Հայը՝ ընդդեմ թշնամու շահերն սպասարկողին սպասարկողների... (լուսանկար) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Բերման ենթարկվածներին ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր
2
Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցեցի հայուհին՝ փաշինյանական «ոստիկաններին» (տեսանյութ) Ոստիկանության կողմից «պատանդառված» կիրանցեցի հայերն ազատության մեջ են Վաղ առավոտյան փաշինյանական սևաբերետները հարձակվեցին Կիրանցի վրա. բերման են ենթարկել ճանապարհը փակած հայ տղամարդկանց Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայը՝ ընդդեմ թշնամու շահերն սպասարկողին սպասարկողների... (լուսանկար) Խնդիրը Երևանում ոտքի կանգնելն է, հակառակ պարագայում երկրի կործանումը կանգնեցնել հնարավոր չէ. Աշոտյան (տեսանյութ) Արծվիկ Մինասյանի և Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ արևմտյան դեսպանների հետ հանդիպում ունենալու առաջարկի վերաբերյալ Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) Հրապարակվել է Արթուր Սուքոյանի՝ հայտնի դեպքի օրը հղած բացատրական ուղերձը ՀՅԴ-ական երիտասարդները բողոքի ակցիա կանեն «Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան. Տեսանյութ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Բերման ենթարկվածներին ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցեցի հայուհին՝ փաշինյանական «ոստիկաններին» (տեսանյութ) Ոստիկանության կողմից «պատանդառված» կիրանցեցի հայերն ազատության մեջ են Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում Արթուր Սուքոյանը կալանավորվեց՝ դառնալով «ժողովրդավարության բաստիոնի» հերթական քաղբանտարկյալը Վաղ առավոտյան փաշինյանական սևաբերետները հարձակվեցին Կիրանցի վրա. բերման են ենթարկել ճանապարհը փակած հայ տղամարդկանց Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման Հատուկ միամիտների ու հիմարների համար արտադրված կտերի մասին. «Կարճ ասած» (տեսանյութ) Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Լուծարվում է հերթական պետական հիմնարկը Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց «Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը . Խոսրով Հարությունյան Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության

Էրիկ Իսրայելյանը փորձում է, շանտաժ ու մանիպուլյացիա անելով, փող մուրալ․ ԲՖ նախագահ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի քայլերը որակում է շանտաժի միջոցով փող մուրալու միջոց:

Հայտարարությունը՝ ստորև․

«Ցավում եմ, որ Էրիկ Իսրայելյանը մանիպուլյացիոն գործողություններով փող մուրալու գործընթաց է իրականացնում:

Անձամբ ես և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Էրիկի համար շատ բան ենք արել, այդ թվում՝ Եվրոպայի առաջնությունում նրա չեմպիոն դառնալու համար, ու եթե ինքն ու իր անձնական մարզիչը դրա մասին չեն բարձրաձայնում ու իրենց չեմպիոն դառնալը դրոշակ դարձրած միայն պահանջներ են ներկայացնում․ դա ստորություն է: Ընդ որում, Էրիկ Իսրայելյանը չեմպիոն դառնալուց հետո ինձ դիմել է ընտանեկան հարցերով օգնության համար, և ես տվել եմ այդ օգնությունը, հետո պարզել եմ, որ նա նման խնդրանքներով դիմել է նաև իմ ընկերներին ու մեր որոշ տիտղոսակիր մարզիկներին: Նա իբր վատ ապրելու իր կարգավիճակը ուզվորություն անելու շարժառիթ է դարձրել ու անընդհատ փող է ուզում:

Ես Եվրոպայի առաջնությունից հետո ցանկանում էի նրա հետ խոսել, բայց իմացա, որ նա ամոթը կորցրել ու իր կարիքները հոգալու համար փող է ուզել նույնիսկ Հունաստանի հավաքականի ներկայացուցչից, մինչդեռ Բուլղարիայում Եվրոպայի առաջնության ժամանակ, մեր թիմը ոչնչի կարիք չի ունեցել, այդ թվում՝ հավելյալ սննդի, անգամ՝ դեղորայքի: Այս և այլ բացասական երևույթներն իմանալով՝ ես չցանկացա խոսել ՝ համարելով դա անիմաստ: Նա պարզապես անուղղելի կերպար է, և փորձում է շանտաժ ու մանիպուլյացիա անելով փող մուրալ և անհեթեթ պահանջներ ներկայացնել: Նա նշում է, որ կհրաժարվի Հայաստանը ներկայացնել, եթե իրեն փող չտան:

Կարծում եմ՝ ոչ մի արժանապատիվ ու իր հայրենիքը իսկապես սիրող հայ նման հայտարարություն չէր անի: Էրիկը թող չմոռանա, որ ինքը դեռևս երիտասարդների չեմպիոն է, մինչդեռ շատ ավելի տիտղոսակիր մարզիկներ երբևէ իրենց թույլ չեն տվել նման պահանջատիրական հայտարարություններ անել: Փոխարենը նրանք աչքի են ընկել համեստությամբ, որը գնահատվել է, և նրանք իրենց արժանի պարգևները ստացել են: Վստահեցնում եմ, որ, անկախ ամեն ինչից, ֆեդերացիան Էրիկ Իսրայելյանի համար ավելին է արել, քան պետք էր: Դրա մասին գիտեն նաև բռնցքամարտի աշխարհի շատ այլ ներկայացուցիչներ»,-ասված է ֆեդերացիայի նախագահի խոսքում: 

Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մասնավորապես ասել էր. «Պետության կողմից հասանելիք գումարներն ինքը ստացել է, քանի որ փոխանցումները կատարվել են բանկով և կտրոնները կան: Այդ գումարներն առձեռն չեն տրվել, այլ բանկի միջոցով: Արվել է ամեն ինչ: Արվել է ամենը, նույնիսկ շատ ավելին: Որպես մարդ էլ եմ օգնել` իմ անձնական կապերն օգտագործելով: Նա ուզում է գնալ երկրից և հավանական է, որ առաջարկ ունի: Հիմա փորձում է տուժածի կարգավիճակ ստանալ: Ուզում է կեղծիքի միջոցով տուժողի կարգավիճակ և ելքի վիզա ստանալ ու գնալ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan