Թուրքիան կարող է զրկվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելու հնարավորությունից
Դիտել նաև
Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար
Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia
Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Այլեւս կասկած չկա, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
Թուրքիան կարող է զրկվել այս տարվա Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպումն անցկացնելու հնարավորությունից: Նման վարկած է առաջ քաշել բրիտանական հայտնի «Independent» պարբերականը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ Թուրքիայում մայիսի 14-ին կայանալու են համապետական ընտրություններ և դրանց արդյունքները կարող են քաոսային իրավիճակ ստեղծել երկրում, ինչն էլ վտանգի տակ կդնի եզրափակիչ մրցապայքարի անցկացման հարցը:
Այս պահին UEFA-ն որևէ կերպ չի մեկնաբանել բրիտանական պարբերականի հրապարակումը: Նաև նշվում է, որ կուլիսներում խոսում են եզրփակիչն այլ երկրում անցկացնելու հնարավորության մասին: Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հունիսի 10-ին: