Էրդողանը հրաժարվել է ուղիղ եթերում բանավիճել Քըլըչդարօղլուի հետ
Դիտել նաև
Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ)
Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
«Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան
Թուրքիայում 20 տարվա մեջ առաջին անգամ ՏԻՄ ընտրություններում հաղթել է ընդդիմադիր կուսակցությունը
Թուրքիայի նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հրավերը ուղիղ եթերում բանավիճել։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Էրդողանը հայտարարել է, թե չի ցանկանում Քըլըչդարօղլուի հետ հեռուստաբանավեճի մասնակցել, քանի որ դրանով հայտնի կդարձնի Քըլըչդարօղլուին։ «Մեզնով ցանկանում են հայտնի դառնալ, իսկ մենք ցանկություն չունենք իրենց հայտնի դարձնել»,–ասել է Էրդողանը։
Նշենք, որ Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հեռուստաբանավեճի էր հրավիրել նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանին։