Նիկոլը, Թուրքիան, Ադրբեջանն ու Արևմուտքն կյանքի են կոչում «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ (տեսանյութ) Ոչնչացվել է «փաշինյանական մենաշնորհը» սահմանազատման վերաբերյալ (տեսանյութ)
15
Հոծ թվով վաղը՝ 17.00-ին, պետք է ներկա լինենք այն վայրում (օպերա), ուր ելույթ է ունենալու այս կառավարության ղեկավարը. Բագրատ Սրբազան Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանն ամփոփում է օրը և ներկայացնում վաղվա անելիքները Դանիայում Փաշինյանն ասել է, թե այս տարի կցանկանար դառնալ ԵՄ անդամ (կատակ) Կարմիբերետավորները կոտրել են քաղաքացու ոտքը Շարժումը չի կարող չհաջողել. Փաշինյանին հրաժարականի համար խիզախություն է պակասում. Արմեն Աշոտյան Նիկոլի «կարմիրբերետները» խմբովի հարձակվեցին հայուհու վրա (տեսանյութ) Բերետավորները հայհոյելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին (տեսանյութ) Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին Մենք տեսանյութ ենք ցուցադրել, ստի մասին տեսանյութ, շատ եմ ուզում, որ հերքեն. Բագրատ սրբազան Պատերազմ Արցախում
Նիկոլը, Թուրքիան, Ադրբեջանն ու Արևմուտքն կյանքի են կոչում «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը Կարող ես չվերադառնալ, մենք քեզնից բաժանվում ենք. «Կարճ ասած» (տեսանյութ) Հոծ թվով վաղը՝ 17.00-ին, պետք է ներկա լինենք այն վայրում (օպերա), ուր ելույթ է ունենալու այս կառավարության ղեկավարը. Բագրատ Սրբազան Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանն ամփոփում է օրը և ներկայացնում վաղվա անելիքները «Հանրության հազարավոր՝ ավելին կամ պակասը կարևոր չէ, եթե հավատում են այդ շարժմանը՝ պիտի ողջունել». Ռադիկ Մարտիրոսյան Դանիայում Փաշինյանն ասել է, թե այս տարի կցանկանար դառնալ ԵՄ անդամ (կատակ) Կարմիբերետավորները կոտրել են քաղաքացու ոտքը Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ (տեսանյութ) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն օրը կամփոփի Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը. Ալիև Շարժումը չի կարող չհաջողել. Փաշինյանին հրաժարականի համար խիզախություն է պակասում. Արմեն Աշոտյան Կան սպեցիֆիկ կետեր. Բայրամովը՝ խաղաղության պայմանագրի մասին Ոչնչացվել է «փաշինյանական մենաշնորհը» սահմանազատման վերաբերյալ (տեսանյութ) Փաշինյանի հրաժարականի դիմումը պատրաստ է․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Սկանդալ. Վարդան Մինասյանը հրաժարվել է սեղմել ոմանց ձեռքը. ՀՖՖ-ն որոշել է զրկել մարզչությունից Նիկոլի «կարմիրբերետները» խմբովի հարձակվեցին հայուհու վրա (տեսանյութ) «Մենք երբեք չենք ունեցել ավելի վատ ՄԻՊ». Ռուբեն Մելիքյան Բերետավորները հայհոյելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին (տեսանյութ) Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին Մենք տեսանյութ ենք ցուցադրել, ստի մասին տեսանյութ, շատ եմ ուզում, որ հերքեն. Բագրատ սրբազան Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը Իվանիշվիլու իշխանության տապալումը Վրաստանում շահավետ է Ադրբեջանին, Թուրքիային, Նիկոլ Փաշինյանին և Արևմուտքին Բագրատ Սրբազանին Գարեգին Նժդեհ հրապարակում դիմավորեցին ծափահարություններով ու երգով (տեսանյութ) «Մայր Հայաստանի» կոչը ՀՀ բոլոր մարզերի ավագանիներին (տեսանյութ) Ոստիկանական մեքենան քիչ է մնում վրաերթի ենթարկի լրագրողին (տեսանյութ) ՀՀ ԶՈւ-ն ռազմավարական զորավարժություն է սկսել Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում ստացավ իր հարցի պատասխանը. Տեսանյութ Թասիբի էլեմենտներ այնուհանդերձ մնացել են․ Ռուբեն Մելիքյան Ժամը 10։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 38 քաղաքացի

Պարզ քայլեր, որոնք պարտավոր է անել Հայաստանը. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Արցախի շրջափակման հարցում լացուկոծի փոխարեն պետք է կոնկրետ գործողությունների ծրագիր։ Հայաստանի իշխանությունները ոչ մի իրական քայլ չեն անում, նույնը վերաբերում է Արցախի իշխանություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»: Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Անծրագիր լացուկոծը զրո արդյունք է տալու։ Մենք այս պահին նաև չգիտենք՝ այդ անգործությունը անելիքի չիմացությունի՞ց է, թե՞ պետական քաղաքականություն է։ Սա կարևոր հարց է, բայց այս պահին ավելի կարևոր է շրջափակված արցախահայությանը օգնելը։ Անգործության մեղադրանքներին ի պատասխան՝ հանրությանը հմտորեն կերակրում են «Դե ի՞նչ կարող ենք անել, պատերազմով հո չե՞նք բացելու միջանցքը» արդարացմամբ։ Մինչդեռ, եթե Հայաստանի իշխանություններն իրապես ուզում են գործնական քայլեր անել Արցախի շրջափակումը վերացնելու կամ գոնե Ադրբեջանի համար դժվար մարսելի դարձնելու համար, ապա կարող են անել առնվազն հետևյալ 5 քայլը. Նախաձեռնել ՄԱԿ ԱԽ նիստ և հասնել Արցախի շրջափակումը դատապարտող բանաձևի։ Նախորդ տարվա վերջին ՄԱԿ ԱԽ նիստում Ադրբեջանի փաստարկների հիմքում «էկո-ակտիվիստներն» էին և այն, թե իբր շրջափակման հետ Ադրբեջան պետությունը կապ չունի։ Այսօր արդեն շրջափակումն իրականացվում պետական մակարդակով, և ԱԽ դատապարտող բանաձևի հասնելն ավելի իրատեսական է։ Պետք է հույս ունենալ, որ ԱԳՆ-ը դասեր քաղել է անցյալ տարվա ֆիասկոյից և ավելի գրագետ կաշխատի ԱԽ անդամ պետությունների հետ։

Դիմել ԱՄՆ-ին՝ վերանայելու Freedom Support Act 2023թ. չեղարկումը

Պաշտոնապես և բաց դիմել ԱՄՆ վարչակարգին՝ վերանայելու այս տարվա Freedom Support Act-ի չեղարկումը։

Freedom Support Act-ը հստակ ձևակերպմամբ արգելում է որևէ ռազմական օգնություն Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման դեպքում։ Հասկանալի են անդրկուլիսյան հարցերը, սակայն Հայաստանի պաշտոնական բաց դիմումը (կամ այդպիսի դիմումի ակնարկումը) կստիպի ԱՄՆ վարչակարգին՝ առնվազն ի գիտություն ընդունել խնդրի լրջությունը և լուծումներ փնտրել։ Դիմել ԵՄ-ին՝ Humanitarian & Emergency Response մեխանիզմն Արցախում կիրառելու առաջարկությամբ։ Եվրամիության Humanitarian & Emergency Response մեխանիզմը կոչված է կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային գոտիներում բնակչության աջակցությանը։ Այսօր այդ մեխանիզմը, ի թիվս այլ երկրների, կիրառվում է Ուկրաինայում։

Այդ մեխանիզմի կիրառմանը Արցախում բնականաբար կդիմադրի Ադրբեջանը, սակայն մեխանիզմը հումանիտար բնույթ ունի, և հետևաբար մեր կողմից ներկայացվող հումանիտար բնույթի փաստարկներն ավելի զորեղ կլինեն։ Պահանջել ՄԱԿ-ի կողմից հումանիտար թռիչքներ և հումանիտար շարասյուների կազմակերպում։ ՄԱԿ Պարենային Ծրագիրն ունի հումանիտար թռիչքների կազմակերպման մանդատ և փորձ։

Արցախի բնակչությանը պարենային ապահովումից բացի՝ ՄԱԿ-ի Պարենային Ծրագիրն այլ անելիք Հայաստանում չի կարող ունենալ։ Անհրաժեշտ է նաև Արցախի շրջափակման հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Մարդասիրական Ծրագրերի Համակարգման Գրասենյակում (UN Office for Coordination of Humanitarian Affairs - OCHA)։ Այդ գրասենյակն արդեն ներգրավված է Ուկրաինայում։ Դիմել Գերմանիային՝ դեպի Ստեփանակերտ օդային կամուրջ կազմակերպելու առաջարկությամբ։ Ժամանակին Արևմտյան Բեռլինի շրջափակման ժամանակ կազմակերպվել է Բեռլինի օդային կամուրջը (Berlin Airlift կամ Berliner Luftbrücke), ինչի արդյունքում կազմակերպվեց տեղի բնակչության պարենի և դեղորայքի անխափան մատակարարումը։ Այս փորձը կիրառելի է Ստեփանակերտի շրջափակման հարցում։ Գերմանիան տարբեր մակարդակներով դատապարտում է Արցախի շրջապատումը, և այսպիսի հարցադրումը կարող է արդյունավետ լինի։

Ռուսական ուղղություն

M.mamul.am Արցախի շրջափակումը ռուսական պետական և հանրային գիտակցության մեջ պետք է նույնացվի Լենինգրադի բլոկադայի հետ։ Ռուսական իրականության մեջ և անձամբ Վլ. Պուտինի համար սա գրեթե սուրբ թեմա է։ Հայ-ռուսական հարաբերությունների բոլոր խողովակներով պետք է այս թեման գեներացվի։ Մեծ դեր ունեն ռուսահայ էլիտաները՝ բիզնես, մեդիա, գիտական, մշակութային և այլն։ Ոչինչ չի արվում։

Արցախի կողմից

Արցախում ձևավորվել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը, որը բավականին գրագետ տեքստեր է հրապարակայնացնում և Արցախի ներսում իրականացնում հանդիպումներ։ Սակայն այս շարժումն այս պահին, գոնե տեսանելիորեն, չի բացվել աշխարհի համար, չի ստեղծել կապ՝ հայաստանյան ակտիվ հանրային ուժերի և աշխարհի տարբեր կենտրոնների հետ։ Մենք Հայաստանի ներսում պետք է նրանցից ստանանք հստակ ուղերձներ և հասկանանք համագործակցելու ճանապարհները, պետք է ունենանք հետադարձ կապի մեխանիզմ՝ մեր գործողություններում ու քայլերում վստահ լինելու համար։ Միայն Արցախի ներսում բնակչության հետ հանդիպումներով շրջափակման հաղթահարման ուղղությամբ դժվար է անել լուրջ քայլեր։

Ընդհանուր առմամբ

Մենք պետք է լուծենք հետևյալ խնդիրը.

ա/ Արցախի շրջափակման հարցին տալ միջազգային տագնապի կարգավիճակ

բ/ Թե´ արևմուտքում, թե´ Ռուսաստանում ձևավորել «մեղքի զգացման» տրամադրություններ։ Սա շատ կարևոր և կոնկրետ գործիք է։ Ոչ մի քաղաքակիրթ իշխանություն չի ցանկանա մաս կազմել ցեղասպանության։ Նրանք երկար ժամանակ կարող են փորձել չտեսնելու տալ, բայց տեսնելուց հետո չեն կարող անտարբեր մնալ։ Դա ուղղակի հնարավոր չէ։

Մեր խնդիրն է՝ ջարդել այդ «չտեսնել տալու» փուլը։ Վստահ ենք, որ կան ևս 5, եթե ոչ 15 նմանատիպ կամ շատ ավելի արդյունավետ միջոցներ՝ Արցախի շրջափակման հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու կամ գոնե իրական ճնշում գործադրելու համար։

Այսօր գործնականում ոչինչ չի արվում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan