Իրանի խիստ նամակը՝ Ալիևին. Իսրայելը պատերազմի դաշտ է նետում Ադրբեջանին. Տեսանյութ
Դիտել նաև
Լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելուց Ադրբեջանին հետ է պահում Իրանը, որի ղեկավարությունը, ըստ չհերքվող լուրերի, երրորդ երկրի միջոցով նախազգուշացնող նամակ է ուղարկել Ալիևին՝ հայտնելով, որ Թեհրանը լուրջ է տրամադրված՝ պաշտպանելու Հայաստանի հետ իր սահմանը:
Ալիևը սպառնալիքներից կարող է գործի անցնել, եթե վստահ լինի, որ Իսրայելն ու Թուրքիան մենակ չեն թողնի իրեն: Բայց իրանագետը չի բացառում նաև այնպիսի սցենար, որ պատերազմ հրահրելուց հետո Ալիևին լքեն դաշնակիցները: