Վազգեն Թևանյանը ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն է
Դիտել նաև
Դե՛մ ենք միակողմանի զիջումներին, միացի՛ր
Սա Տավուշի հարց չի, համահայկական է ու բոլորս պետք է պայքարենք. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Հանուն Հայաստանի ու Տավուշի․ «Մայր Հայաստանի» ակցիան ԲՈՒՀ-երում (ուղիղ)
Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ)
«Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց. Տեսանյութ
65 կգ քաշային կարգում Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ Եզրափակչում մեր ըմբիշը 12-1 հաշվով հաղթեց բուլղարացի Միկյայ Սալիմ Նայիմին։
Առաջնությունը կայանում է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։ Թևանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափկչից, որտեղ 10:0 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվեին:
Քառորդ եզրափակչում արդեն Թևանյանը 4:1 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ, իսկ արդեն կիսաեզրափակչում 12:4 հաշվով առավելության է հասել Ուկրաինան ներկայացող հայազգի ըմբիշ Էրիկ Առուշանյանի նկատմամբ: