Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ)
18
Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ. փաստաբան Փաշինյանի ՊՆ-ի թույլիկ արձագանքը ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ)

«Թուրքիան ուժի դիրքերից է հարաբերվում Հայաստանի հետ». Ալեքսանդր Սկակով

Թուրքիայում ամենաբարձր մակարդակով չեն դադարում հակահայկական հայտարարություններ հնչել՝ չնայած հայ-թուրքական, այսպես կոչված, կարգավորման գործընթացին և ՀՀ իշխանությունների ցանկությանը՝ օր առաջ բացել հայ-թուրքական սահմանը:

Մարտ ամսին Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժից հետո ՀՀ իշխանություններն աննախադեպ քայլեր նախաձեռնեցին թուրքական կողմի հանդեպ՝ բարձրաստիճան հեռախոսազրույց, ցավակցություններ, ՀՀ ԱԳ նախարարի այց Թուրքիա, հումանիտար օգնության մի քանի բեռնաքանակ հայ-թուրքական սահմանով դեպի Թուրքիա, փրկարարական աշխատանքներ Թուրքիայում, և այսպես շարունակ: Եվ չնայած ներկայումս Թուրքիան նախագահական ընտրությունների փուլ է թևակոխել և կենտրոնացել երկրի ներքին քաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիրների կարգավորման վրա, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները չեն խորշում անել խիստ հակահայկական հայտարարություններ նույնիսկ ՀՀ իշխանությունների կողմից ցուցաբերված աննախադեպ հումանիտար և քաղաքական բնույթի քայլերից հետո, ինչն ապացուցում է ՀՀ իշխանության ընդդիմախոսների պնդումները, որ, մեղմ ասած, նման միակողմանի քաղաքականությունը չի կարող հանգեցնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ելույթ ունենալով Անկարայում հայկական իրադարձություններին նվիրված սեմինարի ժամանակ, հայտարարել է, որ արխիվային փաստաթղթերը վկայում են, թե հայերի նկատմամբ «ցեղասպանություն» չի եղել։

Ավելին, ըստ նրա, դրան հակառակ գործընթացներ են տեղի ունեցել, և այդ իրողությունները պետք է հայտնվեն միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ «Հայկական հարցը երկար տարիներ օգտագործվել է՝ որպես քաղաքական գործիք։ Հայերը փորձել են արհեստական ​​պատմություն ստեղծել՝ ապրիլի 24-ը «Ցեղասպանության օր» հռչակելով։ Սա ոչ այլ ինչ է, քան պատմական փաստերի ժխտում։ Այս պնդումները Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտող հիմնական գործոնն են։ Հայաստանը նույնպես պետք է բացի իր արխիվները աշխարհի առաջ և չանհանգստանա արդյունքների համար»,- ասել է Աքարը։

Anadolu գործակալությանը տված հարցազրույցում Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինն էլ ասել է, թե Թուրքիայի զինված ուժերի տեխնիկան իրեն արդարացրել է շատ տեղերում, այդ թվում՝ Ղարաբաղում։ Նա նշել է, որ Թուրքիան վերջին շրջանում առաջընթաց է գրանցել պաշտպանական արդյունաբերության զարգացման գործում։ Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ՀՀ իշխանությունների քայլերին ի պատասխան Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այս հակահայկական հայտարարությունները հայ-թուրքական կարգավորման գործընթացի ֆոնին, ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ նման հայտարարությունները կարգավորման բանակցությունների ֆոնին հարաբերություններում կողմերի միջև մեծ անհավասարակշռության ցուցիչն են: Ըստ նրա, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, ինչպես ցույց է տալիս ժամանակը, այնքան էլ էական հարց չէ Թուրքիայի համար, Թուրքիան ուժի դիրքերից է հարաբերվում Հայաստանի հետ:

«Կարևոր հանգամանքն այն է, որ Հայաստանի հետ կապված ամենացավոտ հարցը Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն է, սրան անընդհատ անդրադարձ լինում է, իսկ մնացած հարցերը՝ Հայաստանի հետ կապված, այդքան էլ էական չեն և մեծ կախում ունեն հայ-ադրբեջանական օրակարգերից: Բնականաբար, Թուրքիայում հասկանում են, որ նման հայտարարությունները չեն նպաստում այդ կարգավորման գործընթացին, սակայն անհանգիստ չեն, որ այդ հայտարարությունները կունենան հետևանք թե ՀՀ արձագանքի, թե նրանց արևմտյան գործընկերների կողմից հնարավոր արձագանքների տեսքով: Ինչպես ցույց տվեց ժամանակը, հայ-թուրքական գործընթացն առանձին գոյություն չունի, այն մեծ արդյունքներով առաջ չի շարժվում և չի շարժվելու, քանի դեռ բոլոր հարցերը ռեգիոնում լուծված չեն, իսկ դրանք առավելապես կապված են Ադրբեջանի ու Ադրբեջանի շահերի հետ: Փորձերն ու պատկերացումները՝ դրանք առանձնացնելու, զուր են, և այս հայտարարությունները հենց դա են ցույց տալիս»,- ասաց Սկակովը: Նրա խոսքով, մեկ բան է, երբ նման հայտարարություններ անում են քաղաքական գործիչները, ընդդիմության ներկայացուցիչները, և մեկ այլ բան, երբ նման հայտարարություններ են անում կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Շատ հաճախ նույնիսկ նման մակարդակի հայտարարություններն արժանանում են հակառակ կողմի պաշտոնական արձագանքին, սակայն այս դեպքում վստահաբար չի լինի նման արձագանք»,- նկատեց նա: Սակայն անկախ այս հայտարարություններից՝ Սկակովն ասաց, որ այս փուլում և մի որոշ ժամանակ՝ գուցե ամիսներ, կանգնած է լինելու հայ-թուրքական գործընթացը, քանի որ Թուրքիան ընտրությունների և հետընտրական զարգացումների սպասման մեջ է:

Աղբյուր` 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan