Այսօր Թուրքիան հաղթեց, Ադրբեջանը հաղթեց, Ղարաբաղը հաղթեց․ Էրդողանը հավաքել է ձայների մեծամասնությունը և երգել․ Տեսանյութ
Դիտել նաև
Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար
Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia
Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Այլեւս կասկած չկա, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
Թուրքիայի նախագահ վերընտրվեց Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանն իր հաղթական ելույթում ասել է հետևյալը. «Այսօր Թուրքիան հաղթեց, Ադրբեջանը հաղթեց, Ղարաբաղը հաղթեց»։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
***
Թուրքիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլի հաշվարկված քվեներով գործող նախագահ, Ժողովրդական դաշինքի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 52,43%-ը, իսկ ընդդիմության միասնական, Ազգային դաշինքի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,39%-ը։
Քվեատուփերի 94,11%-ն է բացվել։
Հիշեցնենք, որ Թուրքիայում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Նախնական արդյունքները կհրապարակվեն վաղը՝ մայիսի 29-ին, իսկ պաշտոնական արդյունքները՝ հունիսի 1-ին։
Zham.am