«Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Կոչ-խնդրանք Սրբազան հայրերին
3
Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Պատերազմ Արցախում
Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա. Վարդան Ոսկանյան Վանաձորցիները պետք է դուրս գան Հայաստանն Արցախի ճակատագրին չարժանացնելու պայքարի․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մեր պետության համար․ Ռուբեն Հակոբյան Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Կոչ-խնդրանք Սրբազան հայրերին Ուժի միջոցով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ. դա աքսիոմա է ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Ճանապարհից երեւում են նշաձողերը Ամենամեծ սուտը, որ հիմա հնչում է՝ «մենք պետական սահման ենք գծում». Արամ Օրբելյան (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. «Կարճ ասած» (տեսանյութ) ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ) «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) «Մայր Հայաստանը» պայքարի կոչնակ է հնչեցնում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Ծառ տնկեք, ծառը կկանգնի ու սաղիդ տները կպահի. Գառնիկ Դանիելյանը բորբոքվեց (տեսանյութ) Փաշինյանական ոստիկանությունը ցինիկաբար ծաղրում է հայերին Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

«Թուրք մրցակցիս հաղթել եմ նոկդաուններով». Բռնցքամարտի Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյան

Iravunk.com-ի զրուցակիցն է Բռնցքամարտի Եվրոպայի փոխչեմպիոն ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։ Հայազգի մարզիկը վերջերս Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի Աշխարհի առաջնությունում առաջին անգամ մասնակցեց մեծահասակների մրցաշարին։ Մեդալ չհաջողվեց նվաճել, սակայն հինգերորդ տեղը գրավեց IBA միջազգային ֆեդերացիայի նախագահի կողմից արժանացավ պարգևատրման, ինչը ևս առաջին անգամվա համար վատ չէ։ Մեզ հետ զրույցում ՌԱՖԱՅԵԼԸ նշեց.

«Երկու հաղթանակ տոնելուց հետո, քառորդ եզրափակչում պարտվել եմ Եվրոպայի չեմպիոն, ազգությամբ վրացի մարզիկ Գեորգի Կուշիտաշվիլիին։ Պարտության համար ոչ - ոքի էլ չեմ մեղադրում, բացի ինձանից։ Զարգանալու, առաջ գնալու տեղ կա դեռ։ Սակայն գոհ եմ իմ անցկացրած մենամարտերից ու սրանով կանգ չեմ առնի։ Տրամադրությունս բարձր է, որովհետև ընկերներս Հովհաննես Բաչկովը, Նարեկ Մանասյանը կարողացան մեդալ նվաճել, ճիշտ է բրոնզե էր, սակայն կարևորը մեդալներով ենք վերադարձել։ Գոհ եմ իմ անցկացրած մենամարտերից։ Արել եմ ամեն բան, հաղթանակ տոնելու և բարձր արդյունք ցույց տալու համար։ Առաջին մենամարտի ժամանակ հաղթել եմ Իսրայելի ներկայացուցիչ Յան Զաքին, ով 2022-ի մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն է։ Շատ լավ մարտ ունեցա 5։0 հաշվով եմ հաղթել։ Հաջորդ մրցակիցս թուրք էր, հաղթել եմ նոկդաուններով, վաղաժամ։ Այս մենամարտն էլ բավականին լավ անցավ ինձ համար։ Երրորդ մրցակիցս քառորդ եզրափակչում վրացի Գեորգի Կուշիտաշվիլին էր, ում շատ ծանոթ էի, սակայն ինչ - ինչ պատճառներով պարտվեցի։ Քառորդ եզրափակչում, ինչու չստացվեց? - Մրցակիցս բավականին ուժեղ էր, վնասվածք ստացա։ Սակայն դա չէր պատճառը։ Գլխի հարվածով հոնքի վնասվածք ստացա ու մենամարտում էի արնահոսելով։ Նաև մի քանի վրիպում եղավ մրցավարների կողմից։ Պիտի աշխատեմ, որ հետագայում վրացի մարզիկին հաղթեմ։

- Ռաֆայել, իսկ ինչպե՞ս ստացվեց զբաղվել սպորտով։

- Փոքրուց շատ եմ սիրել զբաղվել սպորտով, բռնցքամարտով: Այն դարձել է ինձ համար կյանքի անբաժանելի մասնիկը, առանց այս մարզաձևի չեմ կարող պատկերացնել իմ կյանքը, առօրյան։

- Ռաֆայել, Ձեր ազգի մեջ մարզիկներ կան: 

- Իհարկե, ծնողներս սուսերամարտիկներ են եղել, ԽՍՀՄ չեմպիոններ են: Ես մարզական ընտանիքում եմ մեծացել ու հասակ առել։

- Իսկ ո՞րն է քո ամենամեծ երազանքը։

- Աշխարհի չեմպիոն դառնալն է։ Գիտեմ, որ շատ մարզիկների երազանքն է Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճելը, սակայն ես Աշխարհի չեմպիոնի տիտղոսին եմ ձգտում։ Ինքս ինձ խոստացել եմ, որ պիտի դառնամ Աշխարհի չեմպիոն, լավ պիտի պարապեմ, որ հասնեմ դրան։ 2021-ին Բանակայինների Աշխարհի առաջնությունում առաջին մենամարտս ռուս մարզիկի հետ էր։ Առաջնությունը Մոսկվայում էր ընթանում, պարտվեցի նրան, նա Աշխարհի նախկին չեմպիոն էր ու բավականին ուժեղ։ Հենց նա էլ չեմպիոն հռչակվեց։ Այդ պարտությունից հետո որոշեցի, որ ես էլ պիտի դառնամ Աշխարհի չեմպիոն։

- Ռաֆայել, հետաքրքիր է, սպորտից դուրս ազատ ժամանակ ունենում ես ու ինչով ես սիրում զբաղվել:

- Իհարկե, ունենում եմ, ընկերուհուս հետ եմ սիրում անցկացնել այդ ժամանակը։

- Շնորհակալություն, Ռաֆայել, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն եմ մաղթում Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan