Ոչնչացվել է «փաշինյանական մենաշնորհը» սահմանազատման վերաբերյալ (տեսանյութ) Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը «Մայր Հայաստանի» կոչը ՀՀ բոլոր մարզերի ավագանիներին (տեսանյութ)
14
Շարժումը չի կարող չհաջողել. Փաշինյանին հրաժարականի համար խիզախություն է պակասում. Արմեն Աշոտյան Նիկոլի «կարմիրբերետները» խմբովի հարձակվեցին հայուհու վրա (տեսանյութ) Բերետավորները հայհոյելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին (տեսանյութ) Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին Մենք տեսանյութ ենք ցուցադրել, ստի մասին տեսանյութ, շատ եմ ուզում, որ հերքեն. Բագրատ սրբազան Իվանիշվիլու իշխանության տապալումը Վրաստանում շահավետ է Ադրբեջանին, Թուրքիային, Նիկոլ Փաշինյանին և Արևմուտքին Ոստիկանական մեքենայի վարորդն ավտոմեքենայով հարվածեց կին լրագրողին, նա հիվանդանոցում է ՈւՂԻՂ Օր 2. Հանրապետությունում խաղաղ անհնազանդության ակցիաներ են Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան Մայր Աթոռի դիվանապետը՝ Թորոսյան Արսենին հորդորել է օգտվել սեփական ուղեղի անվճար ծառայություններից Պատերազմ Արցախում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն օրը կամփոփի Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը. Ալիև Շարժումը չի կարող չհաջողել. Փաշինյանին հրաժարականի համար խիզախություն է պակասում. Արմեն Աշոտյան Կան սպեցիֆիկ կետեր. Բայրամովը՝ խաղաղության պայմանագրի մասին Ոչնչացվել է «փաշինյանական մենաշնորհը» սահմանազատման վերաբերյալ (տեսանյութ) Փաշինյանի հրաժարականի դիմումը պատրաստ է․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Սկանդալ. Վարդան Մինասյանը հրաժարվել է սեղմել ոմանց ձեռքը. ՀՖՖ-ն որոշել է զրկել մարզչությունից Նիկոլի «կարմիրբերետները» խմբովի հարձակվեցին հայուհու վրա (տեսանյութ) «Մենք երբեք չենք ունեցել ավելի վատ ՄԻՊ». Ռուբեն Մելիքյան Բերետավորները հայհոյելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին (տեսանյութ) Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին Մենք տեսանյութ ենք ցուցադրել, ստի մասին տեսանյութ, շատ եմ ուզում, որ հերքեն. Բագրատ սրբազան Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը Իվանիշվիլու իշխանության տապալումը Վրաստանում շահավետ է Ադրբեջանին, Թուրքիային, Նիկոլ Փաշինյանին և Արևմուտքին Բագրատ Սրբազանին Գարեգին Նժդեհ հրապարակում դիմավորեցին ծափահարություններով ու երգով (տեսանյութ) «Մայր Հայաստանի» կոչը ՀՀ բոլոր մարզերի ավագանիներին (տեսանյութ) Ոստիկանական մեքենան քիչ է մնում վրաերթի ենթարկի լրագրողին (տեսանյութ) ՀՀ ԶՈւ-ն ռազմավարական զորավարժություն է սկսել Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում ստացավ իր հարցի պատասխանը. Տեսանյութ Թասիբի էլեմենտներ այնուհանդերձ մնացել են․ Ռուբեն Մելիքյան Ժամը 10։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 38 քաղաքացի Ոստիկանական մեքենայի վարորդն ավտոմեքենայով հարվածեց կին լրագրողին, նա հիվանդանոցում է Փաշինյանի ընտանիքի հետ առնչվող թերթը բռնության քարոզ է անում. Ռաֆայել Իշխանյան Նիկոլը շարժման սթրեսից էր դուրս գալիս Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ» Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ» Շարժումը իշխանություններին եզակի շանս է տալիս փրկվելու հնարավոր անկանխատեսելի զարգացումներից. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը ՈւՂԻՂ Օր 2. Հանրապետությունում խաղաղ անհնազանդության ակցիաներ են Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան

2018-ին տեղի ունեցածը ստի ու կեղծիքի հրավառություն էր․ Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ

Ազգային ժողովում մեկնարկել է պատգամավորների ելույթների ժամը: Ելույթ է ունենում պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

Սիրելի՛ ժողովուրդ,

2018-ին տեղի ունեցած իշխանափոխությունը ոմանք կոչում են «թավշյա» հեղափոխություն, ոմանք՝ իշխանազավթում, ոմանք էլ՝ գունավոր հեղափոխություններին ներհատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ իշխանափոխություն։ Թե ինչի հետ գործ ունենք իրականում, պարզ դարձավ շատ արագ։ Գործ ունենք ստի, կեղծիքի հաղթարշավի հետ։ Ոմանք էն գլխից գիտեին, որ դա մեծ խաբեություն է, քանզի ճանաչում էին այսպես կոչված հեղափոխականներին՝ նրանց նախկին կյանքին ու գործունեությանը քաջածանոթ լինելով։ Շատերը չգիտեին այդ մասին կամ էլ չէին ուզում իմանալ, քանզի փոփոխությունների ձգտումը գերակշռում էր ամեն ինչին։

Փողոց դուրս եկած ժողովուրդն ուներ հույս, հավատ, մեծ սպասումներ։ Իշխանության եկածները խաբեցի՛ն ժողովրդին։ Խաբեցին, թե իբր սիրում են բոլորին, խոնարհվում բոլորի առաջ ու հպարտանում բոլորով։

Նրանք քաղաքացուն հռչակեցին հպարտ, 3 միլիոն վարչապետերից մեկը, բայց դրաձրեցին տուգանքի ու թալանի մատերիալ։ Հազարավոր երիտասարդների էլ «հաղթելու ենք» կարգախոսի ներքո և «Նիկոլ դավաճան» որակումից խուսափելու համար դարձրեցին պատերազմի զոհ։ Իսկ ադրբեջանական բանտերում տանջվող գերիների մասին էլ փաստացի մոռացել են, քանզի ինչպես իրենք էին հայտարարում՝ թող մի քիչ համբերեն։ Հետո էլ ասացին, որ գերիներն իրենց համար գոյություն չունեն։

Ժպիտ և երջանկություն խոստացողները երկրի գլխին բերեցին միայն պատերազմ, պարտություն և սուգ, գողացան քաղաքացու ժպիտը։

Հայրենիքին որդի տված մորը ոստիկանական յենիչերիներով քաշքեցին Եռաբլուրում։ Հղի կնոջը՝ Սոնային և նրա չծնված երեխային «ժողջանի» սիրելին իր ավտոշարասյունով սպանեց ու առանց կանգնելու շարունակեց ընթացքը։ Արմեն Գրիգորյանին մահվան դուռը հասցրեցին հենց դատարանի դահլիճում՝ բոլորիս աչքի առաջ։ Քաղաքական հետապնդումների են ենթարկում վաստակ ունեցող մարդկանց, զինվորականներին։ Ապօրինի կալանքի տակ է պահվում գեներալ Գրիգորի Խաչատուրովը։ ԱԺ նախագահը թքում է իրեն դավաճան անվանած քաղաքացու վրա և մնում անպատիժ։

Ամբոխի սիրելին ամբոխին օգտագործեց, հետո հայտարարեց, որ եթե կան աղքատներ, ապա այդ աղքատությունը նրանց գլխում է և ինքը ոչինչ չի կարող անել, մինչդեռ «թավշյա» օրերին հաճոյանում էր նրանց ու խոստանում դրախտային կյանք։

2018-ին թալանը կոպեկ առ կոպեկ հետ բերել խոստացողները պոպուլիստաբար հայտարարում էին, թե թանկացումներ չեն լինելու, իսկ հիմա, օրինակ, թոշակառուներն իրենց միջոցներն են կոպեկ առ կոպեկ հաշվում, որ կարողանան դուրս գալ այս թանկացումների տակից։

«Թավշյա հեղափոխականներ» ինքնահռչակվածները ներքնաշորով տեսախցիկներ ու արագաչափեր էին փակում։ Հիմա նրանց մի մասն իշխանության է եկել՝ ավելացնելով արագաչափերն ու տեսախցիկները, իսկ մյուս մասն արտագաղթել է մեր երկրից՝ դառնալով օգտագործված ու դեն նետված մատերիալ։

Արագաչափերը փակելով մարդկանց մոլորեցնողները, աղքատությունը սրբացնողները հիմա դարձել են դոլարային միլիոնատերեր և վարկով տուն առնելու անվան տակ՝ դղյակատերեր։ Ժողովրդի լեզվով ասած՝ բիրդան աղաներ։

2018-ին տեղի ունեցածը ստի ու կեղծիքի հրավառություն էր։ Հիմա նախկին արատավոր երևույթները կա՛մ պահպավել են, կա՛մ ավելի խորացել։ Դրան գումարած՝ Արցախի քանդված պետականություն և հարցականի տակ հայտնված Հայաստան։

Սիրելի՛ ժողովուրդ,

Այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանը փաստացի հայտարարեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Դրա դիմաց նա ակնկալում է, որ Ալիևը բարեգութ կգտնվի և կճանաչի Հայաստանը 29 հազար 8 հարյուրով, բայց երաշխիք չունի, որ Արցախը հանձնելուց հետո Ալիևը չի հասնի մինչև Երևան։ Փաշինյանն ուզում է արդարացնել իր քայլերը՝ «ես ինչ մեղավոր եմ, մինչև իմ իշխանության գալն էին հանձնել Ղարաբաղը» տարբերակով, բայց դա ակնհայտ սուտ է։

«Քաղաքացիական պայմանագիրը» բազմիցս ցույց է տվել, որ 2021-ի ընտրությունների ժամանակ հերթական անգամ խաբել է մեր ժողովրդին։ Ասել է մի բան, անում է լրիվ հակառակը։ Հետևաբար՝ այս իշխանությունը լեգիտիմ չէ և պետք է հեռանա։ Պետք է հեռանա ժողովրդական նոր շարժման միջոցով։ Պետք է հեռանա, որ մեր երկիրը մնա։

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է իրեն հավատացող փոքրաթիվ քաղաքացիներին ընտրություն կատարել իր և Հայաստանի միջև։ Փաշինյանն առաջարկում է նախընտրել իրե՛ն, այլ ոչ թե Հայաստանը։

Ես համոզված եմ, որ ճնշող մեծամասնությունը հասկացել է, թե ով է իրականում 2018-ին եկել իշխանության, որովհետև հնարավոր է մի պահ խաբել բոլորին, հնարավոր է անընդհատ խաբել մարդկանց մի փոքր հատվածի, բայց անհնար է բոլորին ու միշտ խաբել։

Սուտն ու կեղծիքը պետք է մաքրվեն մեր քաղաքական ու պետական համակարգից։ Պարտության խարանը պետք է ջնջել մեր պետության երեսից, որ երես ունենանք աշխարհին ներկայանալ՝ ապահովելով իրակա՛ն խաղաղություն, զարգացում և հաղթանակ։

Մանրամասները՝ տեսանյութում

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan