Իրանը նախագահական ընտրություններից հետո ակնկալում է թուրքական զորքերի դուրսբերումը Սիրիայից
Դիտել նաև
Իրանը Թուրքիայի նախագահական ընտրություններից հետո ակնկալում է թուրքական զորքերի դուրսբերումը Սիրիայից։ Այդ մասին ասել է Անկարայում Իրանի դեսպանը՝ ընդդիմադիր Saadet կուսակցության առաջնորդի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ ընդդիմությունը ավելի վաղ խոստացել էր, որ կապեր կհաստատի Սիրիայի հետ և երկրի հյուսիսից դուրս կբերի զինվորականներին․
«Ես թուրք-սիրիական սահմանին եմ։ Եկել եմ իմ ժողովրդին ասելու, որ մենք հավատարիմ ենք մեր խոստումներին։ Մենք մեր սիրիացի եղբայրներին ու քույրերին հայրենիք կուղարկենք ոչ ուշ, քան երկու տարի անց», - անցյալ շաբաթ հայտարարել է Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։
Աղբյուր՝ 24News