Իլհամ Ալիևի հիմնավոր կասկածներն իրենց զգացնել են տալիս (տեսանյութ) Մենք պետք է հասնենք նրան, որ ինքը որևէ կերպ մեզ չներկայացնի. Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի մասին Անհայտ անձը կրակել է Սլովակիայի վարչապետին. նա վիրավորվել է.Տեսանյութ
15
Խաբեբաներ, հարբեցողների տակ ծառայության եք մտել ու ձեռքով չխոսենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկաններին Քաղաքացիներն ամոթ վանկարկումներով են ճանապարհում Փաշինյանին պաշտպանող ոստիկաններին Դուք այլեւս իշխանություն չունեք, բասկետբոլի շիթ ստուգող ունեք. Բագրատ Սրբազան Բագրատ Սրբազանը համակիրների հետ Օպերայի մոտակայքում է. ոստիկանական մեծ ուժեր են բերվել Իշխանությունները տագնապի մեջ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ Ոստիկանությունը յուրովի «միացավ» հայ ժողովրդին ու որոշեց իր նախաձեռնությամբ «փակել» Օպերայի տարածքը Բացարձակ անհիմն ձերբակալվել են «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանն ու ևս 4 մարդ Ի՞նչ անենք մայիսի 15-ին (այսօր). «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» «Մայր Հայաստանը» հրաժարվել է մաս կազմել Տիգրան Ավինյանի՝ Փարիզ մեկնող պատվիրակությանը Պատերազմ Արցախում
Իլհամ Ալիևի հիմնավոր կասկածներն իրենց զգացնել են տալիս (տեսանյութ) Դատախազությունը Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի դեմ հաղորդմանն ընթացք է տվել 101 գիտնական պահանջել են մարդու հրաժարականը. Բագրատ սրբազան Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Մենք պետք է հասնենք նրան, որ ինքը որևէ կերպ մեզ չներկայացնի. Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի մասին Խաբեբաներ, հարբեցողների տակ ծառայության եք մտել ու ձեռքով չխոսենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկաններին Քաղաքացիներն ամոթ վանկարկումներով են ճանապարհում Փաշինյանին պաշտպանող ոստիկաններին Անհայտ անձը կրակել է Սլովակիայի վարչապետին. նա վիրավորվել է.Տեսանյութ 5 ամսով երկարացվել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «դավաճան և հողատու» վանկարկումներով Դուք այլեւս իշխանություն չունեք, բասկետբոլի շիթ ստուգող ունեք. Բագրատ Սրբազան Հաստատվեց իշխանության փաստացի կորուստը, մնաց դրա սահմանադրաիրավական ձևակերպումը. Ա.Ղազինյան Մհեր Մկրտչյան. Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է Ազատություն Բաքվի և Երևանի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին». Ակցիա՝ Երևանում Բագրատ Սրբազանը համակիրների հետ Օպերայի մոտակայքում է. ոստիկանական մեծ ուժեր են բերվել «Մեկ էլ 1988-ին խորհրդային բանակը շրջափակեց Ազատության հրապարակը». Գեղամ Մանուկյան Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու. Կիրանցի վարչական ղեկավար Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց. թույլ չեն տալիս, որ սպասարկեն. Տեսանյութ Իշխանությունները տագնապի մեջ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Ոստիկանությունն արգելել է Օպերայի շենքի հարակից սրճարաններին աշխատել. «Փաստինֆո» Երևանում բիրտ ուժ է կիրառվում ցուցարարների դեմ, մասսայական ձերբակալումներ են, սակայն Արևմուտքին կարծես անջատել են, լռություն է․ Զախարովա Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում Օպերայի շրջակայքում. Ուղիղ «Սրանք վտանգ են զգում առավել քան երբևէ». Սևակ Հակոբյան Փաշինյանին հեռացնելու վերջին կարևոր քայլը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք Ուռուցքաբանության կենտոնի տնօրենին հեռացրել են, քանի որ թքած ունեն երեխաների կյանքերի վրա. Քրիստինե Վարդանյան Կոտայքի փոխմարզպետը գեստապոյա-ֆաշիստական տրամադրություննե՞ր ունի հայ ժողովրդի նկատմամբ Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ Ոստիկանությունը յուրովի «միացավ» հայ ժողովրդին ու որոշեց իր նախաձեռնությամբ «փակել» Օպերայի տարածքը Բացարձակ անհիմն ձերբակալվել են «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանն ու ևս 4 մարդ

Բարեգործական համերգ Փարիզի կենտրոնում՝ նվիրված Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչներին. Լուսանկար

Փարիզի կենտրոնում «Սալ Գավո» համերգասրահի փոքր դահլիճում՝ «Սանտե Արմենիի» (Օգնություն Հայաստանին) ֆրանս-հայկական, բժշկական կազմակերպության Հայաստանյան ներկայացուցչության նախագահ Գևորգ Աբգարյանի նախաձեռնությամբ վերջերս կայացած բարեգործական համերգը նվիրված էր Հայաստանի սահմանամերձ շրջաններում բնակիչներին, եվրոպական չափանիշներին համապատասխան բուժօգնությունը հասանելի դարձնելուն։ Հայրենասիրությունը սոսկ բառ չէ ֆրանսիահայ մեր հայրենակցի համար, այլ ապրելակերպ՝ գործողություն․․․ 1988-ի երկրաշարժի առաջին օրերից սկսած մինչ այս պահը Գևորգ Աբգարյանի նախաձեռնությամբ Հայաստանում են ֆրանսիացի և ֆրանսիահայ ճանաչված բժշկները։ Ըստ էության կարելի է ասել, որ ֆրանսիահայ բժիշկը իր առանձնակի դերն ունի Հայաստանի առողջապահության զարգացման գործընթացում, քանի որ շուրջ 35 տարի է նա նպաստում է բժշկագիտության ոլորտում ֆրանս - հայկական համագործակցության անընդմեջ զարգացմանը։ Այնպես որ «Սալ Գավո» համերգասրահում կայացած բարեգործական համերգը վերը նշված գործողությունների տրամաբանական շարունակությունն է։ Ինչ՞ տվեց այս համերգը, ինչքա՞ն գումար հավաքագրվեց և ինչ՞ նպատակով է այն ծախսվելու։

Այս և Հայաստանում կազմակերպության գործունեության շուրջ զրուցեցինք ֆրանսահայ ռեանիմատոլոգ, Նաիրի ԲԿ-ի «Թամարա Կասավի» անվան օնկոլոգիական կենտրոնի հիմնադիր, վերը նշված կազմակերպության Հայաստանյան ներկայացուցչության նախագահ Գևորգ Աբգարյանի հետ։

- Համերգը կարևորվեց արվեստասեր հասարակության շրջանակներում ոչ միայն մշակույթային, այլև գաղափարական տեսանկյունից։ Կարոտը հայրենիքի նկատմամբ, սերն ու տագնապը աչքերի մեջ, հանդիսատեսը բրավոներով ընդունեց դաշնակահար, կոմպոզիտոր Արթուր Ահարոնյանի և մեներգչուհի Ալինա Ավագյանի ելույթները։ Բարեգործական այս համերգի ընթացքում մեծացավ «Սանտե Արմենիի» կազմակերպության ճանաչելիությունը։ Ֆրանսիացի իմ շատ գործընկերներ ոգևորված էին կազմակերպության կողմից կատարած աշխատանքներով։ Անկեղծ ասեմ ինքս էլ չէի պատկերացնում, որ համերգն այդքան հանդիսատես կհավաքի։ Պատկերացրեք 90 տոմս վաճառվեց միայն մեկ շաբաթում՝ այն էլ միայն ՖԲ-ի տեղեկության հիման վրա։ Համերգից ստացված հասույթը կազմեց մոտ 7000 եվրո։ Նպատակ ունենք այդ գումարով ձեռք բերել ևս մեկ ավտոմոբիլ բժշկական սարքավորումներով հագեցված, որը մարզերում կապահովի բժշկական հետազոտություն։

- Պարոն Աբգարյան որքանով ես գիտեմ Արթուր Ահարոնյանը Ձեր ընկերն է, իսկ Ալինա Ավագյանը Ձեր կինը, ով մոտ 10 տարի է հանդիսատեսի առջև ելույթ չէր ունեցել։ Ինչպե՞ս համոզեցիք նրան վերադառնալ բեմ։

- Այո Դուք ճիշտ գիտեք Արթուրը իմ վաղեմի բարեկամն է և նա սիրով համաձայնվեց ելույթ ունենալ, այդպիսով իսկ ինչ-որ չափով աջակցելով իր հայրենակիցներին։ Ինչ վերաբերվում է իմ տիկնոջը, ապա այո՛ նա երկար տարի բեմ դուրս չէր եկել, սակայն այս համերգը սոսկ համերգ չէր նրա համար, այլ հարազատ ժողովրդին օգտակար լինելու հնարավորություն էր, ինչն էլ նա մեծ ոգևորությամբ իրականացրեց։

- Ձեր կազմակերպությունը երկու տարի է ինչ գործում է Հայաստանում։ Ինչ՞ է արվել այդ ընթացքում։

- Մեր կազմակերպության բարձրակարգ մասնագետնեըը 44-օրյա պատերազմից հետո մինչ այս պահը գտնվում են Գորիսում՝ մեր զինվորների և Գորիսի հարակից շրջանների բնակիչներին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերում։ Գաղտնիք չէ, որ պատերազմը խեղաթյուրում է առաջին հերթին մարդկանց հոգեբանությունը՝ հոգեբանական որակյալ աջակցություն ցուցաբերելու նպատակով խմբում ընդգրկված են նաև ֆրանսահայ հոգեբաններ։ Նշվածից բացի ֆրանսահայ բժշկների աջակցությամբ Մուրացանի հիվանդանոցում հիմնադրել ենք եվրոպական չափանիշներին համապատասխան ֆիզիոթերապևտիկ կենտրոն՝ հագեցված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։ Սա մեծ անհրաժեշտություն է մեր վիրավոր զինվորներին կյանքի վերադարձնելու համար։ Նշեմ պիտի, որ Գորիսի հարակից շրջաններում և Արցախից Գորիս եկած բնակիչներին անհրաժեշտ բուժօգնությունը և հետազոտական աշխատանքները կազմակերպելու համար գործի է դրված բուժսարքավորումներով հագեցված ավտոմոբիլ։ Այն շաբաթը մեկ մի գյուղ է գնում և տեղում մեր մասնագետները իրականացնում են անհրաժեշտ բժշկական ստուգումներ։ Հայտնաբերված բարդ դեպքերը քննարկվում են ֆրանսիացի և ֆրանսահայ առաջատար բժշկների հետ։ Սյունիքի մարզից դուրս մեր կազմակերպությունը համագործակցում է Նաիրի ԲԿ-ի օնկոլոգիական և իմունոլոգիական կենտրոնների հետ։

- Իր գործունեության երկու տարում ավելացե՞լ են կազմակերպության անդամները։

- Անշուշտ, մեր բարեգործական գործունեության նկատմամբ հետաքրքրության շրջանակը մեծանում է։ Կարևորն այն է, որ իրենց աջակցությունը կուզենան ցուցաբերեն ոչ միայն ֆրանսիահայ, այլև ֆրանսիացի մասնագետները։ Մեր գործունեության նկատմամբ անտարբեր չէ նաև Ֆրասիայի կառավարությունը, որի աջակցության համար մենք շատ շնորհակալ ենք։ Այս պահին ունինք երկու հարյուր անդամ՝ կազմակերպության նախագահն Է Ֆրանսիայում մեծ ճանաչում ունեցող Սենտ Անտուան հոսպիտալի իմունոլոգիայի բաժնի ղեկավար պրոֆեսոր Արսեն Մեքինյանը և փոխնախագահն է Նեքեր հիվանդանոցի քիթ կոկորդ բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Եղիա Կարապետյանը։ Հայաստանում աշխատում է 25 մարդ։ Կարող եմ ասել, որ մեր մասնագետների շնորհիվ զինվորներից շատերը կյանքի վերադարձան, քանի որ հաջողությամբ իրականացվեցին մի շարք բարդ վիրահատություններ։ Հարկ է նշել, որ նպատակ ունինք Սյունիքի մարզում մեծացնել բուժօգնության հասանելիոթյունը։ Այս պահին Երևանում ձևավորել ենք պարբերական հիվանդությունների և սրտի կատվածների դեպքերի ռեգիստր, ինչը անհրաժեշտ է մեր բնակչության առողջության պահպանման համար։ Օրինակ՝ ասենք Ֆրանսիայի մեջ մի նոր դեղամիջոց է կիրառվել և այնտեղի հիվանդների ռեգիստրում ամրագրվել է այդ դեղորայքի ազդեցության օգուտները և ռիսկերը։ Մենք այդ տվյալները կկարողանաք համադրել մեր հիվանդների ռեգիստրում եղած տվյալների հետ։ Ասեմ, որ ռեգիստրում հավաքագրված տվյալները հասանելի են միայն մեզ։

 

Ժասմեն Վիլյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan