Հայաստանի անցուդարձի մեջ

Նիկոլ Փաշինյանի աղետային կառավարումը, կամ ավելի ճիշտ՝ կառ-ավերո՛ւմը արձանագրում է նորանոր նվաճումներ: Այսօր արագորեն տարածվեց այն տեղեկությունը, որ ադրբեջանական իշխանությունները պաշտոնապես դիմել են Հայաստանին՝ Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը դադարեցնելու պահանջով, ինչ-որ պատճառաբանություններ բերելով շրջակա միջավայրի վրա ազդեցության, մասնավորապես սահմանային հատվածում նման գործարանի աշխատանքի հետևանքով ադրբեջանական կողմի վրա ազդեցության վերաբերյալ գնահատականների բացակայությունը և այլն:

Թշնամու այդ բացահայտ ցնդաբանությանն ու քաղաքական-տեղեկատվական սադրանքին Նիկոլ Փաշինյանի «իշխանույթունը» փորձել է հակադարձել: Չնայած, ի՞նչ հակադարձելու մասին է խոսքը: Ընդամենը շրջակա միջավարի նախարարությունը տեղեկատվություն է տարածել, թե՝ «...նախարարությունն՝ ի դեմս նախարար Հակոբ Սիմիդյանի, պաշտոնապես որևէ գրություն չի ստացել»:

Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք Հայաստանի՝ որպես պետության անկման աստիճանը Նիկոլ Փաշինյանի կառավարման ներքո: Այսինքն, ոչ մի հակադարձում, ոչ մի վերաբերմունք թշնամական սադրանքին, ոչ մի գնահատական: Ընդամենը՝ նախարարը գրություն չի ստացել: Երևի Ալիևի կառավարության ու նրա շահերն սպասարկող Փաշինյանի կառավարության միջև նամակագրական կապը լավ չի աշխատում: Այսինքն, եթե Սիմիդյանը պաշտոնական գրություն ստացած լիներ, պիտի նստեր ու երկար-բարակ քննարկե՞ր ադրբեջանական կողմի, նույն ինքը՝ թշնամու պահանջը:

Այսինքն՝ ասելիք չկա, հարցը փաշինյանական կառավարության ու դրա նախարարներից մեկի համար ընդամենը այն է, որ տեսեք-տեսեք՝ գրություն չի ստացել, պաշտոնապես: Իսկ եթե ստացած լիներ՝ ի՞նչ:

Հանրագումարում, ոչ մի զարմանալի բան արդեն չկա այն բանում, որ ադրբեջանական հանցավոր իշխանություններն արդեն ազատորեն մտնում են Հայաստանի անցուդարձի մեջ: Դե, պարբերաբար կրակի տակ են պահում հիշատակված գործարանի շինարարության ընթացքը, անգամ այս ընթացքում հնդիկ բանվորների են վիրավորել, իսկ մյուս կողմից, «բնապահպանական» բնույթի նման գրություններ ու տեղեկություններ են տարածում...

Դա, ի դեպ, ընթացիկ լրահոսում արծարծված միակ ալիևյան սյուրպրիզը չէր իրենց սիրելի Նիկոլ Փաշինյանին: Ադրբեջանում որոշել են, որ այսուհետև իրենց քաղաքացիների գրանցման փաստաթղթերում Հայաստանի տեղանունները կնշեն ադրբեջանական տարբերակով, իսկ Հայաստանի փոխարեն էլ, ինչպես կռահում եք, նշելու են «Արևմտյան Ադրբեջան»:

Այս ամենն ուղիղ հետևանք է Նիկոլ Փաշինյանի վարած «խաղաղության» մահաբեր ու կործանարար քաղաքականության, թշնամու հետ հակահայ պայմանավորվածությունների ու, առհասարակ, Նիկոլ Փաշինյան կոչված երևույթի գոյության:

Ի լրումն, վերջին հանգամանքը փաստում է մի պարզ բան. Ադրբեջանը ոչ մի դեպքում չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը՝ որպես այդպիսին, չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչպես դրա մասին շարունակ ճվճվում են Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ի նիկոլփաշինյանները, ավելին՝ Ադրբեջանի նպատակը Հայաստանի ոչնչացումն ու վերացումն է:

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի միջոցով նրանք արդեն համարում են, որ Արցախի զավթման ու բնիկ հայության բնաջնջման հարցը լուծել են ու արդեն անցնում են «Արևմտյան Ադրբեջանին»: Վաղը, մյուս օրը դրվելու է մի քանի հարյուր հազար ադրբեջանցիների վերադարձի հարց, այնպես որ, թունդ նիկոլականները թող հիմիկվանից պատրաստվեն իրենց բնակարանները իրենց ադրբեջանական թուրք հարազատներին տրամադրելուն: Չնայած, առավել հավանական է այն հեռանկարը, որ նիկոլականները, իրենց եղբայր թուրքերի և նիկոլական ոստիկանության հետ ուղղակի կհարձակվեն Հայաստանում մնացած փոքրաթիվ հայերի վրա ու կկոտորեն՝ մեծումանուկ: Այդ ժամանակ արդեն Նիկոլ Փաշինյանն ու նրա քպ-ականները լիարժեք կցնծան:

Ծափ տվեք, արա:

Արմեն Հակոբյան

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan