Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը կառավարության շենքի մոտ է. ՈՒՂԻՂ Հայաստան և Վրաստան. նմանություններ և տարբերություններ ...Իսկ նրանք այս ընթացքում «գլուխները կախ» ձևում ու կտրտում են երկիրը
16
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Սլովակիայի վարչապետի վրա մահափորձից հետո պետք է կրկնակի ուժեղացնել Բագրատ սրբազանի անվտանգության ապահովումը Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Խաբեբաներ, հարբեցողների տակ ծառայության եք մտել ու ձեռքով չխոսենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկաններին Քաղաքացիներն ամոթ վանկարկումներով են ճանապարհում Փաշինյանին պաշտպանող ոստիկաններին Դուք այլեւս իշխանություն չունեք, բասկետբոլի շիթ ստուգող ունեք. Բագրատ Սրբազան Բագրատ Սրբազանը համակիրների հետ Օպերայի մոտակայքում է. ոստիկանական մեծ ուժեր են բերվել Իշխանությունները տագնապի մեջ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Փաշինյանին հեռացնելու վերջին կարևոր քայլը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ Պատերազմ Արցախում
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Սլովակիայի վարչապետի վրա մահափորձից հետո պետք է կրկնակի ուժեղացնել Բագրատ սրբազանի անվտանգության ապահովումը Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը կառավարության շենքի մոտ է. ՈՒՂԻՂ Հայաստան և Վրաստան. նմանություններ և տարբերություններ Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208 ...Իսկ նրանք այս ընթացքում «գլուխները կախ» ձևում ու կտրտում են երկիրը Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Էրատոյի անդամը՝ կասկածյալ «Լեգիտիմը» խայտառակ եղավ. «Կարճ ասած» Իլհամ Ալիևի հիմնավոր կասկածներն իրենց զգացնել են տալիս (տեսանյութ) Դատախազությունը Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի դեմ հաղորդմանն ընթացք է տվել 101 գիտնական պահանջել են մարդու հրաժարականը. Բագրատ սրբազան Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Մենք պետք է հասնենք նրան, որ ինքը որևէ կերպ մեզ չներկայացնի. Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի մասին Խաբեբաներ, հարբեցողների տակ ծառայության եք մտել ու ձեռքով չխոսենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկաններին Քաղաքացիներն ամոթ վանկարկումներով են ճանապարհում Փաշինյանին պաշտպանող ոստիկաններին Անհայտ անձը կրակել է Սլովակիայի վարչապետին. նա վիրավորվել է.Տեսանյութ 5 ամսով երկարացվել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «դավաճան և հողատու» վանկարկումներով Դուք այլեւս իշխանություն չունեք, բասկետբոլի շիթ ստուգող ունեք. Բագրատ Սրբազան Հաստատվեց իշխանության փաստացի կորուստը, մնաց դրա սահմանադրաիրավական ձևակերպումը. Ա.Ղազինյան Մհեր Մկրտչյան. Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է Ազատություն Բաքվի և Երևանի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին». Ակցիա՝ Երևանում Բագրատ Սրբազանը համակիրների հետ Օպերայի մոտակայքում է. ոստիկանական մեծ ուժեր են բերվել «Մեկ էլ 1988-ին խորհրդային բանակը շրջափակեց Ազատության հրապարակը». Գեղամ Մանուկյան Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու. Կիրանցի վարչական ղեկավար Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց. թույլ չեն տալիս, որ սպասարկեն. Տեսանյութ

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ Արցախի ԱԺ խմբակցությունների համատեղ հայտարարությունը

Արցախի ԱԺ խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ․

«Մի քանի օրից կլրանա Արցախի Հանրապետության 120 հազար բնակչությանը Ադրբեջանի կողմից շրջափակելու 100 օրը: Արհամարհելով Արցախի ապաշրջափակման վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշումը` Ադրբեջանի ղեկավարությունն ուժի սպառնալիքով և կիրառմամբ շարունակում է Արցախը հայաթափելու քաղաքական ուղեգիծը:

Արցախի Հանրապետությունն իրեն բռնակցելու մտադրության մեջ Ադրբեջանը չի խորշում հակամարդկային միջոցներից և ահաբեկչական գործողություններից: Բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները, խաղաղ բնակչության ահաբեկումն ու ազատ տեղաշարժի սահմանափակումները, իսկ վերջերս էլ՝ մարտի 5-ին, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ոստիկաններին գնդակահարելու փաստը գալիս են ապացուցելու, որ նման պայմաններում անընդունելի են ուղիղ երկխոսության մասին խոսակցությունները:

Միևնույն ժամանակ, համոզված ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը, որպես միջազգային օրակարգի հարց, պետք է լուծվի բանակցությունների միջոցով համապատասխան միջազգային կառույցների միջնորդությամբ ու երաշխիքներով, մասնավորապես, այդպիսի լիազորությամբ օժտված Մինսկի խմբի համանախագահ երկրների ներգրավմամբ:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը քարոզչական տարբեր հնարքներով ապատեղեկացնում է սեփական հանրությանն ու միջազգային կառույցներին՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդի դեմ կիրառվող հումանիտար ճնշումների և ահաբեկումների պայմաններում պատրանք ստեղծել «՛խաղաղության դարաշրջանի» մասին:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները, արտահայտելով ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, պահանջում են Հայաստանի Հանրապետության իշխանություններից հավատարիմ մնալ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը և կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունները վերահաստատում են իրենց հավատարմությունը մեր ժողովրդի կամքն արտահայտող հիմնարար փաստաթղթերին և շարունակելու են առաջնորդվել դրանցից բխող գաղափարներով և սկզբունքներով:

«Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցություն

«Միասնական հայրենիք» խմբակցություն

«Արդարություն» խմբակցություն

«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն

13 մարտի, 2023թ.

ք. Ստեփանակերտ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan