Բագրատ սրբազանը աջակիցների հետ Կիրանցում է. իրավիճակը լարված է (ուղիղ) Կիրանց գյուղի մեջ գաղտնի սահմանային հենսյուներ են դրվել (լուսանկարներ) Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
20
2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Բագրատ սրբազանին նվիրեցին հայկական գամփռի ձագ Կիրանցը՝ ոստիկանական պաշարման մեջ (լուսանկարներ) Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են Բագրատ սրբազանը վաղը, ժամը 9:30-ին մեկնելու է Կիրանց Մեր զորակցությունն ու աղոթքը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և իր անձնակազմին. Բագրատ սրբազան Արամ Սարգսյան՝ Զավենի որդի, ես մյուսների նման քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի, քույր, ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել․ Բագրատ սրբազանն՝ Արամ Զավենի Սարգսյանին Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին «Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Պատերազմ Արցախում
Ուժայինները շրջափակել են ոչ միայն Կիրանցը, այլև հարևան գյուղերը. Կարեն Վրթանեսյան Բագրատ սրբազանը աջակիցների հետ Կիրանցում է. իրավիճակը լարված է (ուղիղ) Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Ռաիսիի հուղարկավորությունը 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Բագրատ սրբազանին նվիրեցին հայկական գամփռի ձագ Մխիթարյան․ Նոր աստղ, նոր փառահեղ էջ «Ինտերի» պատմության մեջ Կիրանց գյուղի մեջ գաղտնի սահմանային հենսյուներ են դրվել (լուսանկարներ) Իրանում համազգային սուգ է հայտարարվել Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի ողբերգություն է, սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Կիրանցը՝ ոստիկանական պաշարման մեջ (լուսանկարներ) Բյուրականում բողոքի ակցիա է, մարդիկ փակել են ճանապարհը Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխել են Թավրիզ Միրզոյանը ցավակցել է Փաշինյանը ցնցված է ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից Պատահական թե՞ սարքված էր ուղղաթիռի կործանումը․ Արա Պողոսյան Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են «Բաքվում ուղղակի սարսափում են». Վարդան Ոսկանյան ԱՄՆ-ն «ուշադրությամբ հետևում է» Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման մասին հաղորդագրություններին Բագրատ սրբազանը վաղը, ժամը 9:30-ին մեկնելու է Կիրանց Մեր զորակցությունն ու աղոթքը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և իր անձնակազմին. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանի հանդիպումը իրավաբանների հետ Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ Հայկ Մարության, սև ու սպիտակը Ձեզնից է եկել, բայց այն արդեն խռխռում է. Բագրատ սրբազան Արամ Սարգսյան՝ Զավենի որդի, ես մյուսների նման քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի, քույր, ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել․ Բագրատ սրբազանն՝ Արամ Զավենի Սարգսյանին Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է Բարգրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը Սուրբ Աննա եկեղեցու բակում Իմ կյանքի նպատակը Նիկոլին օր առաջ հեռացնելն է, այդ չար ուժը կործանեց հազարավոր տղաների կյանք․ Գոհար Դավթյան Դուք իրավունք չունեք սահմանափակել ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքը. Նուռ-Արմանը` ոստիկանին Ռեպորտաժ ոստիկանական ապօրինի բլոկադայի ենթարկված Կիրանցից Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա

5-րդ շարասյան վերաբերյալ կասկածը ողջամիտ էր, բայց չհաստատվեց, որ խուճապը կազմակերպված է տարածվում. ԱԱԾ նախկին տնօրեն

Երբ Արցախում, հատկապես դիրքերում սկսվել էին խուճապային տրամադրությունները, արձանագրվել էին առանց օբյեկտիվ պատճառների դիրքերը թողնելու դեպքեր, երկրի քաղաքական ղեկավարության կողմից իսկապես հայտնվեց կասկած, մտահոգություն, որ այդ երևույթները կարող են ունենալ կազմակերպված, համակարգված բնույթ, ղեկավարվել նախկին քաղաքական, զինվորական շրջանակների կողմից` նույնիսկ այդ գնով գործող իշխանություններին վարկաբեկելու նպատակով:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարել էր, որ մենք 44-օրյա պատերազմում պարտվել ենք, քանի որ բանակում գործել է 5-րդ շարասյուն:

«Այսինքն` կար կասկած, որ գործում էր վարչապետի ասուլիսում և ձեր հարցում նշված հինգերորդ շարասյունը: Ասեմ, որ քաղաքական ղեկավարության կողմից հայտնված վերոհիշյալ կասկածն իսկապես ողջամիտ էր, քանի որ, կրկնում եմ, դիրքերը թողնվել էին առանց օբյեկտիվ պատճառների: Հետևաբար մենք պարտավոր էինք անմիջապես իրականացնել ստուգողական գործողություններ:

Արցախի մեր գործընկերների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հնարավորինս պարզաբանվեցին դիրքերը թողնելու, խուճապային տրամադրություններ առաջացնելու հանգամանքները, որոնց այժմ չեմ անդրադառնա, սակայն այն, որ խուճապը տարածվում էր կազմակերպված, ուներ համակարգված բնույթ և դա վերոհիշյալ դիտավորությամբ անում էին նախկին իշխանությունների հետ կապված անձինք, որևէ կերպ չէր հաստատվում, ինչի մասին բնականաբար զեկուցվել է քաղաքական ղեկավարությանը: Եթե նման տվյալներ ստացվեին, անմիջապես կնախաձեռնվեին քրեական վարույթներ»,-ասաց նա:

ԱԱԾ նախկին տնօրենը չբացառեց, որ այսօր քննվող քրեական գործերով կարող են ստացվել նոր տվյալներ. «Պետք է հաշվի առել, որ դեպքերից անցել է շուրջ երեք տարի, և իրավապահ մարմինները բնականաբար շատ ավելի մեծ ժամանակ ունեին խորությամբ զբաղվելու այս հարցով: Վարչապետն իր վերոհիշյալ ասուլիսում փաստեց, որ առաջիկայում կհրապարակվեն համապատասխան տվյալներ, և հինգերորդ շարասյան գոյության մասին իր հայտարարությունը տարօրինակ չի թվա:

Ըստ իս դա շատ կարևոր է, որ հինգերորդ շարասյան մասին վարչապետի հայտարարած տվյալները ժխտվեն կամ հաստատվեն, քանի որ դրա գոյությունը, ինչպես այն ժամանակ, այնպես և հիմա խիստ վտանգավորություն է ներկայացնում երկրի համար: ԱԱԾ պահեստազորի սպաների կողմից հրատարակվելիք գրքում, որն ի վերջո, հուսանք, մայիսին լույս կտեսնի, ես իմ հուշերում անդրադարձել եմ նաև վերը նշված փաստերին: Ուստի` մանրամասները գրքում»,-ընդգծեց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan