Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է Ռեպորտաժ ոստիկանական ապօրինի բլոկադայի ենթարկված Կիրանցից Որ ամբողջությամբ հասկանաք էս իշխանության թշվառությունը․ պատգամավորը՝ ոստիկանության պատի առաջ
19
Բագրատ սրբազանը վաղը, ժամը 9:30-ին մեկնելու է Կիրանց Մեր զորակցությունն ու աղոթքը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և իր անձնակազմին. Բագրատ սրբազան Արամ Սարգսյան՝ Զավենի որդի, ես մյուսների նման քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի, քույր, ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել․ Բագրատ սրբազանն՝ Արամ Զավենի Սարգսյանին Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին «Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Բաքվում ուղղակի սարսափում են». Վարդան Ոսկանյան ԱՄՆ-ն «ուշադրությամբ հետևում է» Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման մասին հաղորդագրություններին Բագրատ սրբազանը վաղը, ժամը 9:30-ին մեկնելու է Կիրանց Մեր զորակցությունն ու աղոթքը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և իր անձնակազմին. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանի հանդիպումը իրավաբանների հետ Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ Հայկ Մարության, սև ու սպիտակը Ձեզնից է եկել, բայց այն արդեն խռխռում է. Բագրատ սրբազան Արամ Սարգսյան՝ Զավենի որդի, ես մյուսների նման քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի, քույր, ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել․ Բագրատ սրբազանն՝ Արամ Զավենի Սարգսյանին Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է Բարգրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը Սուրբ Աննա եկեղեցու բակում Իմ կյանքի նպատակը Նիկոլին օր առաջ հեռացնելն է, այդ չար ուժը կործանեց հազարավոր տղաների կյանք․ Գոհար Դավթյան Դուք իրավունք չունեք սահմանափակել ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքը. Նուռ-Արմանը` ոստիկանին Ռեպորտաժ ոստիկանական ապօրինի բլոկադայի ենթարկված Կիրանցից Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան Ալիևն ու Ռաիսին ադրբեջանա-իրանական սահմանին բացեցին «Գիզ Գալասի» ՀԷԿ-ը Որ ամբողջությամբ հասկանաք էս իշխանության թշվառությունը․ պատգամավորը՝ ոստիկանության պատի առաջ ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին «Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Ոստիկանության վարչության պետը հղում արեց ինչ-որ օրենքների, որոնցից տեղյակ չէր Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Վահագն Չախալյանն ազատ է արձակվել Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան

Արցախում շուտով սով կսկսվի. ի՞նչ եք անում և ի՞նչ ենք անում

Մինչ Նիկոլ Փաշինյանն իր գործակիցների առջև ուղիղ երեում «տվայտվում» էր՝ ներկայացնելով սուտուփուտ պատճառաբանություններ ու «արդարացումներ» առ այն, թե ինչպես թշնամուն հանձնեց Արցախի մեծ մասը, ինչպես Արցախն ու Հայաստանը նետեց գոյաբանական կատաստրոֆայի առավել քան իրական սպառնալիքի հորձանուտը, թշնամին ավելի էր խտացնում շրջափակման օղակը: Եվ նման պայմաններում մի գունաթափ ու ծռված 10 դրամանոցի արժեք էլ չունեն Նիկոլ Փաշինյանի՝ ինքնաարդարացման արտահայտությունները՝ անկախ այն բանից, թե դրանք արտաբերելիս նա ինչ անկանոն միմիկա ու շարժումներ էր ցուցադրում:

Այո՛, Արցախը լիարժեք շրջափակված է: Ամբողջովին: Բոլո՛ր կողմերից: Ու դա գերազանցապես անձամբ Նիկոլ Փաշինյանի, նաև՝ Արցախի «նիկոլի»՝ Արայիկ Հարությունյանի անզուգական «նվաճումն» է, գլխավոր «ձեռքբերումը», որ կարող էին ունենալ և ունեցան հիշատակված երկու «վայ-«կառավարիչները»: Եթե կուզեք՝ կառ-ավԵրիչնե՛րը:

Պետք չէ ստրատեգոս ու մարաջախտ լինել, հասկանալու համար, որ Արցախում պարենի սուղ պաշարներ են մնացել և, շատ հնարավոր է, այնտեղ առաջիկա օրերին, եթե թուրք-ադրբեջանական շրջափակման շղթան չճեղքվի, ամենաիսկական սով սկսվել:

Հուզական արտահայտությունները, թե՝ վայ, 21-րդ դարում, ֆլան-ֆստան, կարող եք պահել «մարդասիրության» արնածոր դիմակով ներկայացող «միջազգային հանրության» էկրանաժպիտ դեմքերի համար: Բուն խնդիրը աղետն է, օրհասը: Իսկ հիմնական հարցը, թե՝ ով ինչ է անում:

Առաջինը՝ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որը բացարձակապես համախոհ է Ալիևի կլանին, մասնավորապես հիմնականում, այն է՝ Արցախը ադրբեջանական տարածք է, և վերջ: Դա Փաշինյանը հայտարարել է հրապարակավ, իսկ նրանք, ովքեր դրանից հետո մնացել են նրա կողքին ու շարունակում են նրան բարևել, ուրեմն՝ իրենք էլ նույնպիսի ուրացողներ են:

Սրանցից սպասել որևէ իրական գործողություն՝ Արցախի հայության օգտին, անօգուտ է: Իրենց երբ հարցնես, դուրս են տալու անգիր արած կաղապարը, թե «մեր կառավարությունն ամենից շատ փողն է հատկացրել Արցախին»: Կարելի է կարծել, թե փողը կարելի է հունցել և թխել կամ եփել-ուտել: Ո՞ւմ է պետք ձեր փողը, եթե պարենամթերք չկա:

Երկրորդը՝ ի՞նչ է անում Արայիկ Հարությունյանը, որ այդպես ամուր կառչած է մնում «Արցախի նախագահ» պաշտոնից ու տիտղոսից: Ի՞նչ է անում՝ իր աթոռը պահելուց և, օրինակ, իրեն Սևանի առափնյա տարածքում շքեղ առանձնատուն վերագրելու համար Հայաստանում քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանին դատի տալուց բացի (դե, այս օրերին դա, պարզվում է, Արայիկ Հարությունյանի համար շատ ավելի կարևոր է, քան Արցախի հայության կենսական խնդիրների լուծման համար ինչ-որ բան մտածելն ու ամենակարևորը՝ անելը):

Երրորդը. Ի՞նչ է անում «քաղաքակիրթ Արևմուտքը»՝ ադրբեջանական նավթագազային գոլորշիները ներշնչելուց բացի:

Չորրորդը. Ի՞նչ է անում Ռուսաստանը:

Ամենից կարևորը՝ ի՞նչ ենք անում մենք, բոլո՛րս: Նիկոլի, առանց այդ էլ՝ տկլոր ստե՞րն ենք մերկացնում, անշարժ ու լուռ սպասում ենք «վերջի՞ն», թե՞ այնուամենայնիվ պատրաստվում ենք «իրար գալ»:

Արթուր Խայթ

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan