Վիտալի Բալասանյանը չի կալանավորվի
Դիտել նաև
Ալիևն ու Լուկաշենկոն օկուպացված Արցախում են
5 ամսով երկարացվել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը
«Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են
Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները
Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան
Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին Tert.am-ին ասաց Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Վիտալի Բալասանյանը ձերբակալվել էր հուլիսի 14-ին։ Նա կասկածվում է իշխանության նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիք հնչեցնելու մեջ։ Հուլիսի 17-ին Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։
Աղբյուրը՝ Tert.am